Միգրացիոն քաղաքականության խստացումը կարող է ԱՄՆ-ին սպառնալ 15 մլն աշխատատեղերի կորստով. Axios
Հոկտեմբերի 18, 2025

Միգրացիոն քաղաքականության խստացումը կարող է ԱՄՆ-ին սպառնալ 15 մլն աշխատատեղերի կորստով. Axios

By Հոկտեմբերի 17, 2025 21

ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի կողմից ներգաղթի քաղաքականության խստացումը կարող է հանգեցնել ԱՄՆ աշխատուժի կրճատման 6.8 միլիոնով մինչեւ 2028թ․ եւ 15.7 միլիոնով մինչեւ 2035թ․։ Այս մասին նշվել է Ամերիկյան քաղաքականության ազգային հիմնադրամի հետազոտությունում, որի արդյունքները հրապարակել է Axios պորտալը։ 

Փորձագետների գնահատմամբ՝ աշխատուժի կրճատումը կարող է բացասաբար անդրադառնալ տնտեսական աճի եւ ապրանքների արտադրության ու ծառայությունների մատուցման վրա։ Մասնավորապես, ուսումնասիրությունը նշել է, որ մինչեւ 2028թ․ ԱՄՆ-ը կարող է կորցնել 2.8 միլիոն աշխատող՝ ներգաղթի օրենքների փոփոխությունների, եւ եւս 4 միլիոն՝ անօրինական ներգաղթյալների դեմ ավելի խիստ միջոցառումների պատճառով։ 

Սպիտակ տան ներկայացուցիչ Էբիգեյլ Ջեքսոնը Axios-ին ասել է, որ երկիրը տնտեսական աճին աջակցող «մտքի եւ ձեռքերի պակաս չունի»: Սակայն զեկույցի հեղինակները զգուշացնում են, որ ավելի խիստ ներգաղթային միջոցառումները կարող են նվազեցնել ԱՄՆ ՀՆԱ միջին տարեկան աճը մոտ կես տոկոսով 2025-2035թթ. ժամանակահատվածում: 

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ մինչեւ պաշտոնը ստանձնելը մոտ 25 միլիոն մարդ անօրինական կերպով մուտք է գործել երկիր: ԱՄՆ նախագահը բազմիցս պաշտպանել է ավելի խիստ ներգաղթային քաղաքականության իրականացումը: Երդմնակալությունից անմիջապես հետո նա ստորագրել է հրամանագիր ԱՄՆ-Մեքսիկա սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին: Դոնալդ Թրամփը նշել է, որ մտադիր է իրականացնել անօրինական ներգաղթյալների արտաքսման՝ ամերիկյան պատմության մեջ ամենամեծ գործողությունը:

Rate this item
(0 votes)

Լրահոս