Նյու Յորքի պաշտոնյաները շաբաթներ շարունակ ծրագիր են պատրաստել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից քաղաքում Ազգային գվարդիայի զորքեր տեղակայելու հրամանի դեպքում, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը կարգադրել է հանդիպումներ անցկացնել իրավապահ մարմինների, ձեռներեցների և ակտիվիստների ներկայացուցիչների հետ՝ դաշնային իշխանությունների միջամտությանը դիմակայելու նպատակով։ Առաջիկա խորհրդակցություններին սպասվում է հոգևորականների և վետերանների մասնակցությունը։
Աղբյուրները պնդում են, որ Հոքուլը ցանկանում է նվազեցնել քաղաքում բռնության և վանդալիզմի մակարդակը, քանի որ հանցագործությունների բարձր ցուցանիշները կարող էին Թրամփի համար պատրվակ դառնալ՝ ուժայիններին Նյու Յորք ուղարկելու համար, ինչպես դա տեղի ունեցավ Լոս Անջելեսում։ Ազգային գվարդիայի զորքերի պոտենցիալ մուտքը քաղաքում՝ կապվում է նաև Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում դեմոկրատ Զոհրան Մամդանիի հաղթանակի վերաբերյալ Թրամփի հնարավոր արձագանքի հետ։