Associated Press և Reuters լրատվական գործակալությունների այսօրվա հաղորդագրությունները հաստատում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկուշաբթի օրը Սպիտակ տանը կայանալիք հանդիպմանը կմասնակցեն նաև եվրոպացի մի շարք առաջնորդներ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն անձամբ կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը։
Նրա հետ կժամանեն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Ըստ AP-ի, Ռյուտեի և եվրոպացի առանցքային առաջնորդների մասնակցությունը խորհրդանշում է Ուկրաինային բարձրագույն մակարդակով ցուցաբերվող աջակցությունը և անդրատլանտյան դաշնակիցների՝ ապագա ռազմավարության ձևավորմանը մասնակցելու պատրաստակամությունը։
Reuters-ը հստակեցնում է, որ Ռյուտեն, ֆոն դեր Լայենը, Մակրոնը և Մերցը մասնակցել են նաև Թրամփի և Զելենսկու հետ հեռախոսազրույցին՝ Ալյասկայից ԱՄՆ նախագահի վերադարձի չվերթի ժամանակ, որի ընթացքում քննարկվել են առաջիկա բանակցությունները։