Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի մոտակայքում հուլիսի 31-ի առավոտյան 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղում։
«Հինգշաբթի օրը տեղական ժամանակով 11:15-ին գրանցվել է 6,3 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Պետրոպավլովսկ Կամչատկայից 178 կմ արևելք, ծովի հատակին՝ 39,4 կմ խորության վրա», – ասել է գործակալության զրուցակիցը։
Անցած գիշեր սեյսմոլոգները գրանցել են ավելի քան 200 հետցնցում, որոնցից ամենանկատելին կազմել է 6,5 մագնիտուդ։
Հուլիսի 30-ին Կամչատկայի մերձակայքում տեղի էր ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը՝ 8,8 մագնիտուդով: