Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ բարձր մակարդակով հանդիպում կանցկացնեն, այս մասին հայտարարել է Սպիտակ տունը՝ Պուտինի և Թրամփի զրույցից հետո։
Զրույցը տևել է մոտ երկու ժամ, հայտնել են գերատեսչությունից, այն արդյունավետ է եղել: Սպիտակ տունը չի բացառում, որ Թրամփն ու Պուտինը ևս մեկ հանդիպում կանցկացնեն։
«Նախագահ Պուտինը և ես կհանդիպենք Բուդապեշտում՝ տեսնելու, թե կարող ենք այս տխրահռչակ պատերազմն ավարտին հասցնել»,- Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո գրել է Թրամփը։