Live24
Մայիսի 14, 2025
Live24

Live24

Լուրեր

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անդրադարձել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններին․

«Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ են տարել ընդդիմադիր լեյբորիստները՝ վերջակետ դնելով պահպանողականների 14-ամյա իշխանությանը:

Այսպիսի հաջողության ձախակենտրոն այս կուսակցությունը հասել էր 1997-ին՝ Թոնի Բլերի գլխավորությամբ: Ի դեպ, ուշագրավ է, որ Ֆարաջի ծայրահեղ աջերը նույնպես հայտնվել են խորհրդարանում՝ 13 մանդատով:

ՄԲ նոր վարչապետ կդառնա լեյբորիստների առաջնորդ Կիր Ստարմերը»։ 

Հայաստանում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում հետախուզվող ամերիկացի կին վարձու մարդասպանը, հաղորդում է BBC-ն։

44-ամյա Այմի Բետրոն թաքնվել է Վանահովիտում (Պռոշյան, Կոտայքի մարզ): 

2019-ին նա մահափորձ էր կատարել գործարարի դեմ Բիրմինգհեմում։

Նա կհանձնվի Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններին։

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք Սահմանադրության օրվա առիթով։ Մեր երկրի Մայր օրենքի առաջին հոդվածը պնդում է՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Մեր պարտքն է ժամանակակից իրողությունները համապատասխանեցնել Սահմանադրության պահանջներին։

Մայր Օրենքի երկրորդ հոդվածն ասում է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Մեր առաքելությունն է վերադարձնել իշխանությունը ժողովրդին և միասնական ջանքերով հասնել չարի նկատմամբ բարու հաղթանակին։

Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը»։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում

Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առիթով

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր՝ հուլիսի 5-ին նշում ենք Սահմանադրության օրը: Սահմանադրությունն ընդունված է կոչել նաև մայր օրենք կամ հիմնական օրենք: Մայր օրենք կոչում են, որովհետև Սահմանադրություն ունեցող ցանկացած երկրում օրենքները պիտի բխեն հենց նրանից, սնվեն, կերակրվեն Սահմանադրության թեզերից, հայեցակարգերից ու դրույթներից:

Սահմանադրությունը հիմնական օրենք կոչում են, որովհետև ժողովրդապետական կամ ժողովրդավարական երկրներում դա միակ կամ այն քիչ օրենքներից է, որ սովորաբար ընդունվում է համաժողովրդական քվեարկության միջոցով, այսինքն՝ այս պարագայում ժողովուրդն է «կողմ» կամ «դեմ» քվեարկում օրենքին, ժողովուրդն է քվեարկությամբ ընդունում կամ մերժում այդ մայր կամ հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը:

Այսպիսի իրավակարգավորումներ են գործում նաև Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ մեր երկրում քաղաքացիների ամբողջություն ժողովուրդն է հանդես գալիս սահմանադիրի դերում: Ինչո՞ւ է այսպես և ո՞րն է սրա տրամաբանությունը: Սահմանադրություն ընդունելով և Սահմանադրության օգտին քվեարկելով՝ քաղաքացին և քաղաքացիների հավաքականություն ժողովուրդը նախ հայտարարում է, որ ստանձնում է պետություն ունենալու պատասխանատվությունը, պատրաստ է կրել այդ պատասխանատվությունը: Իսկ բուն Սահմանադրության տեքստում ժողովուրդն արտահայտում է իր պատկերացումը, թե ինչպիսին է պատկերացնում այդ պետությունը, նրա կառավարումը, ինչպիսին պետք է լինի այն ընդհանուր առմամբ և ինչ նախագիծ կյանքի կոչելու վրա ենք աշխատելու բոլորով:

Եվ երրորդ, ոչ պակաս կարևոր հանգամանքն այն է, որ քաղաքացիները Սահմանադրության տեքստում պիտի արձանագրեն իրենց հիմնադրած և կառուցած պետության մեջ իրենց ապրելու կանոնները՝ քաղաքացի-պետություն հարաբեությունների, քաղաքացի-օրենք հարաբերությունների, քաղաքացի-քաղաքացի հարաբերությունների, մարդ-մարդ հարաբերությունների, մարդ-բնություն հարաբերությունների կանոնները:

Սահմանադրությունը, ըստ այդմ, քաղաքացիների հավաքական պայմանավորվածությունն է սեփական երկրում ապրելու կանոնների, իրավունքների և պարտականությունների մասին: Ինքնիշխան բառը, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, հենց այստեղից է ծագում: Ինքնիշխանը նա է, ով որոշում է տվյալ երկրում ապրելու կանոնները: Մեր երկրում ժողովուրդն է ինքնիշխան ևայդպես է ոչ միայն դե յուրե, այլև 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո՝ նաև դե ֆակտո: Եվ այս փաստի հետ է, որ խորը սոցիալ-հոգեբանական կոնֆլիկտի մեջ է մեր գործող Սահմանադրությունը:

Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում: Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում:

Իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ սա հիմնարար պրոբլեմ է մեր երկրի համար, և մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, և տվյալ պահին խոսում եմ ոչ այնքան տեքստային նորության, որքան դրա ստեղծման և ընդունման մեթոդի նորության մասին: Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրված է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետության և այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին:

Մեզ պետք է Սահմանադրություն, որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ:

Այս թեման հիմա շատ է շահարկվում թե՛ ներքին, և թե՛ արտաքին դաշտում: Բայց մենք անշեղորեն պիտի շարունակենք մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, ուժեղացնելու, ինստիտուցիոնալ, հոգեբանական ու ֆիզիկական առումով նրան անխոցելի դարձնելու մեր ճանապարհը: Սա դժվար, բայց պատվաբեր ճանապարհ է ու մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով, բայց այդ ճանապարհն անցնելու համար մեզ պետք է կենտրոնանալ մի կոնկրետ խնդրի՝ Հայաստանի Հանրապետության պետական շահը սպասարկելու վրա, որովհետև Հայաստանի Հանրապետության պետական շահը ինքնիշխանի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահն է, Իրական Հայաստանում ապրող իրական մարդկանց շահը, որոնք Հայաստանի Հանրապետությունը ստեղծել են որպես գործիք իր միջազգայնորեն ճանաչված տարածքում իրենց ազատությունը, բարեկեցությունը, երջանկությունը, անվտանգությունն ապահովելու համար, արդար միջավայր ձևավորելու համար և մենք չպետք է շեղվենք այս նպատակից:

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Որքան իշխանությունն ավելի շատ է օգտագործում «ինքնիշխան», «լեգիտիմ» բառերն, այնքան երկիրն ավելի շատ է հեռանում այս հասկացություններից:

Ոչ թե հեռանում է, այլ հայաստանյան տխրահռչակ կառավարիչն իր գործունեությամբ և հայտարարարություններով հեռացնում է:

6 տարի քանդում, փշրում, ոչնչացնում են պետության հիմնասյունները, բայց դիմադրության օջախները` ինքնության, հավատքի, արժեհամակարգի, ինստիտուցիոնալ, մարդկային գործոնի առումով չեն մարում:

Սրանց նպատակը` հայրենիքը տարածքի, մարդուն` նյութապաշտի, իսկ պետականությունը` առևտրի առարկայի վերածելն է»:

#ՀԻՄԱ. ԻՐԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

ՈՒՂԻՂ

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը «խլել է» Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանի, նրա տեղակալների եւ այլ զինվորականների ծառայողական մեքենաները, որոնք գտնվել են ոչ թե ՊՆ-ի այլ Արցախի կառավարության հաշվեկշռում։ Հայաստան գալուց հետո Ռազմական ոստիկանությունը հիշյալ զինվորականներին կանչում է ՌՈ, շանտաժի ենթարկում, թե եթե չեք ուզում Երեւանում երթեւեկելու ժամանակ ձեր ընտանիքի անդամներին, երեխաներին իջեցնեն մեքենաներից ու տանեն տուգանային հրապարակ, բերեք ինքնակամ հանձնեք։

Բոլորը վախենում ու հանձնում են, այդ թվում ՊԲ հրամանտարը, բացի Արցախի ՊԲ հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ Վիկտոր Առստամյանը։

Մեզ պատմեցին, որ Վիկտոր Առստամյանն այն եզակի գեներալներից է, որը մասնակցել է 2020թ․ պատերազմին եւ հրազենային վիրավորում է ստացել։  Սպառազինության վարչության պետը հանձնելու փոխարեն դիմում է դատարան՝ այդ մեքենայի վրա իր սեփականության իրվունքը ճանաչելու համար։ Դատարանից ստանում հայցի ապահովման միջանկյալ որոշում, համաձայն որի ՊՆ ՌՈ-ին արգելում է որեւէ կերպ խոչնդոտել Վիկտոր Առստամյանի՝ մեքենայի տնօրինմանը։

Ռազմական ոստիկանությունը՝ շրջանցելով դատարանի որոշումը հաղորդում է տալիս Հակակոռուպցիոն կոմիտե, որն էլ յուրացման փաստով քրեական վարույթ է նախաձեռնում, եւ առանց որեւէ մեկին մեղադրանք առաջադրելու ապօրինի եղանակով առգրավում է Վիկտոր Առստամյանի մեքենան, ինչպես Քննչական կոմիտեն առգրավեց օրինակ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։ Առգրավման գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու համար Վիկտոր Առստամյանը դիմում է հակակոռուպցիոն դատարան։ Մոտ 3 դատական նիստից հետո դատարանը մերժում  է։ Մենքենարը այս պահին ռազմական ոստիկնությունում են, մեր տեղեկություններով՝ սպասարկելու են ՌՈ բաժնի պետերին։

Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց Վիկտոր Առստամյանի փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա խոսքով՝ Պաշտպանության բանակն այդ մեքենաները ձեռք է բերել Արցախի կառավարության միջոցների հաշվին, հետեւաբար Ռազմական ոստիկանությունը որեւէ իրավունք չուներ դրանք վերցնելու։

Հուլիսի 5-ին, Թեհրանի ժամանակով առավոտյան 8-ից Իրանում կբացվեն ընտրատեղամասերը, և կմեկնարկի այս երկրի նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Պահպանողական Սայիդ Ջալիլին, բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի համեմատությամբ, երկրորդ փուլում անցկացրել է բավական հաջող քարոզարշավ և թվում է, թե ավելի մեծ շանսեր ունի ընտրվելու Իրանի նախագահի պաշտունում, սակայն վերջնականապես ամեն ինչ որոշելու է իրանցի ընտրողի քվեն, որովհետև այս երկրում քվեարակությունը մշտապես ընթանում է ազատ, արդար և թափանցիկ մթնոլորտում։

Հայաստանի տարածքում գործելու են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունների երեք տեղամասեր՝ Երևանի Կապույտ մզկիթում, Երևանում Իրանի դեսպանատան շենքում և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունում»,- գրել է նա։

Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են Աստանայում (Ղազախստան) ՇՀԿ շրջանակներում: Այս մասին, 24news-ի փոխանցմամբ, X-ի միկրոբլոգում գրել է «Greek City Times»-ի բյուրոյի ղեկավար Փոլ Անտոնոպուլոսը։ 

Էրդողանն ասել է, թե իրենց հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանը համակված է պատերազմներով, հակամարտություններով և լարվածությամբ, և որ իրենց եռակողմ հանդիպումը կնպաստի նաև տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանը։ 

Անտոնոպուլոսը, անդրադառնալով այս հայտարարությանը, նկատել է․ «Զավեշտ․․․ Պակիստանը՝ աշխարհի ահաբեկչական մայրաքաղաքը, վերջին տարիներին Թուրքիայում պատրաստված սիրիացի ահաբեկիչներ ուղարկեց Ղարաբաղ, որ նրանք ծառայեն որպես թնդանոթի միս Ադրբեջանի կողմից պատմականորեն հայկական Լեռնային Ղարաբաղ ներխուժելու համար»,- գրել է նա:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ահազանգում է՝ «Ադրբեջան «խաղաղասեր» իշխանական քարոզչությունը Հայաստանին նոր օկուպացիոն պահանջներն է ներկայացնում` այս անգամ առավել սթափեցնող ցանկով․

Ըստ այդմ, ՀՀ Սահմանադրության մեջ պետք է կատարել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերաբնակեցմանն» առնչվող 2 փոփոխություն՝

1) «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգության ապահովում՝ օտարերկրյա միջնորդական առաքելության երաշխավորությամբ։ Հայստանում պետք է տեղակայվեն զինված ուժեր այն երկրից, որը դաշնակից է Ադրբեջանին ու վայելում է վստահություն (ակնհայտ է չէ՞ որ երկիրն է)։

Քանի որ Ադրբեջանը չի վստահում Հայստանին, ինչ-որ փուլից սկսած «արևմտյան ադրբեջանցիներն» իրենք պետք է ունենան սեփական անվտանգությունը կազմակերպելու հնարավորություն՝ զինված ստորաբաժանումներ ստեղծելով:

2) «արևմտյան ադրբեջանցիների» ադրբեջաներենով կրթության իրավունքի ապահովում։

Այս առաջարկները «Արևմտյան Ադրբեջան» օկուպացիոն հայեցակարգի նոր զարգացումներ են, որոնք հիմնված են բացարձակ կեղծիքի վրա, որ անտեսել չի կարելի։ Ընդ որում, ադրբեջանական իշխանական տարբեր աղբյուրներ նշում են, որ «վերաբնանեցման» ենթակաների թիվը 300,000 է:

Դրանք ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանության խաղաղասիրությունը կեղծ է, շղարշ է արտաքին աշխարհի համար։ Իրականում, տարվում է Հայաստանն օկուպացնելու քաղաքականություն. պարզապես դա արվում է մարդասիրական քողի ներքո։

Սա այն է, ինչ արվեց Արցախի նկատմամբ. սկզբում էթնիկ զտումների իրական նպատակով Արցախի մեկուսացումն էր «էկոակտիվիստներով», հետո ադրբեջանական անցակետի տեղադրումը և Արցախ տանող ճանապարհների ամբողջական արգելափակումը, իսկ դրանից հետո էլ զինված հարձակումներն Արցախի նկատմամբ։

Այս ամենը ցուցադրվել է ադրբեջանական իշխանության «Baku TV» հեռուստատեսությամբ, որտեղ «հիմնավորվում է» կեղծ փաստեր ներկայացնելով»։

Ֆոտո

Քանի որ չգիտենք ճիշտը, մեզ համար բոլոր վարկածներն էլ ընդունելի են. մարմարիկցի Տիգրանի պապ

Կրեմլն առայժմ չի բացահայտի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում. Պեսկով

Սաուդյան Արաբիայում մեկնարկել է Թրամփի և աշ-Շարաայի հանդիպումը

Հռոմի Պապը կայցելի Ուկրաինա, Թուրքիա և Պերու

Թրամփը Կատարից նվեր ստացած ինքնաթիռը կփոխանցի ԱՄՆ ռազմաօդային ուժերին

Հութիները հայտարարել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա նոր հարձակման մասին

Հայաստանն առաջիկայում կարող է միանալ Աբրահամի համաձայնագրերին․ Ուիթքոֆ

Ղրիմը կմնա Ռուսաստանի Դաշնությանը․ Մակրոն

Ֆրանսիան չի ցանկանում Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծել Ուկրաինայի շուրջ. Մակրոն

Իրանը այլընտրանք է գտել ԱՄՆ-ի՝ իր միջուկային ծրագիրը սահմանափակելու պահանջին

Տարադրամի փոխարժեքները մայիսի 14-ին

Ինչու է ֆաշիզմի դեմ հաղթանակը նսեմացվում Հանրայինի եթերում. Շարմազանովը փաստեր է հիշեցնում

Արարատում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում․ Գագիկ Սուրենյանը՝ անձրևի հետևանքների մասին

Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկած Արա Բադոյանը 3 տարի ազատազրկման դատապարտվեց

Արին Բերդի փողոցում այրվել է բենզինի դատարկ ռեզերվուար