Եվրոպան Ռուսաստանի դեմ նոր լայնածավալ պատժամիջոցներ է պատրաստում
Հոկտեմբերի 18, 2025

Եվրոպան Ռուսաստանի դեմ նոր լայնածավալ պատժամիջոցներ է պատրաստում

By Մայիսի 16, 2025 313

Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ մի քանի պատժամիջոցների ռեժիմների «ամենամեծ» փաթեթը, որի մասին կհայտարարվի մայիսի 20-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում: Այս մասին մայիսի 16-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

ԵՄ արտգործնախարարները կհաստատեն սահմանափակող միջոցներ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների չորս ռեժիմների շրջանակներում՝ Ուկրաինայում պատերազմի, մարդու իրավունքների խախտումների, հիբրիդային պատերազմի և քիմիական զենքի կիրառման համար։

Ընդհանուր առմամբ, կընդունվեն ավելի քան 130 անհատական ​​պատժամիջոցներ, այդ թվում՝ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի, «ստվերային նավատորմի», երրորդ երկրներից ՌԴ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ մատակարարողների, ինչպես նաև քարոզչության և ապատեղեկատվության տարածողների դեմ։

Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի համար պատժամիջոցների 17-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում կավելացվի 75 նոր իրավաբանական և ֆիզիկական անձ, ինչպես նաև «ստվերային նավատորմի» 200 նավ։ Սա ԵՄ-ի պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց թիվը կհասցնի ավելի քան 2500-ի, իսկ նավերի թիվը՝ ավելի քան 300-ի:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունն արդեն նոր լայնածավալ պատժամիջոցներ է նախապատրաստում Ռուսաստանի դեմ։ Այս միջոցները դեռ չեն հաստատվել ԵՄ խորհրդի կողմից, և դրանց քննարկումը միայն պլանավորված է, ուստի նոր պատժամիջոցների ժամկետների և շրջանակների մասին մանրամասներ դեռ հայտնի չեն։ Ըստ ֆոն դեր Լեյենի, ով Տիրանայում ելույթ է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, նոր պատժամիջոցների փաթեթը կներառի սահմանափակող միջոցներ Հյուսիսային հոսք և Հյուսիսային հոսք 2 գազատարների դեմ, նոր անուններ ավելացնելով ռուսական «ստվերային նավատորմի» նավերի սև ցուցակին, կնվազեցնի նավթի գնի առաստաղը և լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվի Ռուսաստանի ֆինանսական հատվածի դեմ։

«Մենք պետք է մեծացնենք ճնշումը նախագահ Պուտինի վրա, քանի դեռ նա պատրաստ չէ խաղաղության»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի քաղաքացիները Ղազախստանում կկարողանան մնալ իրենց անձը հաստատող վկայականով

Թրամփը կրկին զրպարտության մասին դատական ​​հայց է ներկայացրել The New York Times-ի դեմ՝ պահանջելով 15 միլիարդ դոլար

Չեռնոգորիան չեղարկելու է առանց մուտքի թույլտվության ռեժիմը նաև Հայաստանի քաղաքացիների համար

Զելենսկին պատրաստ է բանակցել Պուտինի հետ, բայց՝ պայմանով․ Axios

Ադրբեջանում բացահայտել են Ալիևի դեմ մшհափորձի և պետական հեղաշրջման ծրագրի ձախողման մանրամասները

Թուրքիան պատրաստ է զբաղվել Ուկրաինայի վերականգնմամբ. Ֆիդան

Թրամփը Զելենսկու հետ հանդիպումից առաջ մտադիր չէ Tomahawk հրթիռներ փոխանցել Ուկրաինային

Քաղաքական ճգնաժամ Պերուում. Լիմայում արտակարգ դրություն է հայտարարվել

ԵՄ-ում ողջունում են բոլոր ջանքերը, որոնք կհանգեցնեն Ուկրաինայում խաղաղության

Աբրահամի համաձայնագրերը կընդլայնվեն. Թրամփ

Վրաստանի նախագահի նստավայրի վրա հարձակման գործով ձերբակալվածների թիվը հասել է 62-ի

Խոսնակը հերքում է Փաշինյանին վերագրվող հայտարարությունը՝ Սյունիքից Ադրբեջանին հատված հանձնելու մասին

Քաղաքական 8 ուժ է մասնակցելու Վաղարշապատի ավագանու ընտրություններին. ԿԸՀ

Խուզարկություններ են տեղի ունեցել Վրաստանի նախկին վարչապետի, Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավարի, նախկին գլխավոր դատախազի տներում

Գեղարքունիքում «ԳԱԶ 53»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել