Live24
Մայիսի 12, 2025
Live24

Live24

Լուրեր

Իրանում 3-րդ օրն է՝ չի հաջողվում մարեL հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում հզոր պայթյունից առաջացած խոշոր հրդեհը, հայտնում է Mehr գործակալությունը: 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Իլյուշին» ինքնաթիռը յուրաքանչյուր թռիչքի ընթացքում մոտ 40 տոննա ջուր և հրդեհաշիջող նյութեր է նետում կրակի վրա:

Հիշեցնենք, որ պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։ Մինչդեռ տուժածների թիվը 1,139 է:

«Միջադեպը տեղի է ունեցել Շահիդ Ռաջաի նավահանգստի տարածքում պահվող մի քանի բեռնարկղերի պայթյունի հետևանքով: Ներկայումս մենք տարհանում և վիրավորներին տեղափոխում ենք բժշկական կենտրոններ», - BBC-ի փոխանցմամբ՝ պետական ​​հեռուստատեսությանը հայտնել է ճգնաժամային կառավարման տեղական պաշտոնյան:

Իրանի Առողջապահության նախարարությունը Հորմոզգան նահանգում արտակարգ դրություն է հայտարարել՝ մարդկանց խնդրելով մնալ տանը, փակ պահել պատուհանները և կրել դիմակներ։

Պաշտոնապես երկրի իշխանությունները չեն ասում, թե կոնկրետ ինչ է եղել պայթած բեռնարկղերում։ Սակայն New York Times-ի՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող աղբյուրը հայտնել է, որ նավահանգստում նատրիումի պերքլորատով բեռնարկղեր են պայթել: Այս նյութն օգտագործվում է պինդ հրթիռային վառելիք արտադրելու համար։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց խաչմերուկում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Հարգելի՛ քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա–Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով: Փոփոխությունն իրականցվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում»,-ասված է հայտարարության մեջ:

Ջեսիկա Սիմփսոնը իր Ինստագրամում հրապարակել է սեքսուալ լուսանկարներ, սակայն երկրպագուները տպավորված չեն եղել նրա սադրիչ վարքագծով։

44-ամյա երգչուհին գայթակղիչ կեցվածք է ընդունել մահճակալին՝ կարմիր լույսի ներքո լուսանկարներում ցուցադրելով մուգ ներքնազգեստ և նեղ մինի զգեստ։ Նա միացրել է իր «Sunday Morning» երգը։

симп.jpg (34 KB)

Մոտ երեք ամիս առաջ երգչուհին հայտարարել էր ամուսնու՝ Էրիկ Ջոնսոնից ամուսնալուծության մասին։

Նրա որոշ երկրպագուներ հիասթափված էին լուսանկարից։

«Ինչո՞ւ են մարդիկ միշտ սա անում, երբ ամուսնալուծվում են։ Նրանք պարզապես աներևակայելի ծարավ են թվում», - գրել է մեկը։ Մեկ ուրիշը նշել է, որ նա «վերածվում է մեկ այլ Բրիթնի [Սփիրսի]», «Ջես, դու չպետք է դա անես»։ 

Երգչուհու վերջին նախագիծը՝ մարտի 21-ին թողարկված մինի ալբոմը, Էրիկից բաժանման արդյունքն է։

Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը՝ մշակված Բազումքի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից, ապրիլի 26-ին վերջին անգամ հատել է Կարմանի գիծը (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտել իր առաքելությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ:

«Մենք խորապես հպարտ ենք «Հայասաթ-1»-ով և շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս պատմական առաքելությանը։ Սա միայն սկիզբն է։

Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ այս տարիներին ռեկորդային արեգակնային ակտիվության պատճառով, ինչը առավել տաքացրել է մթնոլորտը, փքել այն և մեծացրել դիմադրությունը։

Այդուհանդերձ, «Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը և տվեց մեզ անհրաժեշտ արժեքավոր տեղեկություներն ու փորձը, ինչը մեզ թույլ կտա շարժվել առաջ` դեպի ավելի մեծ և ավելի հավակնոտ նպատակներ։

 

Շնորհակալ ենք ողջ Հայասաթ թիմին` այս պատմական առաքելությունն իրականություն դարձնելու համար»,- ասված է գրառման մեջ:

