Կառավարությունը հաստատել է ՀՀ արտահանման խթանման 2025-2030 թթ ռազմավարական ծրագիրը
Օգոստոսի 01, 2025

Կառավարությունը հաստատել է ՀՀ արտահանման խթանման 2025-2030 թթ ռազմավարական ծրագիրը

By Հուլիսի 31, 2025 25

Կառավարությունը հուլիսի 31-ի նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին որոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ որոշումն  ունենալու է առանցքային նշանակություն երկրի տնտեսական զարգացման երկարաժամկետ տեսլականի իրագործման համար: Ըստ նախարարի՝  ռազմավարությամբ  քայլեր է ձեռնարկվում  կայուն աճ ապահովող արտահանման կառուցվածք ձևավորելու համար, որն հիմնված կլինի բարձր ավելացված արժեքի, տեխնոլոգիական առաջընթացի, որակի և ապրանքների և ծառայությունների մրցունակության բարձրացման վրա: Գևորգ Պապոյանը նկատել է, որ վերջին տարիներին արձանագրվել է արտահանման զգալի աճ, որը, սակայն, հիմնականում պայմանավորված է արտաքին, հաճախ նաև ժամանակավոր գործոններով և չի արտացոլում Հայաստանի տնտեսության արտահանման ամբողջական ներուժը:

Միաժամանակ, արտահանման շուկաների կենտրոնացվածության բարձր աստիճանը շարունակում է մնալ էական մարտահրավեր մեր տնտեսության համար՝ սահմանափակելով ՀՀ-ի հնարավորությունները համաշխարհային շուկաներում դիրքավորվելու առումով:

«Ռազմավարությունը պատասխանում է նաև այդ հիմնախնդիրներին, որոնց բախվում են մեր տեղական արտադրողները արտահանման շղթայի տարբեր փուլերում՝ սկսած շուկայի հասանելիությունից մինչև որակի ենթակառուցվածքների հաճախ ոչ բավարար կամ անբավարար լինելը: Մեր նպատակն է ձևավորել քաղաքականություն, որը կստեղծի կանխատեսելի և աջակցող միջավայր արտահանման գործընթացների անխոչընդոտ և մեծ ծավալներով կազմակերպման համար»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ ռազմավարության հիմքում ընկած է համապարփակ վերլուծական աշխատանք:

Ռազմավարությունը բաղկացած է 5 ռազմավարական հենասյուներից և դրանց իրականացմանն ուղղված 50-ից ավելի միջոցառումներից: Ռազմավարական նպատակներ են՝ արտահանմանը նպաստող և մրցունակ միջավայրի ապահովում, ենթակառուցվածքների զարգացում և լոգիստիկ հասանելիության ապահովում, արտահանողների և նրանց կարողությունների զարգացում, արտահանման շուկաների ընդլայնում, արտահանման խթանում և ֆինանսավորում:

Ռազմավարական նպատակներն ապահովող միջոցառումներն իրենց հերթին բաժանվում են երկու խմբի՝ ընդհանուր և ապրանքային միտվածության: Ըստ Գևորգ Պապոյանի՝ ընդհանուր միջոցառումները վերաբերում են բոլոր ապրանք և ծառայություններ արտահանողներին, իսկ ապրանքային միտվածության միջոցառումները՝ համապարփակ և բազմաշերտ հետազոտության արդյունքում ընտրված ուղենշային 25 ապրանքային խմբերի արտահանմանը:

Նախարարի խոսքով՝ ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ունենալ տեղական արտահանման աճ մոտ 1.7 անգամ. թվային, դոլարային արտահայտմամբ՝ 16.9 մլրդ ամերիկյան դոլար, որտեղ ծառայությունների արտահանումը կանխատեսվում է հասցնել 10.3-ի, իսկ ապրանքների և տեղական արտահանումը՝ տարեկան 6.6 միլիարդի:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ծախսել շուրջ 98 մլրդ ՀՀ դրամ կամ այսօրվա փոխարժեքով՝ ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլար: «Համոզված ենք, որ ռազմավարության իրականացումն էապես կխթանի արտահանման կայուն զարգացումը, կնպաստի տնտեսության արտադրողականության բարձրացմանը, կստեղծի նոր աշխատատեղեր, կդարձնի ՀՀ-ն ավելի հուսալի և մրցունակ գործընկեր միջազգային շուկաներում»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ընդունված որոշումը և այդ համատեքստում ընդգծել գործարար համայնքի հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ ռազմավարությամբ  սահմանված թիրախներին հասնելու համար:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վաղվանից ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

Իսպանիայում երեք քաղաքական գործիչ 10 օրում հրաժարական է տվել՝ փաստաթղթերում կեղծ տեղեկություն տրամադրելու պատճառով

Վաղ նախաճաշը օգնում է հակազդել ճարպակալման գենետիկ ռիսկին. Obesity

Jonkoping Chess Festival 2025․ Մարիա Գեւորգյանը՝ 3 մրցաշարերի հաղթող

Ադրբեջանում ԿԽՄԿ-ի գրասենյակը կփակվի սեպտեմբերի սկզբին

Քյոնիգսբերգ՝ ի պատասխան Ստեփանակերտի․ Ադրբեջանական ԶԼՄ-ները սկսել են ռուսական քաղաքները հին անուններով կոչել

Բախվել են «Howo» բեռնատարը և «Volkswagen Golf»-ը․ կա վիրшվոր

Ադրբեջանի արտգործնախարարն Իսրայելի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Ուկրաինան պետք է «վազի»՝ Պուտինից բանակցություններ խնդրելու. Լուկաշենկո

Ուկրաինան պատրաստ է առաջնորդների մակարդակով հանդիպման, եթե Ռուսաստանն իսկապես ցանկանում է. Զելենսկի

Եթե Կիևը կարծում է, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ, Մոսկվան պատրաստ է սպասել. Պուտին

Հիփոթեքային վարկերի աճը դանդաղել է. մարզերում աճն ավելի մեծ է, քան Երևանում

Ռուսական բանակը ստացել է առաջին սերիական «Орешник» համալիրը. Պուտին

Անհրաժեշտ է ակտիվացնել միջոցառումները վարորդական իրավունքի կեղծ վկայականներով անձանց գտնելու ուղղությամբ. ՆԳ նախարար

Ռոմանոս Պետրոսյանը Սարիկ Մինասյանին պաշտոնի նշանակեց ՀԷՑ–ում