Live24
Մայիսի 11, 2025
Live24

Live24

Լուրեր

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Դեսպանատնից զգուշացնում են՝ հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։

Կուրսկի ազատագրման գործողության ավարտի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է խմբավորման հրամանատարին և այս գործողության ընթացքում առավել աչքի ընկած ստորաբաժանումների հրամանատարներին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինը շնորհավորել է նրանց հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հերոսական աշխատանքի համար», – ասել է Պեսկովը։

Այսօր՝ ապրիլի  27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 1 ժամից ավելի է մեծ թվով փրկարարներ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարաներ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի մեծ թվով պարեկներ, ինչպես նաև քաղաքացիներ Հրազդան գետի մի քանի կմ-անոց հատվածում որոնողական աշխատանքներ են կատարում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, երեխան, ով ընկել է Հրազդան գետը, Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի է և նրա հայրը նույնպես տեղում մասնակցում է որոնողական աշխատանքներին։

Այս շաբաթը վճռորոշ կլինի Ուկրաինայի ճգնաժամի լուծման համար, և Միացյալ Նահանգներն ունի լավատեսության հիմքեր։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Կարծում եմ՝ սա լինելու է վճռորոշ շաբաթ, սա լինելու է շատ կարևոր շաբաթ, որի ընթացքում մենք պետք է որոշում կայացնենք՝ արդյոք սա այն նախաձեռնությունն է, որին մենք ցանկանում ենք շարունակել մասնակցել, թե՞ ժամանակն է կենտրոնանալ այլ հարցերի վրա, որոնք նույնքան կամ որոշ դեպքերում ավելի կարևոր են», – ասել է նա։

«Կան լավատես լինելու պատճառներ, բայց անկասկած կան իրատես լինելու պատճառներ։ Մենք մոտ ենք լուծմանը, բայց ոչ բավականաչափ», – ավելացրել է Ռուբիոն։

Իրանի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, հայտարարել է Իրանի խորհրդարանի առողջապահության և բժշկական ծառայությունների հանձնաժողովի անդամ Մոհամմադ Ջամալյանը:
 
Նրա խոսքով, ինչպես մեջբերում է ԻԼՆԱ գործակալությունը, այս պահին դատաբժշկական վարչությունում «մահացածների 36 դի կա»։ Պատգամավորը նաև մատնանշեց, որ նրանցից շատերը մնում են անհայտ, ինչը անհնարին է դարձնում անհայտ կորածների թիվը որոշելը։ Ջամալյանը չի բացառում նաեւ, որ նավահանգստի տարածքում դեռ կարող են լինել մահացածների դիեր։ Խորհրդարանականի խոսքով՝ 240 տուժած մնում է հիվանդանոցներում, նրանցից 5-ի վիճակը ծանր է։ 

Պակիստանը չի պլանավորում ռազմական գործողություններ սկսել Հնդկաստանի դեմ, եթե վերջինիս կողմից իրավիճակը չսրվի։

Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։

«Մենք որևէ գործողություն ձեռնարկելու մտադրություն չունենք, բայց եթե Հնդկաստանը որևէ գործողություն ձեռնարկի, կլինի արձագանք, և արձագանքը կհամապատասխանի գործողությանը», - ասել է նա։

Նախարարի խոսքով՝ Պակիստանը մտադիր չէ սրել իրավիճակը։ Այնուամենայնիվ, Ասիֆը շեշտել է, որ եթե Հնդկաստանը փորձի հարձակվել Պակիստանի վրա, այն «կբախցի ավելի քան համաչափ պատասխանի»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կիրակի օրը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ վերջին օրերի բանակցությունները ցույց են տվել, որ խմբավորումն ավելի պատրաստակամ կլինի այնպիսի համաձայնագրի դեպքում, որը դուրս է Գազայում հրադադարի շրջանակներից և ուղղված է Իսրայելի հետ ճգնաժամի երկարաժամկետ լուծմանը, հաղորդում է Reuters-ը։

Ապրիլի 19-ին Ֆիդանը և Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը Անկարայում բանակցություններ են վարել ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկեն հրադադարի վերաբերյալ վերջին ջանքերը և Գազայում ստեղծված իրավիճակը։

Դոհայում ելույթ ունենալով՝ Ֆիդանը նշել է, որ բանակցությունները ցույց են տվել, որ ՀԱՄԱՍ-ը ավելի պատրաստակամ կլինի ստորագրել համաձայնագիր, որը կանդրադառնա նաև գրավյալ պաղեստինյան տարածքներին և այլ հարցերի։ 

Նա հավելել է, որ ճգնաժամը կարող է վերածվել երկու պետությունների գոյակցության հիման վրա իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծելու հնարավորության։

 
 

Գրենլանդիայի նոր վարչապետ Յենս-Ֆրեդերիք Նիլսենը հայտարարել է, որ կղզին պատրաստ է գործընկերության և հարաբերությունների զարգացման Միացյալ Նահանգների հետ, բայց ցանկանում է հարգանք։

«Մենք պատրաստ ենք ամուր գործընկերության և հետագա զարգացման։ Բայց մենք ուզում ենք հարգանք»,- ասել է Նիլսենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Գրենլանդիան պատրաստ է ամրապնդելու համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ։ Նրա խոսքերը մեջբերում է դանիական TV2 հեռուստաալիքը։

Դանիա կատարած այցի ընթացքում Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Նիլսենը կրկին հայտարարել էր, որ Գրենլանդիան «երբեք չի լինի սեփականություն», որը որևէ մեկը կարող է գնել։

«Մենք սկսում ենք արդիականացնել Գրենլանդիայի հարաբերությունները Դանիայի հետ»,- ասել է Ֆրեդերիքսենը՝ հավելելով, որ ինքը «սիրով կհանդիպի» ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Մարտին Թրամփը հայտարարեց, որ Գրենլանդիան «այս կամ այն ​​կերպ» կհայտնվի ԱՄՆ-ի վերահսկողության տակ և խոստացավ կղզու բնակիչներին հարստություն, եթե նրանք միանան Միացյալ Նահանգներին։

Գրենլանդիան դանիական գաղութ էր մինչև 1953 թվականը։ Այն մնում է թագավորության մաս, բայց 2009 թվականին ձեռք բերեց ինքնավարություն՝ ինքնակառավարման և ներքին քաղաքականության մեջ անկախ ընտրություններ կատարելու հնարավորությամբ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է չեղարկել ԱՄՆ դրոշով ռազմական և քաղաքացիական նավերի՝ Պանամայի և Սուեզի ջրանցքներով անցման տուրքերը։ Նա այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։

«Ամերիկյան նավերին՝ և՛ ռազմական, և՛ առևտրային, պետք է թույլատրվի անցնել Պանամայի և Սուեզի ջրանցքներով առանց վճարի: Այս ջրանցքները չէին լինի առանց Միացյալ Նահանգների: Ես խնդրել եմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին անհապաղ ուսումնասիրել իրավիճակը»,- գրել է Թրամփը:

Իրանում ապրիլի 28-ին ազգային սուգ է հայտարարված Բանդար Աբասի նավահանգստում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Tasnim գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։

Ավելի վաղ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի ղեկավար Մոհամմադ Աշուրին եռօրյա սուգ էր հայտարարել տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ Բենդեր Աբասում ապրիլի 26-ին հզոր պայթյուն է որոտացել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` պայթյունը եղել է նավամատույցում` վառելիքի ջրամբարի բռնկման հետևանքով։ Ինչպես հաղորդում է Fars–ը, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար Աբաս նավահանգստային քաղաքից առնվազն 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով մի քանի կիլոմետր շառավղով պատուհաններ են կոտրվել։

Վերջին տվյալներով՝ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 28 մարդ մահացել է, ավելի քան 1200–ը՝ տուժել։

Ֆոտո

Թուրքիան պատրաստ է ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև hրադադարի վերահսկման առաքելությունը, Ֆիդան

Թրամփն ու Մակրոնն արձագանքել են Պուտինի առաջարկին

Կիևին առաջարկում ենք մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի. Պուտին

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Սուրենյան

ՀՀ-ն նպատակահարմար չի համարել զորախումբ ուղարկել Մոսկվա. Նազելի Բաղդասարյան

Պուտինն ու Լուլա դա Սիլվան հանդիպման ժամանակ կքննարկեն BRICS-ի թեման

Հայաստանն ունի տարածաշրջանում ամենաթանկ բենզինը

Եթե Ռուսաստանը հաղթի, Փաշինյանը կրկին կփորձի ջերմացնել հարաբերությունները․ Շարմազանով

Ադրբեջանին բաժին է ընկնում ԵՄ գազի ընդհանուր ներմուծման ընդամենը մոտ 3%-ը

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան

Տվյալները բացարձակապես մտացածին են. Ավանեսյանը՝ «London Times»-ի հրապարակման մասին

ԱՄՆ-ի հետ բանակցությունները կանցկացվեն Օմանում. Իրանի արտգործնախարարը հաստատել է

Բացառիկ կադրեր․ Ինչպես են 1945 թվականին հայ զինվորները քոչարի պարում Բեռլինում Ռեյխստագի պատերի մոտ

«Ակնհայտ սուտ պնդում է»․ Փաշինյանի խոսնակը պարզաբանում է տարածել

Եմենցի հուսիթները հարձակվել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա