Ադրբեջանը, Իսրայելի հետ սերտ համագործակցության ֆոնին, կարող է միանալ Աբրահամյան համաձայնագրերին. ԱՄՆ-ն ակտիվ դերակատար է այս գործընթացում
Հոկտեմբերի 18, 2025

Ադրբեջանը, Իսրայելի հետ սերտ համագործակցության ֆոնին, կարող է միանալ Աբրահամյան համաձայնագրերին. ԱՄՆ-ն ակտիվ դերակատար է այս գործընթացում

By Հուլիսի 29, 2025 88

Աբրահամյան համաձայնագրերի ընդլայնման վերաբերյալ դիվանագիտական քննարկումների ֆոնին քաղաքական աղբյուրը Իսրայելի 7-րդ ալիքին հայտնել է, որ Ադրբեջանը կարող է միանալ համաձայնագրերին՝ հաշվի առնելով Իսրայելի հետ իր լայնածավալ համագործակցությունը։

Աղբյուրի խոսքով՝ դրան հասնելու ճանապարհը, ի թիվս այլ բաների, անցնում է Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև մերձեցման սխեմայի միջով։

Այս շաբաթ Միացյալ Նահանգներում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև կայացած լսումների ժամանակ հանրապետական սենատոր Սթիվ Դեյնսը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր հանդիպման և Ադրբեջանի ու Իսրայելի միջև դիվանագիտական և էներգետիկ կապերի մասին։ Քննարկման ընթացքում Դեյնսը հիշատակել է Ադրբեջանի պետական SOCAR ընկերության և Իսրայելի միջև գազի գործարքը՝ նշելով, որ այն կբարձրացնի էներգետիկ անվտանգությունը: Դեյնսը հավելել է, որ Բաքվում հանդիպել է նաև Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի հետ և տպավորված է Բաքվի և Թել Ավիվի միջև համագործակցության պատմական խորությամբ:

Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Դանիել Շապիրոն նույն լսումների ժամանակ բացատրել է, թե ինչու է Ադրբեջանն ունի Աբրահամյան համաձայնագրերին միանալու ներուժ։

«Երբեմն մարդիկ հարցնում են. ինչպե՞ս կարելի է ընդլայնել Աբրահամյան համաձայնագրերը։ Գուցե՞ Ադրբեջանը։ Ադրբեջանը երկար տարիներ դիվանագիտական հարաբերություններ ունի Իսրայելի հետ և առաջատար մուսուլմանական երկրներից մեկն է, որն այդ կապերն ունեցել է դեռևս Աբրահամյան համաձայնագրերի կնքումից շատ առաջ։ Դրանց միանալու ռազմավարական կարևորությունն իսկապես անհերքելի է», - ասել է Շապիրոն։

Միաժամանակ, աղբյուրը պնդում է, որ Միացյալ Նահանգների և Ադրբեջանի նախագահների միջև մերձեցում է նկատվում։

Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի տեսանյութը, որում Ալիևը գովաբանում է իր ամերիկացի գործընկերոջը այն փաստի համար, որ Թրամփը միակ ԱՄՆ նախագահն է, որը պատերազմներ չի սկսել։ Նշվում է, որ Թրամփն առաջին անգամ իր սոցիալական ցանցում հրապարակել է օտարերկրյա նախագահի ելույթ։ Սա անսովոր քայլ է, որը վկայում է երկու ղեկավարների միջև հատուկ կապի մասին։

Կուլիսներում Վաշինգտոնի և Բաքվի միջև հարաբերությունները որոշ ժամանակ է՝ ջերմանում են։ 2025 թվականի առաջին կեսին երկրների միջև առևտուրը կազմել է գրեթե 600 միլիոն դոլար, ինչը 36 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Նշվում է, որ քանի որ ԱՄՆ վարչակազմը վերագնահատում է իր ազդեցությունը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, Ադրբեջանն ամրապնդում է իր դիրքերը և շարունակում է իրեն դիրքավորել ոչ միայն որպես Իսրայելի գործընկեր, այլև որպես նոր աշխարհաքաղաքական ասպարեզում խաղացող։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ի՞նչ երթուղով է Ռուսաստանի նախագահը մեկնելու Հունգարիա՝ Թրամփի հետ բանակցություններ վարելու համար․ Air Live

Պեկինում աշխատում է ապագայի ռեստորան՝ ռոբոտներով և ինտերակտիվ զվարճանքի սարքավորումներով

Իրանի միջուկային դոսյեն պետք է հանվի ՄԱԿ-ի ԱԽ օրակարգից՝ 2231 բանաձևի ժամկետի լրանալուց հետո․ ԱԳՆ հայտարարություն

Մենք համաձայն չենք Ադրբեջանի պայմանների հետ. ՀՀ արտգործնախարար

Զելենսկին Թրամփի հետ հանդիպումից հետո եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույց է ունեցել

Բաքուն կողմ էր երկաթուղու երկայնքով ռուսական զորքերի տեղակայմանը, բայց մենք դեմ էինք դրան. Արարատ Միրզոյան

Վաղարշապատի ընտրությունների մասնակից ուժերը ԿԸՀ-ում ստացան իրենց համարները

«Ո՞վ է ընտրել Բուդապեշտը որպես Թրամփ-Պուտին հանդիպման վայր», «Ձեր մայրը»․ այսպես է Սպիտակ տան մամուլի քարտուղարը պատասխանել լրագրողի հարցին

Ես պատրաստ եմ Պուտինի հետ շփվել «ցանկացած ձևաչափով». Զելենսկի

Ռուս գիտնականների մեթոդը թույլ կտա ճանապարհային խցանումները կրճատել 20%-ով

«Երեւի թե, կորոշվի». Ո՞վ է լինելու Վեհարանում Վեհափառի տեղապահը. «Ժողովուրդ»

Մենք պետք է կանգ առնենք այնտեղ, որտեղ հիմա ենք. Թրամփը ճիշտ է․ Զելենսկի

Սուրճի մրուրը կարող է 30 տոկոսով բարձրացնել բետոնի ամրությունը. հետազոտություն

Հայաստան է ներմուծվում մեծ քանակությամբ սերուցք Իրանից. Առողջապահությա՛ն նախարարություն, որտե՞ղ է Ձեր արձագանքը․ Անուշ Պողոսյան

Սպիտակ տունը Թրամփի և Զելենսկու հանդիպման ժամանակ հայտարարություն է տարածել