Մենք խաղաղություն ենք ուզում, Պուտինը չի ուզում, մենք պետք է ճնշում գործադրենք նրա վրա։ Այս մասին Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք հասկանում ենք, որ Պուտինը պատրաստ չէ, բայց վստահ եմ, որ ձեր օգնությամբ մենք կարող ենք դադարեցնել այս պատերազմը։ Եվ մեզ դա իսկապես անհրաժեշտ է։ Մենք տեսնում ենք, որ նրանք մարտադաշտում որևէ առաջընթաց չեն գրանցում, և դա լավ է։ Կարծում եմ՝ նրանց բանակը ներկայում մեծ կորուստներ է կրում, տնտեսական և մարդկային առումով։ Ըստ իս, դա շատ կարևոր պահ է»,- ընդգծել է Զելենսկին։
Նա հավելել է, որ պատրաստ է խոսել Պուտինի հետ «ցանկացած ձևաչափով»։
«Նախևառաջ, կարծում եմ, որ մենք պետք է նստենք և խոսենք։ Երկրորդ, մեզ անհրաժեշտ է կրակի դադարեցում։ Նույնիսկ հիմա, ինչպես տեսնում եք Մերձավոր Արևելքում, շատ դժվար է պահպանել հրադադարը»,- ասել է Զելենսկին։