Քիմ Քարդաշյանը որոշել է ժամանակի մեջ հետ գնալ և իր երկրպագուների հետ կիսվել արխիվային հուզիչ լուսանկարով։ 44-ամյա ռեալիթի շոուի աստղը Instagram-ում հրապարակել է մի լուսանկար, որում նա մանուկ հասակում պատկերված է հոր՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի և մոր՝ Քրիս Ջենների հետ է։
Լուսանկարում Քրիսը գրկել է Ռոբերտին, երկուսն էլ ժպտում են տեսախցիկին, իսկ նրանց կողքին կանգնած է փոքրիկ Քիմը։ Լուսանկարի տակ աստղը լակոնիկ գրել է. «Հայրիկը, մայրիկը և ես»։
Ռոբերտը և Քրիսը ամուսնացած են եղել 1978-ից 1991 թվականներին և միասին մեծացրել են չորս երեխա՝ 46-ամյա Քորթնիին, 44-ամյա Քիմին, 41-ամյա Քլոեին և 38-ամյա Ռոբին։ Ամուսնալուծությունից հետո Քրիսն ամուսնացել է օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջեների (այժմ՝ Քեյթլին) հետ, և նրանք ունեցել են դուստրեր՝ Քենդալը և Քայլին։
Քիմը 22 տարեկան էր, երբ նրա հայրը մահացավ։ Այսօր նա շարունակում է քայլել նրա հետքերով. աստղը վերջերս ավարտել է իրավաբանական ֆակուլտետը և պատրաստվում է հանձնել փաստաբանական քննությունը։