ԱՄՆ դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
Օգոստոսի 25, 2025

ԱՄՆ դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ

By Օգոստոսի 25, 2025 22

Փարիզում ԱՄՆ դեսպան Չարլզ Քուշները կանչվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն այն բանից հետո, ինչ քննադատել է ֆրանսիական իշխանություններին երկրում հակասեմիտիզմի դեմ անարդյունավետ պայքարի համար: Այս մասին ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

э«Ֆրանսիան ծանոթացել է ԱՄՆ դեսպան Չարլզ Քուշների հայտարարություններին, որը Հանրապետության նախագահին ուղղված նամակում մտահոգություն է հայտնել Ֆրանսիայում հակասեմիտիզմի դեպքերի աճի վերաբերյալ և հայտնել է, թե իբր ֆրանսիական իշխանությունները դրանք կասեցնելու համար անբավարար գործողություններ են իրականացնում։ Ֆրանսիան վճռականորեն մերժում է այդ մեղադրանքները»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունից անընդունելի են անվանել Քուշների հայտարարությունները՝ ընդգծելով, որ դրանք հակասում են միջազգային իրավունքի նորմերին, «մասնավորապես պետությունների ներքին գործերին չմիջամտելու պարտավորությանը, որը ամրագրված է 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին կոնվենցիայով»։

ԱԳՆ-ից հայտնել են, որ դեսպանը արտգործնախարարություն է կանչվելու օգոստոսի 25-ին։

Քուշները, որը հրեա է և որի որդին` Ջարեդը, ամուսնացած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկայի հետ, նման մեկնաբանություններն էր արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված բաց նամակում, որը հրապարակվել էր Wall Street Journal պարբերականում։

Քուշները նշել էր, որ Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր Ֆրանսիայում հրեաների նկատմամբ ատելության աճ է գրանցվել։

Ֆրանսիան պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է սեպտեմբերին ճանաչել Պաղեստինի Պետությունը, ինչը քննադատության էր արժանացել Իսրայելի կողմից։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինչպե՞ս է կատարվելու մեքենաների առուվաճառքը թվային պլատֆորմում. պարզաբանում է ՆԳ փոխնախարարը

Խոշոր հրդեհ՝ Ջրվեժում

Չինական BYD-ը գործարան կհիմնի Թուրքիայում

«Ռեալը» գերազանցել է «Բարսելոնայի» ցուցանիշը

Մենք Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ պատասխան ենք մշակել․ Իրան

ՌԴ-ի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա. Էրդողան

Գազայի հատվածում պարենային իրավիճակն աղետալի է․ ՄԱԿ

Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին

2 ժամ օդում մնալուց հետո Փարիզ–Երևան ինքնաթիռը վերադարձել է Փարիզ

Թրամփը ռազմավարական հարված է հասցրել Իրանին՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնագրեր կնքելով․ Fox News

Դոլարն ու եվրոն թանկացել են

Բաքվի «Սեդերեկ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացնելու համար 24 ժամ է պահաջվել

Իսլամական համագործակցության կազմակերպությունն արտակարգ հանդիպման ժամանակ քննարկել է իրավիճակը Գազայում

Իսրայելի բանակը տանկեր և զինվորներ է կուտակել Գազայի սահմանին

Թրամփն իրապես արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի. Ալիև