Live24
Մայիսի 14, 2025
Live24

Live24

Լուրեր

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Աթոյան փող. – Այվազովսկու փող. խաչմերուկից մինչև Աթոյան փող. – Էրեբունի փող. խաչմերուկը և Աթոյան փող. – Էրեբունի փող. խաչմերուկից մինչև Ռոստովյան փող. – Աթոյան փող. խաչմերուկ եղած ճանապարհահատվածները, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:

Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:

25 թվականից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կսկսի սպառողներին տուգանքներ վճարել ոչ միայն չափազանց երկար, այլև շատ հաճախակի անջատումների համար։ Որոշումն ընդունվել է այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում։

Այժմ էլեկտրացանցերը պարտավոր են տուգանքներ վճարել քաղաքային բաժանորդներին ամսական 10-ից շատ անջատումների դեպքում, իսկ գյուղական բաժանորդներին՝ 15-ից շատ՝ անկախ խափանման տևողությունից ու պատճառներից:

«Տուգանքը կկազմի յուրաքանչյուր տուժած բաժանորդի էլեկտրաէներգիայի միջին ամսական հաշվի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 2 500 դրամը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀԾԿՀ ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Ղոսալմյանը։

Հիմա մինչև 2500 դրամ տուգանքը գործում է անջատումների թույլատրելի տևողությունը գերազանցելու, ոչ թե հաճախակի անջատումների համար: Անջատումների թույլատրելի սահմանը քաղաքներում 4 ժամ է, իսկ գյուղերում՝ 8 ժամ, իսկ տարվա գումարային տևողությունը քաղաքներում՝ 24 ժամ, գյուղերում՝ 72 ժամ։

«Ամսական անջատումների հաճախականությամբ նոր առավելագույն կետ է սահմանվել սպառողների բազմաթիվ բողոքների պատճառով։ Մենք նաև ավելացրել ենք, որ եթե վթարային անջատումները նշված նորմատիվներից որևէ մեկը գերազանցեն ավելի քան երկու անգամ, ապա առավելագույն տուգանքը կավելանա մինչև 3 500 դրամ», – ընդգծեց Ղոսալմյանը։

Նոր պահանջներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից։

Վանաձորում տեղի է ունեցել Թուրքիայի պատմություն» գիտական աշխատանքի մարզային շնորհանդեսը․

«Երեկ Վանաձորում էինք, ուր Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ տեղի ունեցավ մեր նոր գրքի՝ «Թուրքիայի պատմություն» գիտական աշխատանքի մարզային շնորհանդեսը։

Առաջնորդանիստ Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ միասին Վանաձորի մտավորականությանը ներկայացրերինք մեր գրքի բովանդակությունը և կարևորությունը։ Հասարակությանն առանց կարծրատիպերի ու պաթոսի իրական և օբյեկտիվ Թուրքիան ներկայացնելը մեր՝ մասնագետներիս գլխավոր առաքելություններից է։

Իսկ Վանաձորի՝ որպես մարզային շնորհանդեսի առաջին հանգրվան ընտրությունը պատահական չէր։

Գրքի գաղափարը ուղիղ 10 առաջ հղացել էր, ապա աջակցել էր դրա իրականացմանը Գուգարաց թեմի լուսահոգի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։ Ուստի միջոցառումը նաև յուրահատուկ շնորհակալություն էր վերջինիս»,- հայտնել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ 

ԱՄՆ-ն  առաջին իսկ օրից ներգրավված է եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, 1994-ից խոսում են հաշտության բացառիկ հնարավորության մասին, բայց իրականություն չի դառնում։

Հիմա առավել ևս իրականություն չի դառնա, քանի որ ընթացող բանակցությունները խաղաղության միտված չեն, դրանք ՀՀ-ին  նոր կապիտուլիացիա են բերելու։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք – Շահնազարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի այն հայտարարությանը, որ հիմա բացառիկ հնարավորություն կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու։

Խոսելով սահմանազատման գործընթացի մասին Մելիք- Շահնազարյանը նշեց, որ Ադրբեջանը նոր պահանջներ ու խնդիրներ է ստեղծելու․

«Ժողովրդին էշի տեղ են դնում, գալիս ասում են՝ կառուցողական մթնոլորտ է, տալիս են չորս գյուղ, հիմա Բաքուն հրաժարվում է կանոնակարգ ստորագրել։ Ո՞վ էր Ալիևին  ստիպել  գնալ, առանց միջնորդ բաներ պայմանավորվել, Ալիևը հասավ նրան, որ Նիկոլի ականջից բռնած` բերեց սահման, որ  թուղթ ստորագրի, իքն էլ գնա Մոսկվա, Բրյուսել ասի՝ մեզանից ի՞նչ եք ուզում, մենք իրար հետ պայմանավորվել ենք»,- ընդգծեց Մելիք-Շահնազարյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները:

Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի և Արբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը։ Մոսկվայի և Բաքվի շփումների ծավալը մեծ է։ Եթե ամեն ամիս էլ հանդիպենք, միևնույն է խոսելու բան կլինի»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Իլհամ Ալիևն իր հերթին Վլադիմիր Պուտինին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը։

«Ցանկանում եմ նշել ենթակառուցվածքների ոլորտում մեր ծրագրերը, առաջին տեղում է Հյուսիս-հարավ մայրուղին։ Հնարավորություններ կան այդ թվում՝ էներգետիկայի և արդյունաբերական ոլորտներում»,- շեշտել է Պուտինը: Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ նա բարձր է գնահատել Ադրբեջանում ռուսաց լեզվի ուսուցման նկատմամբ Իլհամ Ալիևի ուշադրությունը:

Ադրբեջանի նախագահը, իր հերթին, ուրախալի է որակել այն փաստը, որ ավելանում են ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկները:

Նա ևս անդրադարձել է Հյուսիս-հարավին: «Վճռական ենք՝ ընդլայնելու միջանցքի ենթակառուցվածքն Ադրբեջանի տարածքում, թեև այն ֆիզիկապես գոյություն ունի, այնուհանդերձ չի համապատասխանում նախագիծն առավելագույնս օգտագործելու՝ մեր գործընկերների և հարևանների մտադրություններին»,- ասել է Ալիևը։

«2022 թվականին դաշնակցային գործակցության հռչակագիր ենք ստորագրել: Արդեն ավելի քան 2 տարի է՝ աշխատում ենք որպես դաշնակիցներ և լավ արդյունքներ ենք ցույց տալիս»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը:

Աստանայում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է նաև Ադրբեջանի նախագահի հանդիպումը Ղազախստանի նախագահի հետ:

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացներին աջակցելու համար:

Այս մասին հայտնել է Տոկաևի մամուլի ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ կողմերը քննարկել են առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային կազմակերպությունների շրջանակներում հետագա փոխգործակցության հարցերի վերաբերյալ։

Համացանցում, մասնավորապես` «Facebook» և «Instagram» սոցիալական կայքերում տարածվում է գովազդ, որով անհայտ անձինք ոստիկանության անունից ֆինանսական խարդախություններից տուժած անձանց առաջարկում են վերադարձնել կորցրած գումարները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

«Մուտք գործելով իբր գումարի վերադարձման համար նախատեսված դիմումի էջ` քաղաքացիներից պահանջում են լրացնել անձնական տվյալներ՝ կորցրած գումարի չափը, փոխանցման տարբերակը (բանկային քարտով կամ կրիպտոարժույթով), անուն, ազգանուն, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար:
Որոշ ժամանակ անց օտար լեզվով խոսող անձինք զանգահարում են նշված հեռախոսահամարին և կորցրած ֆինանսական միջոցները վերադարձնելու համար, իբր օրենքով նախատեսված կարգով, պահանջում գումար:
ՆԳՆ Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց, իսկ նշված հանցագործությունների հետևանքով ֆինանսական կորուստներ ունենալու դեպքում դիմել Ոստիկանություն»:

Հուլիսի 1-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության  Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  Դավիթաշեն 2-րդ թաղամասի 31 շենքի 5-րդ հարկի շքամուտքից ոմն «Հրոյի» որդին իր ընկերների հետ միասին շանը նետել է ցած:

Ոստիկանները տեղում պարզել են, որ ոմն Հրոն և նրա որդին դաժան ծեծի են ենթարկել անտուն շանը, իսկ հետո  նշված շենքի 5-րդ հարկի շքամուտքից շանը նետել են ցած:

Դեպքի փաստվ ոստիկանության Մաշտոցի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ուկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանից Եվրամիություն բնական գազի մատակարարման շուրջ, քանի որ ձգտում է պահպանել իր դերը որպես տարանցիկ երկիր: Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է Bloomberg-ը։

Զելենսկին ասել է, որ ռուսական գազը ադրբեջանականով փոխարինելու համաձայնագիրը «առաջարկներից մեկն է», որը քննարկվում է։ «Այդպես են անում պաշտոնյաները հիմա»:

