Ադրբեջանում բացահայտել են Ալիևի դեմ մшհափորձի և պետական հեղաշրջման ծրագրի ձախողման մանրամասները
Հոկտեմբերի 18, 2025

Ադրբեջանում բացահայտել են Ալիևի դեմ մшհափորձի և պետական հեղաշրջման ծրագրի ձախողման մանրամասները

By Հոկտեմբերի 17, 2025 16

Ադրբեջանում հայտարարել են նախագահ Իլհամ Ալիևի դեմ պլանավորված մահափորձի և դրա արդյունքում երկրում հեղաշրջում իրականացնելու ծրագրի բացահայտման մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ պնդելով, որ ոսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է Ադրբեջանի անվտանգության խորհրդի անդամ և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի կողմից կազմված գործողությունների մանրամասն պլանը, որը նպատակ է ունեցել զավթել պետական ​​իշխանությունը և դավաճանություն կատարել։ 

Ադրբեջանական APA-ն, հղում կատարելով հավաստի աղբյուրներին, հայտնում է, որ Ռամիզ Մեհդիևը Ռուսաստանի աջակցությամբ պատրաստել է պետական ​​հեղաշրջման պլան և այն առաջարկել է ռուսական կողմին իր սեփական տեղեկատվական խողովակներով։ 

Նշվում է, որ Ռամիզ Մեհդիևը փորձել է օգտվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածության շրջանից, որն առաջացել է դեռևս 2024 թվականի դեկտեմբերին 25-ի միջադեպից հետո, երբ ադրբեջանական AZAL ինքնաթիռն, ըստ ադրբեջանական պնդումների, ոչնչացվել էր Ռուսաստանի օդային տարածքում, ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ 

Այս իրադարձության արդյունքում Ռուսաստանի կողմից պաշտոնապես ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու մերժումը Բաքվի կողմից բուռն բողոք էր առաջացրել։ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության սրումը լայն քննարկման և քննադատության առարկա էր դարձել երկու երկրների հանրային և լրատվական շրջանակներում։ 

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռամիզ Մեհդիևը, օգտվելով այս իրավիճակից, իր և հին ընկերների միջոցով Մոսկվային է փոխանցել, որ Ադրբեջանում հեղաշրջման ծրագիրն արդեն իսկ մշակվել է, և որ ինքը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա։ 

Նշվում է, որ Ռամիզ Մեհդիևի ծրագրի համաձայն՝ գործողության հիմնական դրվագն ինքնաթիռի վթարը պետք է լիներ՝ ազդարարելով հեղաշրջման սկիզբը։ 2024 թվականի դեկտեմբերին պլանավորվել էր Իլհամ Ալիևին տեղափոխող նախագահական ինքնաթիռի մասնակցությամբ «վթար», որն, առաջին հայացքից, նման կլիներ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման։ Մինչ երկիրը ցնցված կլիներ, պետք է հայտարարվեր «արտակարգ դրություն»։ Պետական ​​իշխանության բռնի զավթումից հետո, Ռամիզ Մեհդիևը առաջարկում էր ստեղծել ժամանակավոր մարմին՝ Ժամանակավոր Պետական ​​խորհրդի ձևաչափով՝ անցումային շրջանը կառավարելու համար։ Այս ծրագրի համաձայն՝ 87-ամյա Մեհդիևը պետք է անձամբ գլխավորեր այս Խորհուրդը։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Մեհդիևը նաև Ռուսաստանին է փոխանցել տեղեկություններ այն անձանց մասին, ովքեր իր ղեկավարությամբ կծառայեին Պետական ​​խորհրդում։ 

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև նշում են, որ գործողությունը ձախողվել է, քանի որ կազմակերպիչները սխալ են թույլ տվել՝ նախագահական ինքնաթիռի փոխարեն խոցելով քաղաքացիական AZAL ինքնաթիռը։ Նշվում է, որ ռուսական կողմն ինքն է ադրբեջանական կողմին տեղեկացրել Ռամիզ Մեհդիևի առաջարկի և նրա ցանցի ծրագրի մասին՝ Դուշանբեում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ։ Արդյունքում, Ռուսաստանը, նրա մեջ որևէ հեռանկար չտեսնելով, լիովին լքել է նրան և ինքնուրույն փոխանցել նրա ծրագրի և ցանցի մասին տեղեկատվությունը պաշտոնական Բաքվին։

Նշենք, որ Ռամիզ Մեհդիևը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 (պետական ​​իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ), 274 (պետական ​​դավաճանություն) և 193-1.3.2 (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի լվացում) հոդվածներով։ Այս տարվա հոկտեմբերի 14-ին Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը որոշում է կայացրել Ռամիզ Էնվեր օղլու Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործով, որի համաձայն՝ դատարանը, բավարարելով հատկապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Ռամիզ Մեհդիևի դեմ ներկայացված միջնորդությունը, նրա նկատմամբ նշանակել է չորս ամսվա տնային կալանք՝ հաշվի առնելով նրա տարիքը։

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հաճախ «գորշ կարդինալ» անվանվող Ռամիզ Մեհդիևը զգալի ազդեցություն է ունեցել Ադրբեջանի քաղաքականության վրա՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում գտնվելու գրեթե 25 տարիների ընթացքում։ Նա եղել է ինչպես  ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի, այնպես էլ նրա հոր՝ Հեյդար Ալիևի աշխատակազմի ղեկավարը։ Մեհդիևը պաշտոնանկ է արվել նախագահի հրամանագրով 2019 թվականի հոկտեմբերին։ Նույն օրը Ալիևը նրան շնորհել է երկրի բարձրագույն պետական պարգևը՝ առաջարկելով, որ նա «տեղը զիջի երիտասարդ սերնդին»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռամիզ Մեհդիևը կհեռացվի Ադրբեջանի Անվտանգության խորհրդից, ինչի մասին հայտարարել էր գործակալության փոխքարտուղար Մադաթ Գուլիևը, իսկ ավելի ուշ Ռամիզ Մեհդիևը քննիչներին ցուցմունք է տվել գրեթե յոթ ժամ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի քաղաքացիները Ղազախստանում կկարողանան մնալ իրենց անձը հաստատող վկայականով

Թրամփը կրկին զրպարտության մասին դատական ​​հայց է ներկայացրել The New York Times-ի դեմ՝ պահանջելով 15 միլիարդ դոլար

Չեռնոգորիան չեղարկելու է առանց մուտքի թույլտվության ռեժիմը նաև Հայաստանի քաղաքացիների համար

Զելենսկին պատրաստ է բանակցել Պուտինի հետ, բայց՝ պայմանով․ Axios

Ադրբեջանում բացահայտել են Ալիևի դեմ մшհափորձի և պետական հեղաշրջման ծրագրի ձախողման մանրամասները

Թուրքիան պատրաստ է զբաղվել Ուկրաինայի վերականգնմամբ. Ֆիդան

Թրամփը Զելենսկու հետ հանդիպումից առաջ մտադիր չէ Tomahawk հրթիռներ փոխանցել Ուկրաինային

Քաղաքական ճգնաժամ Պերուում. Լիմայում արտակարգ դրություն է հայտարարվել

ԵՄ-ում ողջունում են բոլոր ջանքերը, որոնք կհանգեցնեն Ուկրաինայում խաղաղության

Աբրահամի համաձայնագրերը կընդլայնվեն. Թրամփ

Վրաստանի նախագահի նստավայրի վրա հարձակման գործով ձերբակալվածների թիվը հասել է 62-ի

Խոսնակը հերքում է Փաշինյանին վերագրվող հայտարարությունը՝ Սյունիքից Ադրբեջանին հատված հանձնելու մասին

Քաղաքական 8 ուժ է մասնակցելու Վաղարշապատի ավագանու ընտրություններին. ԿԸՀ

Խուզարկություններ են տեղի ունեցել Վրաստանի նախկին վարչապետի, Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավարի, նախկին գլխավոր դատախազի տներում

Գեղարքունիքում «ԳԱԶ 53»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել