Թուրքիայի ոչ մի նահանգ չի համախատասխանում ՄԱԿ-ի «Մաքուր օդ» չափանիշին
Հոկտեմբերի 17, 2025

Թուրքիայի ոչ մի նահանգ չի համախատասխանում ՄԱԿ-ի «Մաքուր օդ» չափանիշին

By Հոկտեմբերի 17, 2025 11

«Մաքուր օդի իրավունք» հարթակի 2025-ի «Սև զեկույցի» համաձայն՝ 2024-ին Թուրքիայի ոչ մի նահանգ չի համախատասխանել ՄԱԿ-ի «Համաշխարհային առողջապահության կազմակերպության» (ԱՀԿ) կողմից սահմանված «Մաքուր օդ» չափանիշին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ավելին, նշվում է, որ օդի PM2.5-ով աղտոտված լինելու պատճառով Թուրքիայում 62․000 մարդ է վաղաժամ մահացել։

PM2.5 – Oդն աղտոտող միկրոսկոպիկ մասնիկներ, որոնք շատ վտանգավոր են։ PM2.5-ը այնքան փոքր է, որ կարող է անցնել մարմնի պաշտպանական շերտերով, խորը ներթափանցել թոքեր և նույնիսկ մտնել արյան հոսքի մեջ։

 

Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի ամենակեղտոտ օդն ունեցող նահանգներն են Իգդիրը, Էրզինջանը և Քյութահյան։ Այս համատեքստում օդի աղտոտվածության տեսանկյունից Անկարան և Ստամբուլը դասակարգվում են ԱՀԿ-ի կողմից սահմանված «Զգայուն» չափանիշում։

Նշվում է նաև, թե Թուրքիայի տնտեսության վրա ինչպիսի ազդեցություն է ունենում օդի աղտոտվածության այդօրինակ մակարդակը։ Ըստ այդմ՝ տնտեսությանը հասցված տարեկան վնասը կազմում է մոտ 138 մլրդ դոլար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինը Թրամփի հետ զրույցից հետո շտապ ԱԽ նիստ է հրավիրել

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 17-ին

Քիչ առաջ ձերբակալել են Իջևանի նախկին քաղաքապետին ու որդուն․ «ԱրմԼուր»

Երրորդ համաշխարհային պատերազմը հնարավոր եղավ կանխել․ Թրամփ

Մոնղոլիայի վարչապետը հրաժարական է տվել

Տաք հոկտեմբերը կշարունակվի. Սուրենյան

Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ուկրաինան դեռ պատրաստ չեն խաղաղության համաձայնագիր կնքելուն. Վենս

Վերոնիկ Նիշանյանը լքում է Hermès-ը 37 տարի անց

Երբ մեքենան ժպտում է և թարթում. Չինական ռոբոտը իրատեսական դեմքի արտահայտություններով զարմացնում է գիտնականներին

Կացության բոլոր կարգավիճակների տրամադրման ընթացակարգերը կթվայնացվեն

Քիմ Քարդաշյանը գնահատել է իր «մազոտ» ներքնազգեստի մասին կատակը

Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Mercedes»-ը․ կա զnh

Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին մեղադրանք է առաջադրվել գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար

Թբիլիսիի օդանավակայանում հայտնաբերվել է չհայտարարագրված ավելի քան 1 կիլոգրամ ոսկե ձուլակտոր