Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր ոսկե հուշադրամ. «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ»
Հոկտեմբերի 08, 2025

Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր ոսկե հուշադրամ. «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ»

By Հոկտեմբերի 01, 2025 47

2025 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» ոսկե հուշադրամը:

Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ (18751957 թթ.)՝ հայ նշանավոր բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, հրապարակախոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943 թ.):

Ծնվել է Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի): Նախնական կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլում, ուսումը շարունակել Հառիճի  վանքի դպրոցում, այնուհետև՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

18931895 թթ. ուսանել է Գերմանիայում Լայպցիգի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժնում:

1897 թ. Ալեքսանդրապոլում լույս է տեսել Իսահակյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն` «Երգեր ու վերքեր» խորագրով:

1909 թ. գրել է հռչակավոր «Աբու-Լալա Մահարի» պոեմը, որի գլխավոր հերոսը ինքը` բանաստեղծն է՝ համամարդկային ցավի ու տառապանքի, անհատի ողբերգության կրողը:

Գրական գործունեությանը զուգահեռ Իսահակյանը զբաղվել է նաև ազգային-քաղաքական գործունեությամբ, որի համար բազմիցս հետապնդվել է: Շուրջ 20 տարի հարկադրաբար ապրել և ստեղծագործել է հայրենիքից հեռու՝ Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում:

1936 թ. Իսահակյանը վերադարձել է հայրենիք: Նրա կյանքի վերջին տարիներն անցել են համաժողովրդական սիրո ու մեծարանքի մեջ. նրան տրվել է «Վարպետ» պատվանունը:

1946-1957 թթ. եղել է Հայաստանի գրողների միության նախագահը:

Ավետիք Իսահակյանը բազմաժանր գրող է․ գրել է բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, առակներ, Հայկական հարցին վերաբերող հրապարակախոսական հոդվածներ, հուշեր ու նամակներ:

Բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, դրանց հիման վրա գրվել են երգեր, սիմֆոնիաներ, այլ երաժշտական գործեր:

Հայաստանում մի շարք փողոցներ, դպրոցներ, գրադարաններ անվանակոչվել են Իսահակյանի անունով։ Երևան և Գյումրի քաղաքներում գործում են Իսահակյանի տուն-թանգարանները, նրա հիշատակը հավերժացնում են այնտեղ գտնվող հուշարձանները: Ի պատիվ բանաստեղծի՝ Հայաստանի գրողների միությունը սահմանել է «Ավետիք Իսահակյան» գրական մրցանակը:

Դիմերես՝ Արագած լեռը, Ավետիք Իսահակյանի «Արագածին» բանաստեղծությունից քառատող:

Դարձերես՝ Ավետիք Իսահակյանի դիմապատկերը և ստորագրությունը:

Էսքիզների հեղինակներ՝ Կարապետ Աբրահամյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը   10 000 դրամ

Մետաղը/հարգը          ոսկի 9000

Քաշը                             8,6 գ

Տրամագիծը               22,0 մմ

Որակը                        պրուֆ

Դրամաշուրթը           ատամնավոր

Թողարկման քանակը   300 հատ

Թողարկման տարեթիվը  2025։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը կոչ է արել բանտարկել Չիկագոյի քաղաքապետին և Իլինոյսի նահանգապետին

Երևանում 10 անձ է ձերբակալվել. նրանց մոտ զենք ու թմրանյութ է հայտնաբերվել

Հայտնի է` Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է տուն ձեռք բերել հավաստագրով

ՀՀ–ում ամուսնությունները 2025 թ. 7 ամսում քչացել են, ամուսնալուծությունները` ավելացել

Իտալական ֆուտբոլն անկում է ապրում․ «Ինտերի» նախագահ

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

ՌԴ-ն առաջարկել է Կասպից ծովում անցկացնել ռազմածովային զորավարժություններ՝ Ադրբեջանի, Իրանի և Ղազախստանի մասնակցությամբ

Ի՞նչը պետք է այլ կերպ լիներ, որ այդ ամենը տեղի չունենար. որտե՞ղ է բացթողումը. Փաշինյանը՝ Վալոդյա Գրիգորյանի դեպքի մասին

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Մերձավանի 30-ից ավելի հասցեներում

Ռուսաստանն ուշադիր հետևում է «Տոմաhավկ»-ի հետ կապված իրավիճակին և կոչ է անում ԱՄՆ-ին զսպվածություն ցուցաբերել. Զախարովա

Պետական դավաճանության տասնյակ դեպքեր ունենք, հետո ասում ենք՝ ո՞նց է սա հնարավոր. Փաշինյան

Աշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են Ford Transit-ը, VAZ 2107-ն ու բեռնատար «ZIL»-ը. կան վիրավորներ

Երթևեկության փոփոխություն՝ Գալոյան եղբայրներ փողոցում

Արժե՞ թարմացնել. iPhone 17 Pro Max-ի և iPhone 16 Pro Max-ի համեմատություն

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է