Էրդողանը Բուդապեշտում կմասնակցի ԹՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Հոկտեմբերի 15, 2025

Էրդողանը Բուդապեշտում կմասնակցի ԹՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին

By Մայիսի 21, 2025 320

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 21-ին մեկնել է Բուդապեշտ՝ մասնակցելու «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը Հունգարիա է ուղևորվել իր կնոջ՝ Էմինե Էրդողանի, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունի և նախագահականի արտաքին քաղաքականության ու անվտանգության գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ:

«Արևելքի և Արմուտքի խաչման կետը» խորագրով անցկացվելիք գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու:

Նշենք, որ ԹՊԿ-ն ստեղծվել է 2009-ի նոյեմբերի 3-ին Նախիջևանում: Դրան ի սկզբանե անդամակցել են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը, իսկ արդեն 2019-ից՝ նաև Ուզբեկստանը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արագածոտնի թեմից կին աշխատակիցներ են ձերբակալվել

Մեծ Բրիտանիան լիակատար կփլուզի, եթե սկսի ռազմական հակամարտություն Ռուսաստանի և Չինաստանի դեմ

Պուտինն ու Ահմեդ ալ-Շարաան կքննարկեն Սիրիայում ռուսական բազաների հարցը

ՀՀ-ում հնարավոր կլինի հիփոթեքով գույք գնել հեռահար եղանակով. նախագիծ

Ռուսաստանը հրաժարվել է կատարել ՄԻԵԴ-ի որոշումը՝ Վրաստանին վճարել ավելի քան 250 միլիոն եվրո

Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել միգրանտների դեմ իրականացվող ռեյդերի պատճառով

«Ադրբեջանի քարտեզագիրներ» ասոցիացիան պատրաստել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան ժամանել է Ռուսաստան

Սադամ Հուսեյնի դեմ պատերազմում հարյուրավոր հայ քրիստոնյաներ զոհաբերեցին իրենց կյանքը՝ պաշտպանելով Իրանը․ Sepah Pasdaran

Պաղեստինի ղեկավարությունը խստորեն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայում իրականացված մահապատիժները

Նեթնայահուն ՀԱՄԱՍ-ին սպառնացել է «իսկական դժոխքով»

«Վարդան Ղուկասյանի՝ կախվելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում». Լևոն Բաղդասարյան

Ապօրինի ավտոտնակները կհաշվառվեն. ՀՀ կառավարությունը նոր նախագիծ է մշակել

Իրավապահները խուզարկում են Արագածոտնի թեմի առաջնորդարանը. թեմի առաջնորդը քննչականում է (ուղիղ)

Թրամփը խաղաղության նախագահ է. Փիթ Հեգսեթ