Ներկայացվել է հիմնավորված առաջարկ՝ «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրել Կապանի «Սյունիք» կինոթատրոնում. Կապանի համայնքապետարան
Սեպտեմբերի 10, 2025

Ներկայացվել է հիմնավորված առաջարկ՝ «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրել Կապանի «Սյունիք» կինոթատրոնում. Կապանի համայնքապետարան

By Մայիսի 06, 2025 188

Կապանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ պարզաբանումներ է տվել օրերս մամուլում մեծ աղմուկ բարձրացրած այն հարցի շուրջ, ըստ որի Կապանի համայնքապետարանը թույլ չի տվել «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի ցուցադրության համար տրամադրել Մշակույթի տունը: Հաղորդագրության մեջ նշվում է՝

«Սիրելի՛ կապանցիներ, համացանցում երեկվանից ակտիվ կերպով տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե իբր «Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը․․․» և այլն։

Հաշվի առնելով տարածված լուրերի հանդեպ հանրային հետաքրքրությունն ու արձագանքը՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Կապանի համայնքապետարանի կողմից ներկայացվել է հիմնավորված առաջարկ՝ ֆիլմի ցուցադրությունն իրականացնել Կապանի «Սյունիք» կինոթատրոնում, որը, տևական դադարից հետո, համայնքի ղեկավարի գործուն ջանքերի շնորհիվ կրկին վերաբացվել է՝ դառնալով համայնքապատկան կառույց, հագեցած ժամանակակից, նորագույն տեխնիկայով և նախատեսված բարձրորակ կինոցուցադրությունների համար։

Կապան համայնքը, ի տարբերություն Հայաստանի բազմաթիվ այլ քաղաքների, ունի մասնագիտացված կինոթատրոն, ինչը կապանցիներին ընձեռում է այն բացառիկ հնարավորությունը, որն այսօր շատ համայնքներում պարզապես հասանելի չէ։

Հետևաբար, համայնքապետարանը առաջնորդվելով կապանցիների լավագույն շահերով, նպատակահարմար է համարում, որ ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվեն ոչ թե չհարմարեցված կամ այդ նպատակով չնախատեսված դահլիճներում, այլ բացառապես մասնագիտացված, ֆիլմերի բարձր որակով ցուցադրման համար տեխնիկապես կահավորված կինոթատրոնում»։

Հ․Գ․Իսկ ինչ վերաբերում է արժեքներին և բարոյականությանը, ապա եթե «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի արտադրողները կամ կազմակերպիչները չեն հետապնդում շահույթ ստանալու նպատակ, համայնքապետարանը պատրաստակամ է ֆիլմի անվճար ցուցադրման պարագայում, կինոթատրոնի դահլիճը տրամադրել անվճար՝ անհրաժեշտ ժամանակահատվածով»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նեպալում ավելի քան 7500 կալանավոր է փախել բանտերից անկարգությունների ընթացքում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Ռուսաստանի նախագահին

Սիգուրնի Ուիվերը «Ավատար» ֆիլմի շարունակության մասին. «Այն նույնքան արդիական է, որքան էպիկական»

Հնարավոր է` ՀՀ–ում ֆիլմերի հայերեն պարտադիր թարգմանություն ներդրվի 2026 թվականից

Խոշոր չափի համակարգչային հափշտակություն Հայաստանում. մեկ անձ կալանավորվել է

ԱԷՄԳ-ի հետ նոր համաձայնագիրը բավարարում է Իրանի բոլոր պահանջները․ Աբաս Արաղչի

Շիրակի թեմի առաջնորդի լիազորությունները կկատարի Նարեկ եպիսկոպոս Ավագյանը

Փաշինյանը «հետ չի կանգնել» Էջմիածնում հոգևոր մեծ հավաք կազմակերպելու մտքից. Ալեքսանյան

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա

Հայաստանին է մոտենում տեղումնաբեր ցիկլոն. շրջաններում անձրևներ կտեղան. Սուրենյան

Իշխանափոխության 2 ձև կա. մեր ժողովրդին ի՞նչ առաջարկենք՝ Նեպալի՞, թե՞ Ֆրանսիայի օրինակը. Սերժ Սարգսյան

Սարսափելի հետևանքներ կլինեն․ Կրեմլ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականներն Իռլանդիայի դեմ խաղում՝ ըստ Sofascore-ի

«Եկեք անկեղծ լինենք». Վենսը հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալ

Լեհաստանը ռազմական տեխնիկա է ուղարկում բելառուսական սահման