ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դատական հայց ներկայացնել BBC-ի դեմ՝ իր 2021 թվականի ելույթը խմբագրելու համար, որը հնչել էր այն օրը, երբ իր կողմնակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք, հաղորդել է Reuters-ը:
Ավելի վաղ BBC-ի նախագահը ներողություն է խնդրել Թրամփի ելույթի խմբագրման համար, սակայն պաշտպանել է կորպորացիային կողմնակալության մեղադրանքներից և նշել, որ դատողության սխալ է թույլ տվրել:
ԱՄՆ նախագահի փաստաբանները նամակ են ուղարկել, որտեղ նշել են, որ BBC-ն պետք է հեռացնի իր վավերագրական ֆիլմը մինչև ուրբաթ, հակառակ դեպքում՝ դատական հայց կներկայացնեն՝ առնվազն 1 միլիարդ դոլարի փոխհատուցման պահանջով:
Հիշեցնենք, որ բրիտանական հեռարձակման կորպորացիայի (BBC) գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և BBC News-ի լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թըրնեսը հրաժարական են տվել Դոնալդ Թրամփի՝ BBC Panorama-ում խմբագրված ելույթի շուրջ առաջացած վեճերի ֆոնին: