Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բուդապեշտում կայանալիք հանդիպմանը կարող են քննարկել ոչ միայն Ուկրաինայի հարցը, այլև համաշխարհային էներգետիկ շուկաների վերաբաշխումը՝ առանց Բրյուսելի դիրքորոշումը հաշվի առնելու։
«Ես կասեի, որ սա կորոշի աշխարհի ապագան։ Կարծում եմ՝ նրանք կքննարկեն տարբեր հարցեր։ Խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ. խոսքը աշխարհի նոր էներգետիկ քարտեզի մասին է, թե ինչպես են երկու մեծ տերությունները բաժանելու այն՝ հաշվի առնելով Չինաստանի հզոր գործոնը։ Վստահ չեմ, որ Եվրոպային կմնա գլխավոր դերը»,- լրագրողներին ասել է Վուչիչը։
Հոկտեմբերի 16-ի երեկոյան Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վերջիններս համաձայնել էին հանդիպել Բուդապեշտում։