 
 

Ռուսաստանի հետ ուղղակի բանակցությունները վերսկսելու Ուկրաինայի պատրաստակամության մասին ազդանշանը պետք է ստացվի Կիևից։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Կիևից։ Համենայն դեպս, Կիևը պետք է ինչ-որ գործողություններ ձեռնարկի այդ առնչությամբ։ Իսկ նրանց մոտ իրավաբանական արգելք է գործում դրա համար։ Բայց առայժմ մենք ոչ մի գործողություն չենք տեսնում», – պատասխանել է նա այն հարցին, թե Ռուսաստանն ումի՞ց է ազդանշանի սպասում այդ հարցի վերաբերյալ՝ Վաշինգտոնից, թե՞ անմիջապես Կիևից:

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հռոմում հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Հանդիպման մասին X-ի իր միկրոբլոգում մանրամասներ է ներկայացրել Կայա Կալասը։

«Հռոմում նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկեցի իմ առաջիկա այցը Հայաստան։ Ես վերահաստատեցի Եվրամիության ուժեղ հանձնառությունը կապերի խորացման առնչությամբ։ Մենք մտքեր փոխանակեցինք Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ»,- գրել է Կալասը։

Վահագն Խաչատուրյանն ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ապրիլի 26-ին Հռոմում մասնակցել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը։

Կայա Կալասն ապրիլի 25-ին այցելել էր Ադրբեջան, հանդիպել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Եվրախորհրդարանի և եվրոպական մի շարք երկրների խորհրդարանականներ խիստ քննադատության էին ենթարկել Կայա Կալասին՝ Բաքու կատարած այցի և այնտեղ նրա հնչեցրած հայտարարությունների համար։

Հաշվի առնելով լրատվամիջոցներից ստացվող բազմաթիվ հարցումները՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հետ, տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը մամուլի ասուլիս կհրավիրի:

«Ասուլիսի ընթացքում կներկայացվեն Սահմանադրական դատարանի որոշման թե՛ դրական կողմերը, թե՛ բացթողումները: Բացի այդ, կլուսաբանվեն այն կարևոր հարցերը, որոնց Սահմանադրական դատարանը կա՛մ պատասխան չի տվել, կա՛մ տվել է թերի պատասխաններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի Աչաջուր համայնքում հայտնաբերված արջի քոթոթի վերաբերյալ։

Տեսուչները տեղում պարզել են, որ Աչաջրի բնակիչ Ա․Սարուխանյանն Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ, որին ինքնուրույն ազատել ու տեղափոխել է իր տուն։

Կենդանու արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել։

Գորշ արջի մոտ 2 ամսական քոթոթը տեղափոխվել է կենդանիների վերականգնողական կենտրոն։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի ՊՆ-ից:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին։

 

Մոսկվայում անցկացվող «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախաձեռնած Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակության ներկայացուցիչներ՝ Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանը և Հայկ Դերզյանը այցելել և հարգանքի տուրք են մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին։

 

 

Ֆոտո

Հռոմի պապն Ուկրաինայում խաղաղության, Գազայում հրադադարի և գերիների ազատ արձակման կոչ է արել

Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնվի Ստամբուլում բանակցություններ անցկացնելու Ռուսաստանի առաջարկին. Թրամփ

Ես կսպասեմ Պուտինին Թուրքիայում. Զելենսկի

Թրամփը Ռուբիոյի հետ շրջագայության կմեկնի

Հնդկաստանը Պակիստանի մի քանի ինքնաթիռ է խոցել

ԱՄՆ-ի հետ «որոշ հարցերի շուրջ» փոխըմբռնում է ձեռք բերվել․ Իրանի արտգործնախարար

Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Երևանում քամի ու սարսափելի փոշի է բարձրացել․ տեսանյութ

Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնում վնասվել են տանիքներ, տապալվել ծառեր

ՀՀ օդային տարածքում երկար պտտվելուց հետո Շարժա–Երևան ինքնաթիռը վայրէջք է կատարել Թավրիզում

«Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ»․ Հենրիխ Դանիելյան

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում

Ուժեղ քամու պատճառով Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Հնդկաստանի զինված ուժերին հանձնարարվել է արձագանքել Պակիստանի գործողություններին

Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների 4-րդ փուլը