Կացության բոլոր կարգավիճակների տրամադրման ընթացակարգերը կթվայնացվեն
Հոկտեմբերի 17, 2025

Կացության բոլոր կարգավիճակների տրամադրման ընթացակարգերը կթվայնացվեն

By Հոկտեմբերի 17, 2025 9

Հոկտեմբերի 16-ին Կառավարությունը հավանություն է տվել Ներքին գործերի նախարարության ներկայացրած՝ «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին, ըստ որի՝ օտարերկրյա քաղաքացիներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների շրջանակը կընդլայնվի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: 

Օրենսդրական նախաձեռնության նպատակն է կարգավորել օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման թվայնացման գործընթացը, հստակեցնել կացության կարգավիճակների տեսակների ու կացության կարգավիճակ տալու վարույթները, սահմանել աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով ՀՀ-ում գտնվելու թույլտվություն, այդ թվում՝ աշխատանքային վիզա հասկացությունը, ինչպես նաև՝ ներմուծել աշխատանքի թույլտվության փոխարեն քվոտավորման համակարգ։

 Փոփոխությունները կարևոր նշանակություն ունեն ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում․ դրանց տրամաբանությունը բխում է միգրացիայի ոլորտում ՀՀ իրավական կառուցակարգերը և թվային ենթակառուցվածքները ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից։ 

Նախատեսվում է․

թվայնացնել կացության բոլոր կարգավիճակների տրամադրման վարույթները, որոնք կիրականացվեն միասնական էլեկտրոնային հարթակում՝ առցանց հասանելիություն ապահովելով ներգրավված բոլոր կողմերին։ Ներկայումս կացության կարգավիճակների տրամադրման վարույթներից թվայնացված են միայն աշխատանքային գործունության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տալու վարույթները (workpermit․am)։

Կնախատեսվեն միայն կացության ժամանակավոր և մշտական կարգավիճակներ՝ հաշվի առնելով միջազգային, այդ թվում՝ ԵՄ ստանդարտները։ Միաժամանակ, որպես մշտական կացության կարգավիճակ տալու հիմքեր, կնախատեսվեն նաև ՀՀ-ին բացառիկ ծառայություններ մատուցելը և ՀՀ-ում ներդրումներ կատարելը։ 

Կլավարկվի աշխատանքային հիմքով կացության կարգավիճակների տրամադրման՝ արդեն իսկ թվայնացված համակարգը։ Կներդրվի քվոտավորման համակարգ, ինչը թույլ կտա ունենալ միգրացիոն իրավիճակը կառավարելու առավել ճկուն գործիքակազմ։ Նոր համակարգը Կառավարությանը հնարավորություն կտա յուրաքանչյուր տարի միգրացիոն հոսքերի վերլուծության հիման վրա սահմանել կացության կարգավիճակի տեսակների քանակական մեծությունները՝ ըստ հիմքերի։ 

Կներդրվի աշխատանքային վիզա՝ հաշվի առնելով վերջին տարիներին դեպի ՀՀ աշխատանքային միգրացիոն հոսքերի ավելացումը։ Այս գործիքի հիմնական նպատակը վիզային ռեժիմով ՀՀ ժամանող օտարերկրացիների կողմից Հայաստանի տարածքում կարճաժամկետ (մինչև 120 օր) գտնվելու ընթացքում օրինական գտնվելու և աշխատելու հնարավորության ապահովումն է։ 

Միաժամանակ, առանց վիզային ռեժիմի Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրացիների համար նախատեսվում է այցելության նպատակի փոփոխության հնարավորություն․ օտարերկրացին Հայաստանում կարող է գտնվել մինչև 180 օր, և այդ ընթացքում աշխատել ցանկանալու պարագայում հնարավորություն կունենա իր այցի նպատակը նշել աշխատանք՝ ստեղծվելիք առցանց հարթակի միջոցով։ 

Ներքին գործերի նախարարության օրենսդրական նախաձեռնությունը կապահովի օտարերկրացիների՝ արդի թվային լուծումների կիրառմամբ /էլեկտրոնային թվային ստորագրություն/ առկա կարգավիճակից բխող իրավունքների ու ազատությունների իրացումը և պարտականությունների կատարումը։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինը Թրամփի հետ զրույցից հետո շտապ ԱԽ նիստ է հրավիրել

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 17-ին

Քիչ առաջ ձերբակալել են Իջևանի նախկին քաղաքապետին ու որդուն․ «ԱրմԼուր»

Երրորդ համաշխարհային պատերազմը հնարավոր եղավ կանխել․ Թրամփ

Մոնղոլիայի վարչապետը հրաժարական է տվել

Տաք հոկտեմբերը կշարունակվի. Սուրենյան

Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ուկրաինան դեռ պատրաստ չեն խաղաղության համաձայնագիր կնքելուն. Վենս

Վերոնիկ Նիշանյանը լքում է Hermès-ը 37 տարի անց

Երբ մեքենան ժպտում է և թարթում. Չինական ռոբոտը իրատեսական դեմքի արտահայտություններով զարմացնում է գիտնականներին

Կացության բոլոր կարգավիճակների տրամադրման ընթացակարգերը կթվայնացվեն

Քիմ Քարդաշյանը գնահատել է իր «մազոտ» ներքնազգեստի մասին կատակը

Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Mercedes»-ը․ կա զnh

Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին մեղադրանք է առաջադրվել գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար

Թբիլիսիի օդանավակայանում հայտնաբերվել է չհայտարարագրված ավելի քան 1 կիլոգրամ ոսկե ձուլակտոր