Չինաստանը դադարեցրել է նավահանգստային մաքսատուրքերի գանձումն ամերիկյան նավերի նկատմամբ
Նոյեմբերի 11, 2025

Չինաստանը դադարեցրել է նավահանգստային մաքսատուրքերի գանձումն ամերիկյան նավերի նկատմամբ

By Նոյեմբերի 10, 2025 20

Չինաստանը մեկ տարով դադարեցրել է ամերիկյան նավերի նկատմամբ նավահանգստային մաքսատուրքերի գանձումը՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից նմանօրինակ քայլի: Ինչպես տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել են Չինաստանի տրանսպորտի նախարարությունում։

Հոկտեմբերի վերջին Չինաստանի առևտրի նախարարությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն մեկ տարով կդադարեցնի նավահանգստային մաքսատուրքերը չինական նավերի նկատմամբ, որից հետո Չինաստանը «կձեռնարկի նմանատիպ միջոցներ»։

 

Ինչպես հետևում է Չինաստանի տրանսպորտի նախարարության հայտարարությունից, նոյեմբերի 10-ից համապատասխան նավահանգստային մաքսատուրքերի գանձումը «կդադարեցվի մեկ տարով»՝ ԱՄՆ-ի կողմից Չինաստանի նկատմամբ համապատասխան միջոցների դադարեցման հետ միաժամանակ։

Ապրիլի 17-ին ԱՄՆ-ի առևտրի ներկայացուցչի գրասենյակը հայտարարել էր Չինաստանի ծովային նավագնացության, լոգիստիկայի և նավաշինության նկատմամբ թիվ 301 բաժնին համապատասխանության հարցում հետաքննության արդյունքների շուրջ վերջնական միջոցառումների մասին։ Այդ միջոցառումները նախատեսում էին նավահանգստային մաքսատուրքերի սահմանում Չինաստանի հետ կապված նավերի համար։

Ի պատասխան՝ Չինաստանը հոկտեմբերի 14-ից սկսեց հատուկ նավահանգստային մաքսատուրք գանձել ամերիկյան նավերից։ Այն տարածվել է ԱՄՆ-ի ընկերություններին պատկանող կամ նրանց կողմից շահագործվող նավերի վրա, ինչպես նաև այն նավերի վրա, որոնք նավարկում էին ամերիկյան դրոշի ներքո կամ կառուցվել էին Միացյալ Նահանգներում։ Չինաստանի տրանսպորտի նախարարությունը բազմիցս ընդգծել է, որ այս միջոցառումները պատասխան քայլ են դարձել Վաշինգտոնի կողմից չինական նավերի համար սահմանված նավահանգստային տուրքերին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով

Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում քաշքշուք է տեղի ունեցել աշակերտների միջև

Ուկրաինան կարող է դառնալ Չինաստանի ծրագրերի առանցքային տարրը

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 11-ին

ԱՄՆ Սենատը վերջնական քվեարկությամբ հաստատել է շաթդաունն ավարտելու մասին օրինագիծը

Թրամփը հայտարարել է, որ ապագայում կրկին բանակցություններ կվարի աշ-Շարաայի հետ

Ինչ է նվիրել Թրամփը Սիրիայի նախագահին

Հովհաննես Մովսիսյանը Հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում կլինի ևս 2 տարի

Եվրոպայում ստեղծվում է նոր հետախուզական ստորաբաժանում` Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ղեկավարությամբ. Financial Times

Իր ելույթը խմբագրելու համար Թրամփը սպшռնում է BBC-ին 1 միլիարդ դոլարի փոխհատուցմամբ

Ո՞ր դեպքում է անձը համարվելու պատշաճ ծանուցված. Գալյան

Սահմանազատման գործընթացի որևէ փուլում պետք է անդրադարձ կատարվի անկլավների հարցին. ՔՊ–ական պատգամավոր

Թբիլիսյան խճուղու «Կյանքի խոսք» եկեղեցում 32-ամյա կինը դшնակաhարել է 57-ամյա մորաքրոջը

Մենք այլևս գումար չենք ծախսում Ուկրաինայի համար. Թրամփ

Ղազախստանից ներմուծված ցորենի առաջին խումբը եղել է անասնակերի համար. Էկոնոմիկայի փոխնախարար