«Իրանի հետ կապված» հաքերները կոտրել են Թրամփի վարչակազմի պաշտոնյաների, պոռնոաստղ Սթորմիի էլեկտրոնային նամակները.Reuters
Հոկտեմբերի 17, 2025

«Իրանի հետ կապված» հաքերները կոտրել են Թրամփի վարչակազմի պաշտոնյաների, պոռնոաստղ Սթորմիի էլեկտրոնային նամակները.Reuters

By Հուլիսի 01, 2025 166

Իրանի հետ կապ ունեցող հաքերները սպառնացել են բացահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատից գողացված էլեկտրոնային նամակներից ավելի շատ նյութեր այն բանից հետո, երբ որոշ նամակներ արդեն իսկ տարածած են եղել լրատվամիջոցների շրջանում՝ 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ, հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Կիրակի և երկուշաբթի օրերին Reuters-ի հետ առցանց զրույցներում Ռոբերտ կեղծանվամբ հայտնի հաքերները հայտնել են, որ իրենք մոտ 100 գիգաբայթ էլեկտրոնային նամակներ են ստացել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի, Թրամփի փաստաբան Լինդսի Հալիգանի, Թրամփի խորհրդական Ռոջեր Սթոունի և Թրամփի հակառակորդ դարձած պոռնոաստղ Սթորմի Դանիելսի հաշիվներից։ 

Ռոբերտը հիշատակել է նյութերը վաճառելու հնարավորության մասին, սակայն չի ներկայացրել մանրամասներ իր ծրագրերի կամ էլեկտրոնային նամակների բովանդակության մասին։ 

ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հաքերային հարձակումը որակել է որպես «անբարեխիղճ կիբերհարձակում»։

Թեհրանը նախկինում հերքել է կիբեռլրտեսության մեղադրանքը։ Ռոբերտը հայտնվել է 2024 թվականի նախագահական քարոզարշավի վերջին ամիսներին, երբ նրանք հայտարարել են, որ կոտրել են Թրամփի մի քանի դաշնակիցների, այդ թվում՝ Ուայլսի էլեկտրոնային փոստի հաշիվները։  

Այնուհետև հաքերները էլեկտրոնային նամակներ են ուղարկել լրագրողներին։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը 2024 թվականի սեպտեմբերին հրապարակված մեղադրական եզրակացության մեջ պնդել է, որ Ռոբերտի հաքերային գործողությունը ղեկավարել է Իրանի ԻՀՊԿ-ն։ Հաքերները հրաժարվել են մեկնաբանել մեղադրանքը, երբ Reuters-ը կապ է հաստատել նրանց հետ։

 

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինը Թրամփի հետ զրույցից հետո շտապ ԱԽ նիստ է հրավիրել

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 17-ին

Քիչ առաջ ձերբակալել են Իջևանի նախկին քաղաքապետին ու որդուն․ «ԱրմԼուր»

Երրորդ համաշխարհային պատերազմը հնարավոր եղավ կանխել․ Թրամփ

Մոնղոլիայի վարչապետը հրաժարական է տվել

Տաք հոկտեմբերը կշարունակվի. Սուրենյան

Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ուկրաինան դեռ պատրաստ չեն խաղաղության համաձայնագիր կնքելուն. Վենս

Վերոնիկ Նիշանյանը լքում է Hermès-ը 37 տարի անց

Երբ մեքենան ժպտում է և թարթում. Չինական ռոբոտը իրատեսական դեմքի արտահայտություններով զարմացնում է գիտնականներին

Կացության բոլոր կարգավիճակների տրամադրման ընթացակարգերը կթվայնացվեն

Քիմ Քարդաշյանը գնահատել է իր «մազոտ» ներքնազգեստի մասին կատակը

Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Mercedes»-ը․ կա զnh

Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին մեղադրանք է առաջադրվել գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար

Թբիլիսիի օդանավակայանում հայտնաբերվել է չհայտարարագրված ավելի քան 1 կիլոգրամ ոսկե ձուլակտոր