Live24
Օգոստոսի 11, 2025
Live24

Live24

Լուրեր

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին հետախուզման մեջ է գտնվում՝ քրեական հոդվածի հիման վրա։ Այս մասին հայտնում է տարածաշրջանի ՆԳՆ Գլխավոր վարչության տվյալների բազան։

«Հետախուզման հիմք․ հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասված է նյութերում։

Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Եկատերինբուրգում կանխվել է էթնիկ խմբավորման գործունեությունը, որն ըստ քննության վարկածի, առնչություն է ունեցել 2001, 2010 և 2011 թվականներին տեղի ունեցած մի շարք սպանությունների հետ։ Նախնական տվյալներով՝ գործի ֆիգուրանտներից մեկը մահացել է սրտի անբավարարությունից։ Երկրորդ անձի մահվան պատճառները պարզվում են։ Եկատերինբուրգի դատարանը կալանավորել է Այազ, Ակիֆ, Բաքիր և Մազահիր Սաֆարովներին և Ախլիման Գյանջիևին։ Բացի այդ, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու գործով կալանավորվել է Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդին՝ Մութվալի Շիխլինսկին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերով՝ Ադրբեջանի ԱԳՆ հրավիրված Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովը անհրաժեշտ պարզաբանումներ է տվել իրավիճակի վերաբերյալ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ կարևոր է շարունակել Եկատերինբուրգում ադրբեջանական ծագում ունեցող անձանց ձերբակալման պատճառների ու բնույթի վերաբերյալ պարզաբանումների աշխատանքը։ Բաքուն բողոք է հայտնել ուժայինների գործողությունների կապակցությամբ, իսկ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ չեղարկվել են մշակութային և որոշ այլ միջոցառումներ։ Կրեմլում ընդգծել են, որ Մոսկվան ցավում է Բաքվի նման որոշումների համար։

Կամչատկայի երկրաշարժից առաջացած ցունամիի ալիքները հարվածել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ափերին, հայտնել է ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը։

«Արինա ծոցի (Կալիֆոռնիա) մակընթացության ցուցանիշների համաձայն՝ ցունամին հասել է Կալիֆոռնիայի ափ և այս պահին շարժվում է ափամերձ շրջաններով», - ասվում է օդերևութաբանական ծառայության Լոս Անջելեսի գրասենյակի X էջում հրապարակված հայտարարության մեջ։

«Ադրբեջան-Ուրալ» հասարակական կազմակերպության ղեկավար Շահին Շիխլինսկիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներին։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նա հետախուզվում է քրեական օրենսգրքի հոդվածով։ Սակայն, թե որ հոդվածով է նա հետախուզվում, չի նշվում։

Հուլիսի սկզբին Եկատերինբուրգի Լենինսկի շրջանային դատարանը երկու ամսով ձերբակալել է Շիխլինսկու որդուն՝ Մուտվալային։ Պատճառը հուլիսի 1-ին Բաքվի հրապարակում տեղի ունեցած միջադեպն էր։  Մուտվալա Շիխլինսկին դատարանում հայտարարել է, որ չի տեսել իր աջ կողմում գտնվող անվտանգության աշխատակցին, որին վրաերթի է ենթարկել և զղջում է կատարվածի համար։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու քաղաքականությունը հսկայական լվացքի մեքենա է Արևմուտքի փողերի լվացման համար, որոնք գալիս են ֆինանսական և ռազմական օգնության տեսքով: Այս մասին հայտարարել է Սլովակիայից եվրապատգամավոր Լյուբոշ Բլագան РИА Новости-ի հետ զրույցում։

Խորհրդարանականի խոսքով՝ այդ համակարգը կառուցված է անմիջապես կոռուպցիայի վրա։

«Ուկրաինայում դրա դեմ պայքարի մասին խոսակցությունները չստացված կատակ են», - հավելել է նա։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է տվել «զբաղվել Ուկրաինայի ղեկավար Զելենսկիով» անմիջապես Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած սկանդալից հետո։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռադայի նախկին պատգամավոր, «Այլ Ուկրաինա» շարժման մասնակից Սպիրիդոն Կիլինկարովը։

«Նրանք խնդրել են նյութեր, որոնք տարիներ շարունակ հավաքվել են, բայց դրանք չեն օգտագործվել գործում, քանի որ Ջո Բայդենի վարչակազմը հետաքրքրված չէր կոռուպցիայի գործը առաջ մղելով, քանի որ ոչ միայն մասնակցել է, այլև ղեկավարել և համակարգել է այն», - ասել է նա։

Նախկին պատգամավորը նշել է, որ Զելենսկին, նման արձագանքի հետ բախվելով, հետ է շպրտվում, բայց դա դժվար թե օգնի. Ուկրաինայի կառավարությունը վերաձևավորելու որոշումն արդեն կայացվել է Միացյալ Նահանգներում։

Մենք բազմիցս Պուտինի և Էրդողանի ուշադրությանն ենք ներկայացրել Զանգեզուրի հարցում Իրանի դիրքորոշումը: Հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ալիռեզա Բորուջերդին, գրում է Дневник иранского журналиста Telegram-յան ալիքը։

«ԱՄՆ միջամտությունը պարզապես վատ բան չէ, դա աղետ է։ Նույնիսկ Հայաստանը դեմ է միջանցքի ստեղծմանը։ Հաշվի առնելով տեղի ունեցածը, Իրանն անհրաժեշտ է համարում ակտիվ քայլեր ձեռնարկել Բաքվի, Ռուսաստանի, Թուրքիայի և Հայաստանի նկատմամբ:

Զանգեզուրը մեր կարմիր գիծն է և ազգային անվտանգության հարցը։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավոր գործիքները մեր շահերը պաշտպանելու համար», - հայտնել է աղբյուը։ 

 

Կենսաթոշակների վճարման գործընթացը մեկնարկում է յուրաքանչյուր ամսվա 2-ից: Հետևաբար սպասվում է, որ 2025 թվականի օգոստոս ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կմեկնարկի այդ  օրը։

Հիշեցնենք, որ 2023 թ․ հուլիսի 1-ից միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը բարձրացել են:

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385.50 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: 

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ:

Ապօրինի թմրամիջոցների կիրառումը կամ ԱՄՆ օրենքների խախտումը զբոսաշրջային կամ ուսանողական վիզայով ԱՄՆ-ում գտնվող անձանց կողմից կարող է պատճառ հանդիսանալ, որ նրանք զրկվեն հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ 

«ԱՄՆ վիզան ոչ թե անձին վերապահված իրավունք է, այլ անձին տրվող արտոնություն։ Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ եթե դուք թույլ եք տալիս օրենքի խախտում, վիզան կարող է հետ կանչվել»,- տեղեկացնում են դեսպանատնից։

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-3-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում  օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը հուլիսի  30-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով։

Ֆոտո

Ջեֆրի Սաքսը դիմել է Հարավային Կովկասի երկրներին. Թրամփը ձեզ լրջագույն անախորժությունների մեջ է ներքաշում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Այս Համաձայնագիրը հուսալի եւ տեւական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է. Փաշինյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի  ձերբակալումը. պաշտպան

Փաշինյանը խաղաղության պայմանագիրը գաղտնազերծելու որոշում է կայացրել

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստը

«Ինձ կալանավորեցին մի աբսուրդ մեղադրանքով». Վարդան Հարությունյան

Փոշու ամենաբարձր կոնցենտրացիան դիտվել է Կենտրոնում

ԱՄՆ-ն խորհրդակցություններ կանցկացնի Եվրոպայի հետ՝ նախքան Թրամփ-Պուտին հանդիպումը

Lexus LBX քրոսովերը նոր հատուկ թողարկում ունի

«Մոլորակի ամենասեքսուալ արարածը»․ Երկրպագուները՝ Դուա Լիպայի մասին

Հայաստանի մարզերից մեկում տղամարդը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Սարգսյանին սպանել է մահապարտ-ահաբեկիչը. ՌԴ ԱԴԾ

ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է ոչ ներգաղթային արտոնագրի դիմորդներին ներկայացվող պահանջները