Եվրոպան փորձում է հրաժարվել ռուսական գազից Մոսկվայի ներխուժումից հետո, սակայն որոշ եվրոպական երկրներ շարունակում են այն ստանալ Ուկրաինայով հատող խողովակաշարով, գրում է «Ուկրաինսկա պրավդան»։ Տարանցման համաձայնագրի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին, և քանի որ պատերազմը դեռ շարունակվում է, շուկայի շատ դիտորդներ ակնկալում են գազի հոսքերի դադարեցում:

«Այժմ դիտարկվում են այլընտրանքային քայլեր, թե ինչպես կարող ենք գազամուղն օգտագործել մեկ այլ գազամատակարարի, այլ երկրի հետ։ Բանակցությունները շարունակվում են»,- ասել է Զելենսկին։ «Մենք չենք ցանկանում շարունակել գազի պայմանագիրը Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք չենք ուզում, որ այստեղ փող աշխատեն»:

Գազի եվրոպական հենանիշային գները նվազել են նախագահի հայտարարությունից հետո՝ օրական կորուստները պահելով 33 եվրոյից ցածր մեկ մեգավատ ժամում։

Ուկրաինայի «Նավթոգազ» պետական ​​էներգետիկ ընկերության և ռուսական «Գազպրոմ» ՓԲԸ-ի միջև գործող պայմանագիրը ստորագրվել է 2019թ. Bloomberg News-ն առաջին անգամ հայտնել է անցյալ ամիս, որ եվրոպացի պաշտոնյաները բանակցություններ են վարում Ուկրաինայի տարածքով գազի մատակարարումը երկարաձգելու շուրջ:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 3-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ։ Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների մի շարք բնագավառներում առկա խնդիրները, անդրադարձ կատարել իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման, այս ոլորտում կրթության համակարգի ամբողջական վերափոխման նպատակով լայնածավալ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Ստամբուլյան կոնվենցիայի կարևորությանը և վերահաստատել կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարի իրենց հանձնառությունը:

Պաշտպանն ընդգծել է նաև ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման, գենդերային հավասարության երաշխավորման ոլորտում լուրջ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը, անդրադարձել իր կողմից նշված բնագավառներում կատարած աշխատանքներին, ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդման առանձնահատկությունը` նկատի ունենալով այն, որ վերջինիս շրջանակներում իրավահավասարության և հակախտրականության հարցերը ներկակացված են նոր մեթոդաբանությամբ և ժամանակակից միջազգային չափանիշները նկատի ունենալով։

Պաշտպանը կարևորել է նաև տարբեր կրոնական համոզմունքներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կառուցակարգերը կատարելագործելու անհրաժեշտությունը։

Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարի ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու փոխգործակցությունը:

Ֆոտո

Սաուդյան Արաբիայում մեկնարկել է Թրամփի և աշ-Շարաայի հանդիպումը

Հռոմի Պապը կայցելի Ուկրաինա, Թուրքիա և Պերու

Թրամփը Կատարից նվեր ստացած ինքնաթիռը կփոխանցի ԱՄՆ ռազմաօդային ուժերին

Հութիները հայտարարել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա նոր հարձակման մասին

Հայաստանն առաջիկայում կարող է միանալ Աբրահամի համաձայնագրերին․ Ուիթքոֆ

Ղրիմը կմնա Ռուսաստանի Դաշնությանը․ Մակրոն

Ֆրանսիան չի ցանկանում Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծել Ուկրաինայի շուրջ. Մակրոն

Իրանը այլընտրանք է գտել ԱՄՆ-ի՝ իր միջուկային ծրագիրը սահմանափակելու պահանջին

Տարադրամի փոխարժեքները մայիսի 14-ին

Ինչու է ֆաշիզմի դեմ հաղթանակը նսեմացվում Հանրայինի եթերում. Շարմազանովը փաստեր է հիշեցնում

Արարատում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում․ Գագիկ Սուրենյանը՝ անձրևի հետևանքների մասին

Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկած Արա Բադոյանը 3 տարի ազատազրկման դատապարտվեց

Արին Բերդի փողոցում այրվել է բենզինի դատարկ ռեզերվուար

Թրամփը Սաուդյան Արաբիայում հայտարարել է, որ խոշոր գործարքների միջոցով ԱՄՆ-ն կներգրավի ավելի քան 1 տրիլիոն դոլարի ներդրումներ

Կյանքից հեռացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` Խոսե Մուխիկան