Live24
Օգոստոսի 12, 2025
Live24

Live24

Լուրեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մինչև 2030 թվականը Մոսկվան նախատեսում է կառուցել վեց նոր միջուկային սուզանավ։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՌԴ նախագահի հայտարարությունը։

«Ընդհանուր առմամբ, ռուսական նավաշինարաններում տարբեր պատրաստության փուլերում գտնվում է ավելի քան 70 նավ։ Այստեղ՝ միայն «Սևմաշ»-ում, մինչև 2030 թվականը նախատեսվում է կառուցել վեց նոր միջուկային սուզանավ»,-ասել է Պուտինը՝ «Կնյազ Պոժարսկի» միջուկային հրթիռային սուզանավի վրա դրոշի բարձրացման արարողության ժամանակ ելույթի ընթացքում։ 

ՌԴ նախագահը նաև հավելել է, որ Ռուսաստանի ժամանակակից ռազմածովային ուժեր ստեղծելու ծրագրերն անպայման կիրականացվեն ամբողջությամբ։

«Մենք կապահովենք Ռուսաստանի անվտանգությունը և մեր ազգային շահերը Համաշխարհային օվկիանոսի բոլոր տարածքներում։ Դրանում կասկած չի կարող լինել», – ասել է Վլադիմիր Պուտինը։

Եթե Ուկրաինան ապագայում չհոգա իր սեփական պաշտպանության մասին, լայնածավալ պատերազմը կարող է տևել մինչև 2034 թվականը կամ ավելի երկար, ըստ РБК-Украина-ի՝ LB.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։

Ինչպես նշել է Զալուժնին, 2024 թվականից ի վեր լայնածավալ պատերազմը բոլորովին նոր՝ «հյուծիչ» փուլ է մտել:

Այսօր առաջնագիծը հիմնականում նախատեսված է «թշնամուն վերացնելու» և «որքան շատ, այնքան լավ» սկզբունքներով, իսկ մնացած ամեն ինչ տեղի է ունենում հենց թիկունքում։

«Եթե փորձենք միայն «ceasefire» (հրադադար - խմբ.) իրականացնել՝ առանց ապագայի համար մեր սեփական պաշտպանությունը ձևավորելու, ապա այն (լիամասշտաբ պատերազմը, - խմբ.) կշարունակվի երկար ժամանակ։ Եվ սկսվելով 2014 թվականին, Աստծո կամքով այն կավարտվի 2034 թվականին», - հավելել է նա։

Հուլիսի սկզբին Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները թարմացրել են իրենց կանխատեսումը Ուկրաինայում լայնածավալ պատերազմի տևողության վերաբերյալ, գրում է РБК-Украина-ն։

Ըստ հիմնական սցենարի՝ ինտենսիվ մարտերը կարող են ավարտվել 2025 թվականի վերջին։

Ըստ Ֆրանսիայի Ազգային ռազմավարական տեսության՝ Ուկրաինայում պատերազմը կարող է տևել շուրջ հինգ տարի։

Ադրբեջանական ՀԿ-ները ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել հայկական լոբբիի այսպես կոչված միջամտությունը։

Ադրբեջանական ոչ կառավարական մի խումբ կազմակերպություններ բաց նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյին, որում դատապարտել են հայամետ մի շարք կոնգրեսականների փորձերը՝ նշելով, թե իբր միջամտում են  Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին:

«Կարծում ենք, որ Բայդեն–Բլինքենի դարաշրջանի հայամետ գործիչները փաստացի բացահայտ սադրանք են իրականացրել Հարավային Կովկասում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ ջանքերի դեմ։ Վերջերս Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպում են ունեցել Աբու Դաբիում (ԱՄԷ) ։ Հաղորդվում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է, իսկ խաղաղ գործընթացի առաջմղման բարդ ու լուրջ աշխատանքը շարունակվում է: Այս ֆոնին ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների կոչերը գործընթացին խանգարելու, արհեստականորեն լարվածություն ստեղծելու և տարածաշրջանում հակամարտության նոր օջախ հրահրելու փորձ են: Խորը ափսոսանք է առաջացնում, որ տարածաշրջանի հետ ոչ մի առնչություն չունեցող և նրա խնդիրների մասին պատշաճ իրազեկվածություն չունեցող անձինք անպատասխանատու հայտարարություններ են ստորագրում՝ ԱՄՆ-ում հայկական լոբբիի կողմից նյութական խրախուսման դիմաց»,- նշվում է այդ երկրի ՀԿ-ի տարածած նամակում։

Նամակի հեղինակները հայտարարել են, թե ակնկալում են Թրամփի վարչակազմի աջակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության գործում:

Ճանապարհի վարձակալության գաղափար ամերիկացրիներն ունեին, բայց մեզ համար ընդունելի չի եղել։ Այս մասին Factor TV–ի եթերում ասել է ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանը։

«Նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ, ոչ թե ֆունկցիայի իրականացումից ենք վտանգ տեսել, այլ հենց վարձակալությունից։ Այդ տարբերակը մեզ համար ընդունելի չի եղել։ Մտքերի փոխանակում է եղել ամերիկացիների հետ, թեման այդ ուղղությամբ չի շարունակվում, եթե ասել ենք չէ, ուրեմն չէ»,– ասել է Արման Եղոյանը։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի ավարտի մասին ցանկացած խոսակցություն պարզապես պատրանք է՝ ընդգծելով, որ դրա շուրջ բանակցությունները պետք է վարվեն բոլորի համար շահավետ սկզբունքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA-ն՝ մեջբերելով Իրանի նախագահի հայտարարություններն՝ արված Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, և մենք ընդունում ենք դա, քանի որ մենք մերժում ենք միջուկային զենքը, և սա մեր քաղաքական, կրոնական, մարդասիրական և ռազմավարական դիրքորոշումն է»,- ասել է Փեզեշքիանը։ 

Նա հավելել է, որ Թեհրանը շեշտում է իրանական միջուկային ծրագրի և ուրանի հարստացման շարունակության իրավունքը՝ միջազգային իրավունքի շրջանակներում։

Առեղծվածային և ողբերգական դեպք Շիրակի մարզում։ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Բուլվարային 1-ին նրբանցքում՝ կիսակառույց շինության հարևանությամբ դի կա։

Քրեական ոստիկանները և պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի՝ ձեռքի հատվածները սուր-կտրող առարկայով կտրած վիճակում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ծառայում էր ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև նշված ռազմաբազայի ծառայողները և, հնարավոր է, քննությունն իրականացնեն նշված ռազմաբազայի քննիչները։Քրեական ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով մահացածը ՌԴ քաղաքացի, 24-ամյա Անտոնենկո Կ․-ն է։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում ավտոմեքենան հեղուկ գազով լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։

Վիրավոր 2 քաղաքացու նախ առաջին բուժօգնություն են ցուցաբերվել, ապա տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Հուլիսի 24-ին, ժամը 13:15-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 քաղաքացու ավտոմեքենայից դուրս են բերել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել մեկ քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Երգչուհի Քեթի Փերին գիշերային ակումբում համբույր է փոխանակել երկրպագուի հետ։

Տեսագրությունները արագ տարածվել են սոցիալական ցանցերում, ինչը առաջացրել է երկրպագուների քննարկումներ։

Փերիի այս պահվածքը ցույց է տալիս նրա բաց և անմիջական բնավորությունը հանրային վայրերում։

Փերիի 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ոչնչացնելու միլիարդատեր Իլոն Մասկի բիզնեսը, որի հետ տարաձայնություններ ունի: Այս մասին նա գրել է իր Truth սոցցանցում։

«Բոլորը հայտարարում են, որ ես կկործանեմ Իլոնի ընկերությունները՝ հետ վերցնելով ԱՄՆ կառավարության որոշ, եթե ոչ բոլոր, մեծածավալ սուբսիդիաները։ Դա այդպես չէ։ Մաղթում եմ, որ Իլոնը և մեր բոլոր գործարարներն ունենան բարգավաճ գործունեություն՝ ինչպես երբեք: Որքան լավ են նրանց գործերը, այնքան լավ է ԱՄՆ-ի համար», - գրել է Թրամփը Truth սոցցանցի իր էջում։

Մասկը մայիսի 29-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի պետական արդյունավետության դեպարտամենտում (DOGE) որպես հատուկ պետական ծառայող իր լիազորությունների նախատեսված ժամկետը մոտենում է ավարտին, և շնորհակալություն է հայտնել Թրամփին կառավարության «շռայլ ծախսերը կրճատելու հնարավորության» համար:

Կապված դաշնային ծախսերը կրճատելու, բայց միաժամանակ՝ լուրջ հարկային արտոնություններ տալու Թրամփի քաղաքականության հետ, հունիսի վերջին Մասկը առաջարկել էր ԱՄՆ-ում ստեղծել նոր քաղաքական կուսակցություն՝ հայտարարելով, որ երկիրը հիմա «միակուսակցական է»:

Թրամփը, ի պատասխան գործարարի քննադատության, հայտարարել էր, որ առանց սուբսիդիաների Մասկը ստիպված կլինի «կողպել կրպակը ու գնալ տուն՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն»:

Ֆոտո

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկման թեման՝ վաշինգտոնյան համաձայնագիրն է

Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը

Նորվեգիայի պետական կենսաթոշակային հիմնադրամը Գազայում տիրող իրավիճակի պատճառով հրաժարվել է 11 իսրայելական ընկերություններում ներդրումներից

Նոր միջանցքը չպետք է խոչընդոտի Իրանի մուտքը այլ տարանցիկ ուղիներ. Արաղչին՝ Միրզոյանին

Փեզեշքիանը կայցելի Հայաստան. նախատեսված է նաև գործարար համաժողով

Սա է հեղափոխոթյան ամենամեծ բումերանգը. օգոստոսյան մտքեր

Օմանը Հայաստանի քաղաքացիներին ազատել է վիզայի պահանջից

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Ներկայացվել է այն 23 հայերի անուններն ու կարգավիճակները, որոնց գերեվшրnւթյան (ազատազրկման) հանգամանքը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանը

Չեմ տեսնում որևէ բան, որը կարելի է որպես հաջողություն ներկայացնել. Դավիթ Տոնոյանը՝ նախաստորագրված համաձայնագրի մասին

Կարապետյանների ընտանիքը պահանջում է, որ արբիտրաժային տրիբունալը պարտավորեցնի Հայաստանի Հանրապետությանը հատուցել վնասները

Անպարկեշտ ու սադրիչ. Չինաստանը որոշել է դադարեցնել շփումները Չեխիայի նախագահի հետ

Պարոն Էրդողան, անմիջապես բացեք Թուրքիայի և Հայաստանի սահմանը. միավորեք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին. Կարո Փայլան

Պարոն Էրդողան, անմիջապես բացեք Թուրքիայի և Հայաստանի սահմանը. միավորեք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին. Կարո Փայլան

Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Alyeska Resort հյուրանոցում