Live24
Մայիսի 14, 2025
Live24

Live24

Լուրեր

Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են Աստանայում (Ղազախստան) ՇՀԿ շրջանակներում: Այս մասին, 24news-ի փոխանցմամբ, X-ի միկրոբլոգում գրել է «Greek City Times»-ի բյուրոյի ղեկավար Փոլ Անտոնոպուլոսը։ 

Էրդողանն ասել է, թե իրենց հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանը համակված է պատերազմներով, հակամարտություններով և լարվածությամբ, և որ իրենց եռակողմ հանդիպումը կնպաստի նաև տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանը։ 

Անտոնոպուլոսը, անդրադառնալով այս հայտարարությանը, նկատել է․ «Զավեշտ․․․ Պակիստանը՝ աշխարհի ահաբեկչական մայրաքաղաքը, վերջին տարիներին Թուրքիայում պատրաստված սիրիացի ահաբեկիչներ ուղարկեց Ղարաբաղ, որ նրանք ծառայեն որպես թնդանոթի միս Ադրբեջանի կողմից պատմականորեն հայկական Լեռնային Ղարաբաղ ներխուժելու համար»,- գրել է նա:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ահազանգում է՝ «Ադրբեջան «խաղաղասեր» իշխանական քարոզչությունը Հայաստանին նոր օկուպացիոն պահանջներն է ներկայացնում` այս անգամ առավել սթափեցնող ցանկով․

Ըստ այդմ, ՀՀ Սահմանադրության մեջ պետք է կատարել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերաբնակեցմանն» առնչվող 2 փոփոխություն՝

1) «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգության ապահովում՝ օտարերկրյա միջնորդական առաքելության երաշխավորությամբ։ Հայստանում պետք է տեղակայվեն զինված ուժեր այն երկրից, որը դաշնակից է Ադրբեջանին ու վայելում է վստահություն (ակնհայտ է չէ՞ որ երկիրն է)։

Քանի որ Ադրբեջանը չի վստահում Հայստանին, ինչ-որ փուլից սկսած «արևմտյան ադրբեջանցիներն» իրենք պետք է ունենան սեփական անվտանգությունը կազմակերպելու հնարավորություն՝ զինված ստորաբաժանումներ ստեղծելով:

2) «արևմտյան ադրբեջանցիների» ադրբեջաներենով կրթության իրավունքի ապահովում։

Այս առաջարկները «Արևմտյան Ադրբեջան» օկուպացիոն հայեցակարգի նոր զարգացումներ են, որոնք հիմնված են բացարձակ կեղծիքի վրա, որ անտեսել չի կարելի։ Ընդ որում, ադրբեջանական իշխանական տարբեր աղբյուրներ նշում են, որ «վերաբնանեցման» ենթակաների թիվը 300,000 է:

Դրանք ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանության խաղաղասիրությունը կեղծ է, շղարշ է արտաքին աշխարհի համար։ Իրականում, տարվում է Հայաստանն օկուպացնելու քաղաքականություն. պարզապես դա արվում է մարդասիրական քողի ներքո։

Սա այն է, ինչ արվեց Արցախի նկատմամբ. սկզբում էթնիկ զտումների իրական նպատակով Արցախի մեկուսացումն էր «էկոակտիվիստներով», հետո ադրբեջանական անցակետի տեղադրումը և Արցախ տանող ճանապարհների ամբողջական արգելափակումը, իսկ դրանից հետո էլ զինված հարձակումներն Արցախի նկատմամբ։

Այս ամենը ցուցադրվել է ադրբեջանական իշխանության «Baku TV» հեռուստատեսությամբ, որտեղ «հիմնավորվում է» կեղծ փաստեր ներկայացնելով»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման հստակ ժամկետները դեռ կհամաձայնեցվեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովն ասել է, որ Պուտին–Էրդողան հանդիպման հստակ ժամկետներ դեռ չկան, կհամաձայնեցվեն: 

Ադրբեջանի իշխանությունները պետք է երաշխավորեն մարդու բոլոր հիմնարար իրավունքների պաշտպանությունն ու հարգանքը ինչպես COP29-ի միջոցառումների շրջանակում, այնպես էլ դրանից դուրս: Դրա մասին գրում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը։

«Դրանք ներառում են խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքները: Սա հատկապես կարևոր է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար ճնշում են քննադատությունները և վերջերս ուժեղացրել են այլախոհության դեմ հալածանքները՝ կալանավորելով լրագրողների, մարդու իրավունքների պաշտպաններին և կլիմայի իրավունքների պաշտպաններին: Ադրբեջանին կոչ ենք անում ազատ արձակել իշխանությունների կողմից անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց»,- ասված է հաղորդագրությունում։

Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցրել է Ադրբեջանում մարդու իրավունքների՝ բազմիցս թույլ տված կոպտագույն խախտումները։

Ադրբեջանի իշխանությունները պետք է երաշխավորեն մարդու բոլոր հիմնարար իրավունքների պաշտպանությունն ու հարգանքը ինչպես COP29-ի միջոցառումների շրջանակում, այնպես էլ դրանից դուրս: Դրա մասին գրում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը։

«Դրանք ներառում են խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքները: Սա հատկապես կարևոր է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար ճնշում են քննադատությունները և վերջերս ուժեղացրել են այլախոհության դեմ հալածանքները՝ կալանավորելով լրագրողների, մարդու իրավունքների պաշտպաններին և կլիմայի իրավունքների պաշտպաններին: Ադրբեջանին կոչ ենք անում ազատ արձակել իշխանությունների կողմից անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց»,- ասված է հաղորդագրությունում։

Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցրել է Ադրբեջանում մարդու իրավունքների՝ բազմիցս թույլ տված կոպտագույն խախտումները։

Սերժ Սարգսյանի նախագության մեկնարկը, ժամանակային առումով, բարեհաջող չէր․ անգամ, կարելի է ասել, խիստ անբարենպաստ էր տնտեսության համար։ Այն համընկավ 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ, որը հետագայում վերածվեց խոր տնտեսական ճգնաժամի։

Միացյալ Նահանգների բանկային համակարգում սկսված և համաշխարհային տնտեսության մեջ տարածված ճգնաժամից, անշուշտ, անմասն չէր կարող մնալ նաև Հայաստանը։ Հետագայում մեծ ջանքեր պահանջվեցին այդ ճգնաժամի հետևանքները վերացնելու համար։ Իրականացվեցին մի շարք բարեփոխումներ, որոնք ուղղված էին՝ ինչպես կարևոր տնտեսական, այնպես էլ՝ սոցիալական խնդիրների լուծմանը։

Առանձնացնենք դրանցից մի քանիսը։

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին մեկնարկեց հայտնի եկամտային հարկի վերադարձով հիփոթեքային վարկերի տրամադրման բնակարանային ապահովության ծրագիրը, որը շարունակվում է մինչև այժմ։

Ի սկզբանե ծրագիրն ուներ սոցիալական նշանակություն և ուղղված էր հասարակության անապահով հատվածի բնակարանային կարիքների բավարարմանը։ Բայց 2018-ի «հեղափոխություն» կոչվածից հետո այն վերանայվեց և ամբողջությամբ հարմարեցվեց հասարակության ապահով հատվածի շահերին՝ ծրագրից դուրս մղելով սոցիալապես անապահով խավին։

Ծրագրի շահառուները դարձան բարձրաստիճան պաշտոնյաներն ու նորօրյա իշխանավորները, ինչպես նաև՝ հասարակության համեմատաբար ապահով խավը, ովքեր պետության հաշվին բնակարանի, երբեմն՝ բնակարանների տեր դարձան։

Այսօր, երբ իշխանությունները հպարտանում են այդ ծրագրով, մոռանում են, որ դրա հիմքերը դրվել են Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ։

Հետագայում, սակայն, այսօրվա իշխանություններն այդ ծրագիրը ևս ամբողջությամբ ձևախեղեցին և ծառայեցրին իրենց բնակարանային խնդիրների լուծմանը՝ պետական բյուջեն դնելով լուրջ ծանրության տակ։

Սպասվում է, որ արդեն այս տարի հիփոթեքային վարկերի եկամտային հարկի հետվերադարձը բյուջեի վրա կնստի առնվազն 200 մլն դոլար։

Սրանով կարելի էր լուրջ սոցիալական խնդիրներ լուծել, այդ թվում՝ անապահովների բնակարանային ապահովության առումով, բայց գործող իշխանություններն այնպես արեցին, որ այն ամբողջությամբ ծառայեցրին իրենց շահերի սպասարկմանը։

Եկամտային հարկի գործոնը չսահմանափակվեց միայն բնակարանային ապահովության ծրագրով։ Կարևոր նախաձեռնություններից մեկը դարձավ դրա շրջանակներում տնտեսական ծրագրերի խթանումը, որն արտահայտվեց հատկապես ՏՏ ոլորտում։

Խոսքը նորաստեղծ ՏՏ ոլորտի ընկերություններին եկամտային հարկի արտոնության տրամադրման, ինչպես նաև շահութահարկից ազատելու մասին է, որն այժմ էլ շարունակում է գործել։

Նախաձեռնությունը հետագայում լուրջ ազդեցություն ունեցավ ու շարունակում է ունենալ տնտեսության այդ առանցքային ճյուղի զարգացումների գործում։ Մինչև վերջերս արձանագրվող բարձր աճերը հիմնականում դրա արդյունք էին։

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին մեկնարկեցին կենսաթոշակային համակարգի բարեփոխումները։ 2014 թվականի հունվարի 1-ից՝ կենսաթոշակառուներին պատշաճ կենսաթոշակով ապահովելու նպատակով, Հայաստանում ներդրվեց կուտակային կենսաթոշակային համակարգ։

Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին դեմ էր արտահայտվում այդ համակարգին, իշխանության գալուց հետո սկսեց ատամներով պաշտպանել։ Այն պահպանելու համար նույնիսկ վերանայեց կենսաթոշակային բաղադրիչի պետական մասնակցությունը, ինչի հետևանքով մի քանի տարի շարունակ պետական բյուջեն ստիպված էր անհամեմատ ավելի մեծ ծախսեր կատարել։

Սերժ Սարգսյանի նախագահության տարիների կարևոր բարեփոխումներից մեկն էլ ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրումն էր։ Թեև ժամանակին այն սվիններով ընդունվեց, այնուհանդերձ, կարճ ժամանակ անց դարձավ տրանսպորտային պատահարների հետ կապված խնդիրների լուծման հիմքը։

Տասնչորս տարուց ավելի արդեն այդ համակարգը հաջողությամբ գործում է։ Դրա հիման վրա սկսեց ձևավորվել նաև բժշկական ապահովագրությունը, որի հետ կապված բարեփոխումներն իշխանափոխությունից հետո գրեթե սառեցվեցին։

2008թ. վերջին Հայաստանը պաշտոնապես դիմեց Եվրոպական Հանձնաժողովին, և 2009թ. հունվարի 1-ից Հայաստանը սկսեց օգտվել կայուն զարգացման և արդյունավետ կառավարման համար ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+):

2014թ. ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ջանքերի շնորհիվ Եվրոպական Հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվեց ԵՄ վերանայված «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմի նոր փուլում:

«GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմը հնարավորություն էր տալիս հայկական ծագման ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

Ցավոք, Փաշինյանի կառավարության անգործության պատճառով, 2022 թվականին Հայաստանում ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) կիրառումը դադարեցվեց, և 2022թ․ հունվարի 1-ից Հայաստանն այլևս չի օգտվում «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։

2015թ. ԱՄՆ-ը և Հայաստանը կնքեցին Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը՝ Trade and Investments Framework Agreement, որով նախատեսվում էր ձևավորել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որը քննության կառնի երկկողմ առևտրին, ներդրումներին ու հարակից խնդիրներին վերաբերող հարցերը և կուսումնասիրի երկու երկրների միջև առևտրի ու ներդրումների ամրապնդման ուղիները:

Հիմնվեց ՀՀ-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհուրդը, առաջին անգամ ԱՄՆ-ի հետ տնտեսական թեմատիկայով միջկառավարական մակարդակով սկսվեցին քննարկումներ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ, իրականացվեցին կոնկրետ ոլորտային զարգացման շուրջ քննարկումներ:

Ի վերջո, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում արձանագրված ամենակարևոր նախաձեռնություններից մեկը, որը դարձել է Հայաստանի տնտեսության բարձր աճերի հիմքը։ Համաշխարհային տնտեսական աճերից գլուխները կորցրած գործող իշխանությունները մոռանում են, որ այդ աճերն ապահովվում են Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ։

Ժամանակին քննադատում էին Սերժ Սարգսյանին, որ Հայաստանը մտցրել է ԵԱՏՄ, իսկ այսօր վայելում են այդ կառույցի տված արդյունքները, լիաթոք օգտվում են դրա ընձեռած հնարավորություններից։

Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է՝ բանակցելով իր համար շատ շահավետ անցումային ժամանակաշրջան՝ արտոնյալ տարիֆային՝ մաքսատուրքերի դրույքաչափերի մասով։ 2018-2019 թվականներին ավտոմեքենաների և մյուս ապրանքատեսակների արտոնյալ ներմուծումն ու վերաարտահանումը ԵԱՏՄ մյուս երկրներ՝ Հայաստանին բերեց մեծածավալ բյուջետային մուտքեր:

Դժվար է պատկերացնել, թե հիմա ո՞ւր կլիներ Հայաստանը, եթե չլինեին այդ հնարավորությունները։

Այսօր էլ Հայաստանի տնտեսության ապագան շատերը տեսնում են ԵԱՏՄ շրջանակներում՝ հաշվի առնելով տնտեսության որակն ու կարողությունները։ Նրանք, որոնք ժամանակին Սերժ Սարգսյանին մեղադրում էին Հայաստանը Մաքսային միության մեջ ներքաշելու մեջ, մոռանում են, որ մինչև իշխանափոխություն Հայաստանը հաջողությամբ համագործակցում էր նաև ԵՄ-ի հետ, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։

Լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ CEPA-ն, որը հետագայում հենց արևմտյան երկրների և միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից որպես օրինակ էր մատնանշվում: Նրանք ասում էին՝ Հայաստանն այդպիսով ապացուցեց, որ հնարավոր է ԵԱՏՄ-ում լինելով՝ նման խորը համագործակցություն ունենալ ԵՄ-ի հետ։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի կառավարությունը կարողացավ հասնել բանակցային այնպիսի մակարդակի, որ որևէ երկիր Հայաստանի առջև պայման չէր դնում՝ կողմնորոշվեք՝ կամ ԵՄ, կամ ԵԱՏՄ… որից շահում էր միայն պետությունը և քաղաքացին:

CEPA-ի՝ ԵՄ հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուղղությամբ իրական քայլերը հնարավորություն կտային նախ՝ բացի ՀՀ-ԵՄ հարաբերությունների լավացումից, երկրում իրականացնել իրական ռեֆորմներ՝ ԵՄ օրինակով, ԵՄ ֆինանսական, տեխնիկական ու խորհրդատվական աջակցությամբ, ինչը կհանգեցներ ԵՄ հետ առևտրատնտեսական հարաբերություննների լավացմանն ու ՌԴ տնտեսությունից, շուկայից ու ռուսական փողից կախվածության մեղմելուն: Ցավոք, այդ հնարավորությունը ևս մսխվեց 2018-ից հետո իշխանությունը զավթած կառավարիչների կողմից:

ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Ճանապարհային դեպարտամենտի տնօրեն ոմն Գոռ Ավետիսյան հեռացել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն։

Սա, իհարկե, շատերի համար սովորական միջակ չինովնիկի պաշտոնազրկման մասին լուր է, բայց պետք է հաշվի առնել, որ խոսքը ճանապարհաշինության մասին է, իսկ դա համեղ ու յուղալի պատառ է պետական բյուջեն մսխելու համար։

Նախկինում էլ ճանապարհաշինության վրա պետական բյուջեի թալան լինում էր։ Ռուսական փորձով՝ հիմնականում ասֆալտի շերտի հաստությունն էին նախատեսվածից քիչ անում, ասենք՝ 5սմ-ի փոխարեն 3սմ։ Մի քանի տասնյակ կմ-ի հաշվով դա հսկայական գումարի մսխում է։

Հիմա ներկա թալանչիները ավելի խելամիտ տարբերակ են ընտրել։ Հավանաբար արևմտյան կամ թուրքական փորձն է գլխի գցել։ Ասֆալտի հաստությունը պահպանում են, բայց բյուջեով նախատեսված ճանապարհի լայնությունը պակաս են անում։ Ասենք՝ 6,5 մետրի փոխարեն անում են 6 մետր։ Մի քանի տասնյակ կմ-ի հաշվով դա ավելի մեծ գումարի մսխում է, քան նախկինում։

Լրագրողներին առաջարկում եմ ուսումնասիրել, օրինակ, Լծեն-Տաթև, կամ Ճամբարակ-Բերդ ճանապարհների նախահաշիվները և գնալ տեղում չափումներ անել։ Հետաքրքիր անակնկալներ կլինեն։
Ու այս իրավիճակում տեսնես՝ ինչո՞ւ է Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը հանկարծ որոշել հեռանալ համեղ ու յուղալի պաշտոնից։

Գուցե մի բա՞ն գիտի առաջիկա զարգացումների մասին, որ մենք չգիտենք։ Գուցե այդ պաշտոնյան առաջիկա օրերին ընդհանրապես հեռանալո՞ւ է Հայաստանից ու առոք-փառոք բնակություն հաստատի որևէ այլ երկրում։
Իսկ գուցե Նիկոլն ու Ալենն ուղղակի որոշել են այլ մարդու միջոցո՞վ փողերը հանել պետական բյուջեից»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան

Մոսկվայի և Կիևի պայմանավորվածությունները, որոնք նախաստորագրվել էին Ստամբուլում, մնում են սեղանին և կարող են հիմք հանդիսանալ խաղաղ կարգավորման համար։

Այս մասին «ՇՀԿ+» ձևաչափով հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շնորհակալություն հայտնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ 2022թ․ մարտին պատվիրակությունները հանդիպումը կազմակերպելու համար։

«Դրանք նախաստորագրվել էին ուկրաինական պատվիրակության կողմից, ինչը նշանակում է, որ լիովին ձեռնտու էին Ուկրաինային»,- ասել է Պուտինը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն «ՕրագիրՆյուզ»-ի եթերում հայտնել է, որ Սրբազան շարժման՝ մարելու վերաբերյալ տպավորությունն իրականությունը չի արտացոլում, ավելին՝ շարժումը նոր դրսևորումներ է ստանում․ «Կարծում եմ՝ շարժման շրջանակներում տեղի ունեցող վերադասավորումը, աշնանը բերելու է շատ ավելի մեծամասշտաբ, ավելի լայն ու ավելի կոնկրետ գործողությունների, որոնք պետք է պսակվեն հաջողությամբ»,- ասել է պատգամավորը։

Արծվիկ Մինասյանի հարցազրույցը

«Երկիր մեդիա»-ի եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցին ու հայտարարությանը, ըստ որի՝ սյունեցիները սահմանազատում են ցանկանում՝ ինչպես եղավ Տավուշում, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է․ «Խաբել է, սյունեցիները սահմանազատում չեն ուզել։

Գալիս է Սյունիքի մարզպետը, հետը բերում 40-50 հատ վճարովի ծեր․ ավտոբուսով բերում են, հաց տալիս, 5-10 հազար դրամ տալիս ու տանում։ Էդ որ ասում են՝ ժողովուրդը, չկա էդ ժողովուրդը, բեմադրված է։

Բագրատ Սրբազանն էլ վերջերս Սյունիք էր գնացել, մարդիկ հելել, ինչ ասես՝ ասում էին Նիկոլի մասին»։

Ֆոտո

Ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով. ԿԳՄՍ նախարար

Հռոմի պապը դիմել է համաշխարհային առաջնորդներին. եկեք հանդիպենք

Քանի որ չգիտենք ճիշտը, մեզ համար բոլոր վարկածներն էլ ընդունելի են. մարմարիկցի Տիգրանի պապ

Կրեմլն առայժմ չի բացահայտի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում. Պեսկով

Սաուդյան Արաբիայում մեկնարկել է Թրամփի և աշ-Շարաայի հանդիպումը

Հռոմի Պապը կայցելի Ուկրաինա, Թուրքիա և Պերու

Թրամփը Կատարից նվեր ստացած ինքնաթիռը կփոխանցի ԱՄՆ ռազմաօդային ուժերին

Հութիները հայտարարել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա նոր հարձակման մասին

Հայաստանն առաջիկայում կարող է միանալ Աբրահամի համաձայնագրերին․ Ուիթքոֆ

Ղրիմը կմնա Ռուսաստանի Դաշնությանը․ Մակրոն

Ֆրանսիան չի ցանկանում Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծել Ուկրաինայի շուրջ. Մակրոն

Իրանը այլընտրանք է գտել ԱՄՆ-ի՝ իր միջուկային ծրագիրը սահմանափակելու պահանջին

Տարադրամի փոխարժեքները մայիսի 14-ին

Ինչու է ֆաշիզմի դեմ հաղթանակը նսեմացվում Հանրայինի եթերում. Շարմազանովը փաստեր է հիշեցնում

Արարատում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում․ Գագիկ Սուրենյանը՝ անձրևի հետևանքների մասին