Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին
Օգոստոսի 25, 2025

Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին

By Օգոստոսի 24, 2025 31

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Ուկրաինային Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը Թրամփի նամակը հրապարակել է X սոցիալական ցանցում կիրակի՝ օգոստոսի 24-ին։

Ամերիկացի ժողովրդի անունից Թրամփը շնորհավորանքներ և անկեղծ մաղթանքներ է հղել Զելենսկուն և «Ուկրաինայի քաջարի ժողովրդին՝ անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ»։

«Ուկրաինայի ժողովուրդն ունի անսասան ոգի, և ձեր երկրի քաջությունը շատերի համար ոգեշնչման աղբյուր է։ Այս կարևոր օրը իմացեք, որ Միացյալ Նահանգները հարգում է ձեր պայքարը, մեծարում է ձեր զոհաբերությունը և հավատում է ձեր ապագային որպես անկախ ազգ», - գրել է ԱՄՆ նախագահը։ 

Թրամփը հավելել է, որ հիմա ժամանակն է «վերջ դնելու անիմաստ սպանություններին»։

«Միացյալ Նահանգները աջակցում է կարգավորման շուրջ բանակցություններին, որոնք կհանգեցնեն ամուր, երկարատև խաղաղության,  կդադարեցնեն արյունահեղությունը և կպաշտպանեն Ուկրաինայի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը», - հավելել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վենսը հույս ունի, որ Ուկրաինայի hակամարտությունը կարող է կարգավորվել վեց ամսվա ընթացքում

Ջոն Բոլթոնը կարող է քրեական հետապնդման ենթարկվել

Արեգակնային հզոր բռնկման հետևանքով պրոտոնների հոսք է թափանցել Երկրի մթնոլորտ

Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնբասում միանգամից երեք գյուղ է ազատագրել․ Սիրսկի

Պուտինը հարգում Է Թրամփին․ Լավրով

Պուտինի և Զելենսկու հանդիպումը չի քննարկվել Ալյասկայում․ Լավրով

ԱՄՆ-ն որոշել է արագացնել Իրաքից զnրքերի դուրսբերումը․ Sky News Arabia

Դոնեցկ, Լուգանսկ, Ղրիմ. այս ամենն Ուկրաինա է, մի օր մենք կրկին միասին կլինենք որպես մեկ ընտանիք․ Զելենսկի

Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին

Պուտինը 4-օրյա այցով կմեկնի Չինաստան

Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած

Բաքվում առևտրի կենտրոն է այրվում

Թրամփի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Կիև

Զելենսկին պայմաններ է առաջադրել Պուտինի հետ հանդիպման համար․ Լավրով

Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի․ Փաշինյանը ուղերձ է հղել Զելենսկուն