Վազքի ժամանակ ռիթմիկ երաժշտությունն օգնում է կանանց ավելի երջանիկ զգալ․ FSAL
Նոյեմբերի 11, 2025

Վազքի ժամանակ ռիթմիկ երաժշտությունն օգնում է կանանց ավելի երջանիկ զգալ․ FSAL

By Նոյեմբերի 11, 2025 18

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ վազքի ժամանակ վառ արտահայտված ռիթմ ունեցող երաժշտությունը բարձրացնում է կանանց արագությունն ու բարելավում տրամադրությունը։ Աշխատանքը հրապարակվել է Frontiers in Sports and Active Living (FSAL) ամսագրում։

Փորձին մասնակցել են Ռյուցու Քեյձայ համալսարանի Առողջության և սպորտային գիտությունների ֆակուլտետի 38 ուսանող։ 18-ից 21 տարեկան մասնակիցները վազքուղու վրա կատարել են երկու տասրոպեանոց վազք՝ մեկը՝ բարձր ռիթմիկ երաժշտության ներքո, մյուսը՝ ցածր ռիթմիկ երաժշտության ներքո։

Երաժշտության մեջ «գրուվ» (ռիթմիկություն) հասկացությունը նկարագրում է ռիթմիկ հոսքի մի առանձնահատուկ զգացում, որն առաջացնում է շարժվելու, ոտքով ռիթմ տալու կամ պարելու ցանկություն։ Այն ստեղծում են հարվածային գործիքներն ու բասը, երբ դրանց միջև առաջանում է կանխատեսելիության և անսպասելիության իդեալական հավասարակշռություն։

Յուրաքանչյուր վազքից հետո մասնակիցները գնահատել են տրամադրությունը և երաժշտության սուբյեկտիվ ընկալումը։ Պարզվել է, որ գրուվային երաժշտության ազդեցության տակ կանայք մի փոքր ավելի արագ են վազել և հայտնել են ավելի բարձր աշխուժուոթյան ու կենսունակության մասին։ Տղամարդիկ նման փոփոխություններ չեն ցուցաբերել։ 

Հեղինակների կարծիքով՝ էֆեկտն այն է, որ կանայք միջինում ավելի զգայուն են երաժշտական գրգռիչների նկատմամբ։ Հետազոտողները նշում են, որ աշխույժ երաժշտությունը կարող է օգտակար գործիք լինել մարզիչների և ֆիթնես-հրահանգիչների համար. այն բարձրացնում է մոտիվացիան, բարելավում ինքնազգացողությունը և նպաստում կանոնավոր ֆիզիկական ակտիվության սովորույթի ձևավորմանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս