Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը պահպանվում է. կողմերը կքննարկեն հետագա քայլերը
Հոկտեմբերի 17, 2025

Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը պահպանվում է. կողմերը կքննարկեն հետագա քայլերը

By Մայիսի 12, 2025 297

Հնդկաստանի և Պակիստանի ռազմական գերատեսչությունների պաշտոնյաները մայիսի 12-ին կքննարկեն հետագա քայլերը երկու միջուկային պետությունների միջև տեղի ունեցած բախումներից հետո։

Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի իշխանություններին։

Միևնույն ժամանակ գործակալությունը նշում է, որ հրադադարը պահպանվում է, գիշերը պայթյուններ կամ գնդակոծություններ չեն եղել՝ չնայած ավելի վաղ հրադադարի ռեժիմի որոշ խախտումներ էին գրանցվել։

Ըստ հնդկական բանակի՝ վերջին օրերին սահմանամերձ շրջաններում բախումներից հետո մայիսի 11-ն առաջին խաղաղ օրն է եղել՝ չնայած որոշ դպրոցներ դեռ փակ են մնում։4 օր տևած ինտենսիվ մարտերից հետո մայիսի 10-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին հայտարարել էր նախագահ Դոնալդ Թրամփը։

Հնդկաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ մայիսի 7-ից պակիստանյան կողմի գնդակոծությունից զոհվել է 16 քաղաքացիական անձ, այդ թվում՝ երեխաներ։ Պակիստանում հնդկական հարվածների հետևանքով զոհվել է 31 խաղաղ բնակիչ։

«Սինդուր գործողությունը», որի ընթացքում Հնդկաստանը հարվածել է Պակիստանում գտնվող թիրախների, Նյու Դելիի պատասխանն էր ապրիլի 22-ին Պահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակմանը, որի մեջ Նյու Դելին մեղադրում է Իսլամաբադին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ուկրաինան դեռ պատրաստ չեն խաղաղության համաձայնագիր կնքելուն. Վենս

Վերոնիկ Նիշանյանը լքում է Hermès-ը 37 տարի անց

Երբ մեքենան ժպտում է և թարթում. Չինական ռոբոտը իրատեսական դեմքի արտահայտություններով զարմացնում է գիտնականներին

Կացության բոլոր կարգավիճակների տրամադրման ընթացակարգերը կթվայնացվեն

Քիմ Քարդաշյանը գնահատել է իր «մազոտ» ներքնազգեստի մասին կատակը

Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Mercedes»-ը․ կա զnh

Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին մեղադրանք է առաջադրվել գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար

Թբիլիսիի օդանավակայանում հայտնաբերվել է չհայտարարագրված ավելի քան 1 կիլոգրամ ոսկե ձուլակտոր

Արեգակի վրա երրորդ ուժեղ բռնկումն է արձանագրվել

Թրամփը հրապարակել է ԱՄՆ պատվիրակության կազմը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ՌԴ–ի հետ բանակցությունների համար

Թուրքիայի ոչ մի նահանգ չի համախատասխանում ՄԱԿ-ի «Մաքուր օդ» չափանիշին

Apple-ը ներկայացրել է M5 նոր չիպը և դրանով համալրված սարքերը

Որոշ մարզերում ջերմաստիճանը գիշերը 0–ից ցածր կլինի. եղանակի տեսություն

Թրամփը հայտարարել է, որ «առանձին, բայց հավասար» հանդիպումներ կանցկացնի Պուտինի և Զելենսկու հետ

Արմեն Խաչատրյանի դստեր հարսանիքին ՔՊ վերնախավը չի մասնակցել․ «Հրապարակ»