Թանկացումները չեն դադարում. դրամի արժեզրկումն ազդեցություն է ունենում ապրանքների գնի վրա. Ժողովուրդ
Հոկտեմբերի 08, 2025

Թանկացումները չեն դադարում. դրամի արժեզրկումն ազդեցություն է ունենում ապրանքների գնի վրա. Ժողովուրդ

By Հոկտեմբերի 08, 2025 7

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վերջին շրջանում նկատվում է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ հատկապես հացի, մսի եւ կաթնամթերքի զգալի թանկացում։ Գների աճը որոշ ապրանքների պարագայում հասել է մինչեւ 50 տոկոսի։ Մասնագետները նման թանկացումները պայմանավորում են ոչ միայն ներքին շուկայում տիրող իրավիճակով, այլեւ դրամի փոխարժեքի անկմամբ, որը մեծ ազդեցություն է ունենում ներմուծվող ապրանքների գների վրա։

«Ժողովուրդ» օրաթերթը, արձագանքելով քաղաքացիների ահազանգերին, ուսումնասիրել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալները, ըստ որոնց՝ 2025 թվականի սեպտեմբերին նկատվել է ինչպես սպառողական գների աճ, այնպես էլ դրամի որոշակի արժեզրկում։ Մասնավորապես՝

2025-ի սեպտեմբերին նախորդ ամսվա՝ օգոստոսի համեմատ, սպառողական գները աճել են 0.3%-ով,

իսկ դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 0.1%-ով (այսինքն՝ դրամը մի փոքր արժեւորվել է)։

Միեւնույն ժամանակ, եթե համեմատենք 2025 թվականի սեպտեմբերը 2024-ի դեկտեմբերի հետ, ապա՝

սպառողական գներն աճել են 1.1%-ով,

իսկ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է 3.5%-ով։

Այսինքն՝ ընդհանուր առմամբ վերջին 9 ամիսներին Հայաստանը շարունակում է տենդենցով գնալ թանկացումների ճանապարհով, որն ուղեկցվում է դրամի արժեզրկմամբ, ինչը լրացուցիչ ճնշում է գործադրում տնտեսության եւ սպառողների վրա։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2024 թ. սեպտեմբեր)՝

սպառողական գները նվազել էին 1.1%-ով,

իսկ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել էր 4.2%-ով։

Ի դեպ, 2025 թվականի սեպտեմբերին դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 382.8 դրամ, ինչը 1.2%-ով ցածր է 2024 թվականի սեպտեմբերի ցուցանիշից, երբ այն 387.4 դրամ էր։

Այս տատանումները եւս մեկ անգամ վկայում են՝ դրամի դիրքի փոփոխությունը շարունակում է ազդել Հայաստանի շուկայում ապրանքների գնի ձեւավորման վրա։ Թե առաջիկայում որքան կխորանա գնաճը, կախված է ինչպես արտաքին տնտեսական միջավայրից, այնպես էլ Կառավարության քաղաքական քայլերից»։

Rate this item
(0 votes)

Լրահոս