Պատժամիջոցները չեղարկելու խնդրանքով ԱՄՆ-ին նամակ չի ուղարկվել․ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար
Նոյեմբերի 11, 2025

Պատժամիջոցները չեղարկելու խնդրանքով ԱՄՆ-ին նամակ չի ուղարկվել․ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար

By Նոյեմբերի 10, 2025 26

Իրանը Միացյալ Նահանգներին որևէ ուղերձ չի ուղարկել՝ հակաիրանական պատժամիջոցները Վաշինգտոնի կողմից հանելու խնդրանքով։ Այս մասին հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղար Ալի Լարիջանին։

Նոյեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը Վաշինգտոնին խնդրում է հանել Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները և որ ԱՄՆ վարչակազմը պատրաստ է լսել իսլամական հանրապետության իշխանություններին։

«Ոչ մի ուղերձ չի եղել ԱՄՆ-ին, բայց իրանցիները միշտ ձգտում են հանել պատժամիջոցները։ Մի՞թե ինչ-որ մեկը կարող է ասել, որ մենք պատժամիջոցներ ենք ուզում»,- «Մենք և Արևմուտքը այաթոլլա Խամենեիի աշխարհայացքում» համաժողովի շրջանակներում ասել է նա լրագրողներին։ 

Ինչպես նշել է Լարիջանին, կառավարության բոլոր գործողություններն ուղղված են հակաիրանական պատժամիջոցները հանելուն, սակայն դիվանագիտական ուղիներով որևէ ազդանշան չի ուղարկվել, քանի որ ավելի վաղ արդեն եղել էր ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու փորձը, որն ավարտվել էր 12-օրյա պատերազմով և իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծմամբ։

1979 թվականի նոյեմբերի 14-ին ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը ստորագրել է 12170 հրամանագիրը՝ ի պատասխան Թեհրանում ամերիկացի պատանդների գրավման։ ԱՄՆ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է արգելափակել Միացյալ Նահանգներում բոլոր պաշտոնական իրանական ակտիվները, ներառյալ ամերիկյան բանկերում և դրանց արտասահմանյան մասնաճյուղերում ու բաժանմունքներում հաշիվները։ Փաստորեն, դա նշանակում էր առաջին պատժիչ տնտեսական միջոցառումների կիրառումն Իրանի դեմ։ 1980 թվականի ապրիլի 7-ին Քարթերը խզել է դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ և արգելել ԱՄՆ-ից Իրան բոլոր ապրանքների, այդ թվում՝ սննդի և դեղորայքի արտահանումը։ Այնուհետև սահմանվել են Իրանից ԱՄՆ ցանկացած ապրանքի ներմուծման վրա էմբարգո և ամերիկացիների Իրան մեկնելու վրա արգելք։ Նոյեմբերի 6-ին Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ այսպես կոչված արտակարգ դրության ռեժիմը, որը նախատեսում էր միակողմանի պատժամիջոցներ կիրառել իսլամական հանրապետության դեմ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կրծքագեղձի քաղցկեղը վիրահատության սպասման ընթացքում արագ չի զարգանում․ ASO

Արմավիրի գազալցակայաններից մեկում բեռնատար է պայթել․ կա տուժած

Վրաստանի տարածքում Թուրքիայի ռազմական ինքնաթիռ է կործանվել

Կարևորը խոստում կորզեցինք՝ բանակցային փաստաթղթերը կհրապարակի. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

Կրակոցներ հուղարկավորության ժամանակ. վիրավորվել է 5 մարդ

Թմրանյութերի օգտագործման պատճառով Մայքլ Ջեքսոնի դուստեր քթի վրա անցք է առաջացել

Վազքի ժամանակ ռիթմիկ երաժշտությունն օգնում է կանանց ավելի երջանիկ զգալ․ FSAL

«Աղոթելու ժամանակն է». ԱՄՆ-ում կոչով դիմել են Զելենսկու կողմնակիցներին

Ինչ տեսք կունենար Քիմ Քարդաշյանը առանց կոսմետիկ միջամտությունների․ ԱԲ

Ռուսաստանցիներին սկսել են տուգանել Telegram-ի որոշ ալիքների բաժանորդագրվելու համար

ԱՄՆ-ն Լիբանանից պահանջել է փակել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման բոլոր ուղիները

ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջում է դադարեցնել Ռուսաստանից նավթի և գազի գնումը. Պետդեպ

Առաջին անգամ է, որ հույսերն այսքան ամրապնդված են. Հայաստան այցելած թուրք գործիչը կիսվել է իր տպավորություններով

ՈւՂԻՂ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դատական գործով նիստը շարունակվում է

Ի գիտություն պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների