Live24
Մայիսի 14, 2025
Live24

Live24

Լուրեր

Հայաստան այցը մեզ թույլ տվեց ավելին իմանալ, այն ինչ իմացանք հաստատեց, որ դժվարին հարևանության մեջ է գտնվում Հայաստանը, մարտահրավերներ կան բոլոր ուղղություններով։

ՌԴ-ն, Իրանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան ագրեսիվ մոտեցում ունեն աշխարհի այն հատվածի նկատմամբ, որոնք փորձում են ազատ շնչել ու ներկայացուցչական ժողովրդավարության մաս կազմել։ Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը։

Սենատորի խոսքով, այս տարածաշրջանում տեսնում են այն ուժերին, որոնք փորձում են իչիք դարձնել ազատությունն ու ժողովրդավարությունը, իսկ ՀՀ-ն այս հարցում մեծ վճռականություն է ցուցաբերում՝ դա թույլ չտալու համար․ «ՀՀ-ն և հայ ժողովուրդը խաղաղություն են ուզում»։

«Զգուշացե'ք, որ «ռուսական մեծ արջը» չփորձի գերակայող դիրք զբաղեցնել նախկին խորհրդային միության հանրապետության նկատմամբ»,-ասաց նա։

Մանրամասները՝ 24n3ws-ի տեսանյութում։

 

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ:

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ:

29 տարի առաջ՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, ընդունելով Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքը՝ մենք մեր կամքն ու վճռականությունն արտահայտեցինք՝ ընթանալու ժողովրդավարական արժեքներով իրավական պետություն կառուցելու ճանապարհով։ Մայր օրենքը, անխոս, երկրի զարգացման, կայացման, ներքին ու արտաքին կայունության երաշխավորն է եղել և կա՛։

Սահմանադրության բացառիկ առաքելությունն է միավորել հասարակության բոլոր շերտերը՝ անկախ սեռից, ռասայից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, քաղաքական ու կրոնական հայացքներից, ազգային պատկանելությունից, գույքային վիճակից և այլ հատկանիշներից՝ հանուն ազատության, պետականության և ժողովրդավարության, հանուն իրավունքի գերակայության և մարդու երջանիկ ու արժանապատիվ ապրելու իրավունքի:

Իր գոյության գրեթե երեք տասնամյակների ընթացքում Մայր օրենքը զարգացել ու բարեփոխվել է՝ պետության կայացմանն ու ամրապնդմանը զուգահեռ։ Սահմանադրության բարեփոխումներն իրապես արդյունավետ են, երբ քաղաքական դերակատարների փոխհամաձայնությունից բացի, առկա է նաև դրանց լիարժեք ընկալման և աջակցության հավաստումը հասարակության կողմից։

Այո´, Սահմանադրությունը չունի մեզ հուզող բոլոր հարցերի ուղիղ պատասխանները, բոլոր խնդիրների լուծումները, սակայն այն պարունակում է դրանց լուծման բանաձևերը և բոլորիս համար հավասար հնարավորություն է ստեղծում՝ մեր ունակություններին համապատասխան կերտելու ազատ քաղաքացու մեր սեփական պատկերը:

Ամեն ազգ ու ժողովուրդ չէ, որ սեփական Սահմանադրությունն ունենալու իրավունք է վաստակել: Շատ ավելի քիչ են նրանք, որոնց պետականության գիտակցման ու պետական կացութաձևի հետ մերվել ու դրա անքակտելի մասն են կազմել Սահմանադրությունն ու սահմանադրականությունը: Մենք նույնպես պետք է գիտակցենք, որ Սահմանադրությունն ազատության ու պետականության հաղթանակն է ավտորիտարիզմի ու կամայականության նկատմամբ, ու ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրում նույնպես ձևավորվեն Սահմանադրությունն զգացող հասարակություն և դրանով հռչակված սկզբունքներով անշեղորեն առաջնորդվող պետական ինստիտուտներ:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն մեր ժողովրդին»,- ասվում է ուղերձում:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում հուլիսի  6-ին երեկոյան ժամերին, 7-8-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ։ Հուլիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հուլիսի 6-ի երեկոյան, 7-8-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Հուլիսի 5-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում ՝ 10-13 աստիճանով, 7-8-ին նույնքան կնվազի։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի իրավապահ համակարգում քննարկում է եղել վերջերս, ու որոշել են` ներում-բեկում չի լինելու։

Մասնավորապես, իրավապահ համակարգում ճանապարհատրանսպորտային պատահարների ու զոհերի պատճառների վերլուծություն է իրականացվել ու պարզվել է, որ ողբերգական վթարների հիմնական պատճառները ղեկին հեռախոսով խոսելու, ամրագոտիները չկապելու արդյունքում են լինում։

Ղեկավարությունը հրահանգել է սկսել ուժեղացաված ծառայություն բոլոր մգացված ապակիներով ավտոմեքենաների, ամրագոտի չկիրառողների ու մեքենան վարելիս հեռախոսով խոսող վարորդների դեմ եւ կոնկրետ պատժամիջոցներ սկսել:

Անգամ բարձրացվել է հարց, որ ներքին զանգերը չեն փրկելու ոչ մեկի, կպատժվեն բոլորը, որպեսզի մահվան խայտառակ և ողբերգական վիճակագրությունը հնարավոր լինի փոխել»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախից բռնի տեղահանվելուց հետո մի խումբ որդեկորույս ծնողներ պարբերաբար դիմում են ՀՀ կառավարությանը՝ խնդրել-պահանջելով, որ Ստեփանակերտում հուղարկավորված իրենց զավակներին արտաշիրմում անեն եւ տեղափոխեն Հայաստան, որ որդիները գերեզման ունենան, իրենք` լացելու տեղ:

Խոսքը անցած տարվա սեպտեմբերյան դեպքերին զոհ դարձածների ծնողների եւ հարազատների մասին է, այս մարդիկ չեն ցանկանում հրապարակել իրենց խնդիրը, քանի որ կառավարությունից սպառնալիքներ են ստացել, սակայն ինը ամիս շարունակ կառավարության դռներն են ծեծում, որ Փաշինյանը ընդառաջի իրենց պահանջին։

Կան տեղեկություններ՝ եթե ՀՀ կառավարությունը շարունակի անտարբերություն դրսեւորել, այս մարդիկ նստացույց կսկսեն կառավարության շենքի դիմաց»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ Ուկրաինան առաջիկա 10 տարվա ընթացքում կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Այս մասին նա հայտարարել է dpa գործակալությանը տված հարցազրույցում, որից հատվածներ հրապարակվել են ուրբաթ՝ հուլիսի 5-ին։

Բացի այդ, Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որը կանցկացվի հուլիսի 9-11-ը, Ստոլտենբերգը կոչ է արել մեծացնել Կիևին ռազմական օգնությունը։

Որքան ուժեղ լինի այդ աջակցությունը, այնքան արագ կարող է ավարտվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը, ընդգծել է նա։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում դադարի ռազմավարություն է իրականացնում՝ հույս ունենալով թուլացնել Արևմուտքի վճռականությունը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որքան իշխանությունն ավելի շատ է օգտագործում «ինքնիշխան», «լեգիտիմ» բառերն, այնքան երկիրն ավելի շատ է հեռանում այս հասկացություններից:

Ոչ թե հեռանում է, այլ հայաստանյան տխրահռչակ կառավարիչն իր գործունեությամբ և հայտարարարություններով հեռացնում է:
6 տարի քանդում, փշրում, ոչնչացնում են պետության հիմնասյուները, բայց դիմադրության օջախները` ինքնության, հավատքի, արժեհամակարգի, ինստիտուցիոնալ, մարդկային գործոնի առումով չեն մարում:
Սրանց նպատակը` հայրենիքը տարածքի, մարդուն` նյութապաշտի, իսկ պետականությունը` առևտրի առարկայի վերածելն է»:

Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ինչպես և ակնկալելի էր, Սահմանադրության օրվա շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանն օգտագործեց Ալիևի հերթական պահանջը հայ ժողովրդին հրամցնելու համար։

«Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում: Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում»-ասել է նա:

Բոլորիս հայտնի հանգամանքները՝ դրանք Ալիևի երազանքի ցուցակի բաղադրիչներն են, որոնք ՔՊ-ն սիրով իրագործում է։

Իսկ ՀՀ քաղաքացին իրականում ուզում է անվտանգություն ու խաղաղություն, որտեղ իր կենսական իրավունքները կլինեն հարգված, մի բան, որ Ալիևի պահանջները բավարարող Փաշինյանը երբեք չի կարող ապահովել։ Ճիշտ հակառակը՝ հասել է նրան, որ մեր երկիրը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան», սա է Փաշինյանի ամենամեծ ձեռքբերումը…»։

Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր տարածաշրջանում որոշիչ է լինելու Մոսկվայի խոսքը։

Աշխարհաքաղաքական իրողությունները հերթական անգամ գալիս են ապացուցելու, որ Արեւմուտքի ջանքերն ու սանկցիաները իզոլացնելու Ռուսաստանին անարդյունք էին, նույնիսկ հակառակ արդյունքն ունեցան։
Ռուսաստանյան հասարակությունը կոնսոլիդացվեց նախագահ Վ.Պուտինի շուրջ, որի արդյունքը նախագահական ընտրություններում նրա անբեկանելի հաջողությունն էր։
Ռուսական բանակն ավելի մարտունակ է դառնում՝ աստիճանաբար ազատվելով կոռումպացված ու ճահճացած չինովնիկներից։
Տնտեսության դիմադրողականությունը բարձրանում է։
ՌԴ-ի միջազգային դերակատարումն ու հեղինակությունը կտրուկ ավելանում է։
Դրա ֆոնին նոր բովանդակություն են ստանում Շանհայի համագործակցության կազմակերպությունն ու ԲՐԻԿՍ -ը, ինչպես նաև հետխորհրդային տարածաշրջանում մեծանում են ԵԱՏՄ հնարավորությունները։
Ավելին. ՌԴ-ն դարձել է նոր ՝«Ընդդեմ գաղութացման» ու «համաշխարհային մեծամասնության» շարժումների լոկոմոտիվը։
Փաստ է, որ Հավաքական Արևւմուտքի ծրագրերը չիրականացան նաև Ուկրաինայում։
Հակառակ նրանց հաշվարկների՝ ՌԴ նախագահը շատ հստակ և կոշտ մատնանշեց խաղաղության հասնելու ճանապարհը՝ ռուսական օրակարգի համաձայն։
Սրան զուգահեռ գործընթացներ են տեղի ունենում նաև Հարավային Կովկասում։
Վրաստանն ու Ադրբեջանը հասկանում են, որ տարածաշրջանի ապագա գլխավոր ճարտարապետը լինելու է ՌԴ-ն ու հակառուսական կտրուկ շարժումներ չեն անում։
Իսկ նիկոլիստները Հայաստանը դարձնում են հակառուսական պլացդարմ ու պալիգոն։
Նման չքաղաքականության արդյունքում նիկոլիստները կարող են ՀՀ-ն դուրս մղել ռեգիոնալ բոլոր լուրջ ծրագրերից՝ երազելով Արևմուտքի մասին, ինչպես երազում էին 1920-ին…երազեցին Արևմուտքի մասին, բայց Երևանի մատույցներում տեսան թուրքական զորքը։
Ռեգիոնալ հզոր ուժերի՝ ՌԴ-ի ու Իրանի հետ ծրագրեր իրականացնելու փոխարեն՝ նիկոլիզմի ԱԽՔ-ը ատոմակայանի ամերիկյան հնարավոր ներդրման անհեռատես թեզն է առաջ քաշում։
Նիկոլի խոստացած «խաղաղության հայկական խաչմերուկը» իրականում լինելու է «թուրքական ճորտացման ճահիճ»։
Վերջապես հասկացեք, որ որոշիչը ռեգիոնալ պետությունների ու նախ ՌԴ-ի խոսքն է լինելու։
Ով Մոսկվայի հետ կարողացավ լեզու գտնել ու շահեր առաջ մղել, նա էլ շահեկան դիրքեր է ունենալու տարածաշրջանում։
Վրաստանն ու Ադդբեջանը դա հասկացել են։
Իսկ նիկոլիստները՝ հակառակն են անում ու մեր պետության փշրանքները քամուն են տալիս»։

Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն ընդունել է նախօրեին անցկացված խորհրդարանական ընտրություններում իր Պահպանողական կուսակցության պարտությունը։

«Լեյբորիստական կուսակցությունը հաղթեց այս համընդհանուր ընտրություններում, և ես զանգեցի Քիր Սթարմերին՝ շնորհավորելու հաղթանակի կապակցությամբ»,- բրիտանական ԶԼՄ-ները մեջբերում են նրա խոսքը։

Սունակը հավելել է, որ մեկնում է Լոնդոն, որտեղ մանրամասն կհայտնի ընտրությունների արդյունքների մասին և որից հետո կլքի վարչապետի պաշտոնը։

Ֆոտո

Ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով. ԿԳՄՍ նախարար

Հռոմի պապը դիմել է համաշխարհային առաջնորդներին. եկեք հանդիպենք

Քանի որ չգիտենք ճիշտը, մեզ համար բոլոր վարկածներն էլ ընդունելի են. մարմարիկցի Տիգրանի պապ

Կրեմլն առայժմ չի բացահայտի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում. Պեսկով

Սաուդյան Արաբիայում մեկնարկել է Թրամփի և աշ-Շարաայի հանդիպումը

Հռոմի Պապը կայցելի Ուկրաինա, Թուրքիա և Պերու

Թրամփը Կատարից նվեր ստացած ինքնաթիռը կփոխանցի ԱՄՆ ռազմաօդային ուժերին

Հութիները հայտարարել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա նոր հարձակման մասին

Հայաստանն առաջիկայում կարող է միանալ Աբրահամի համաձայնագրերին․ Ուիթքոֆ

Ղրիմը կմնա Ռուսաստանի Դաշնությանը․ Մակրոն

Ֆրանսիան չի ցանկանում Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծել Ուկրաինայի շուրջ. Մակրոն

Իրանը այլընտրանք է գտել ԱՄՆ-ի՝ իր միջուկային ծրագիրը սահմանափակելու պահանջին

Տարադրամի փոխարժեքները մայիսի 14-ին

Ինչու է ֆաշիզմի դեմ հաղթանակը նսեմացվում Հանրայինի եթերում. Շարմազանովը փաստեր է հիշեցնում

Արարատում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում․ Գագիկ Սուրենյանը՝ անձրևի հետևանքների մասին