ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ամերիկացիներին վճարել 2000 դոլար: Այս մասին նա գրել է Truth Social-ի հարթակում։
Մաքսատուրքերի պլանների մասին իր բազմակի հրապարակումների շրջանակներում նախագահը խոստացել է բոլորին կվճարել առնվազն 2000 դոլար դիվիդենտ մեկ անձի համար՝ բացառությամբ բարձր եկամուտ ունեցող մարդկանց։
Դեռ պարզ չէ, թե երբ կլինի այդ վճարումը կամ ով է համարվում բարձր եկամուտ ունեցող։ Նախագահը վճարման վերաբերյալ այլ մանրամասներ չի նշել։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մարդիկ, ովքեր դեմ են մաքսատուրքերին, ՀԻՄԱՐՆԵՐ են։