Մենք սպառնալիքի չենք սպասում, մենք կանխարգելիչ գործողություններ ենք անում, և սա դեռ ամենը չէ, սա դեռ սկիզբն է։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Ես խոստացել եմ, որ մենք կփոխենք անվտանգության հավասարակշռությունը, ուժերի հավասարակշռությունը երկրի հյուսիսում, և դա հենց այն է, ինչ մենք անում ենք։ Մեզ դժվար օրեր են սպասվում»,- նշեց նա։
Ըստ Today in Israel-ի, այս ֆոնին իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Բեյրութին, ինչի արդյունքում, ըստ տեղեկությունների, ոչնչացվել է «Հեզբոլլահի» հարավային ճակատի հրամանատարներից Ալի Քարքին։
ԱՄՆ-ն ավելի շատ զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք, քանի որ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև աճող հակամարտությունը մեծացնում է ավելի լայն տարածաշրջանային պատերազմի վտանգը, հայտարարել է Պենտագոնը:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մանրամասներ չի հայտնել, թե քանի լրացուցիչ ուժ է ուղարկվում կամ ինչ առաջադրանքներ են նրանց հանձնարարվելու։
Այս պահին տարածաշրջանում մոտ 40 հազար ամերիկացի զինվորական կա, հաղորդում է ABC News-ը։
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունումը ներառվում է շրջիկ ծառայությունում։
Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, սպասարկումը քաղաքացիների համար առավել հասանելի դարձնելու նպատակով ՄՔԾ տարածքային բաժիններում մատուցվում են շրջիկ ծառայություններ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունումը նույնպես ներառվում է շրջիկ ծառայությունում:
Օգոստոսի 19-ից 26-ը շրջիկ ծառայություն է մատուցվել Արմավիրի մարզի Սարդարապատ, Խոյ, Արաքս, Մեծամոր, Փարաքար և Էջմիածին համայնքներում։
Շրջիկ խումբը կշարունակի ծառայություններ մատուցել Կոտայքի մարզում.
Չարենցավան քաղաքում՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 10․00-16․00, Չարենցավան համայնքի գյուղական բնակավայրերում՝ սեպտեմբերի 25-ին. Բջնիում՝ ժամը 9․30-12․00, Արզականում՝ ժամը 13․00-14․00, Ալափարսում՝ ժամը 14․30-15․30, Ֆանտանում՝ ժամը 16․00-17․00, Կարենիսում՝ ժամը 17․30-18․30, Բյուրեղավան քաղաքում՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 10․00-16․00 , Եղվարդ քաղաքում՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 10․00-16․00»,- ասվում է հաղորդագրությունում։
«2021 թվականի սեպտեմբերից, արդեն 3 տարի Իջևան համայնքի Գանձաքար գյուղի միջնակարգ դպրոցի 465 աշակերտները դասեր են անում գյուղի մշակույթի տանը և փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկում՝ մասնավոր անձին պատկանող տարածքում, հարմարեցված դասասենյակներում։ Դպրոցի նախկին շենքը 4-րդ կարգի վթարային էր։ Փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկի տարածքի համար Գանձաքարի դպրոցը մասնավոր անձին ամեն ամիս վճարում է 150 հազար դրամ։Գանձաքարի դպրոցի շենքի շինարարության համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Ասիական բանկը հատկացրել են ընդհանուր առմամբ 1 միլիարդ 882 միլիոն դրամ, շինարարությունն իրականացնում է «Բիդեք» ընկերությունը։ Գանձաքարի դպրոցի տնօրեն Անուշ Մեհրաբյանից տեղեկացա, որ դպրոցի շենքը պետք է շահագործման հանձնվեր դեռ 2023թվականի ամռանը, սակայն շինարարության ավարտի ժամկետը հետաձգվել է մինչև 2024թվականի հունիս։ 2024-2025 ուսումնական տարին մեկնարկել է,սակայն դպրոցի նոր շենքը պատրաստ չէ։
Տավուշի մարզում դպրոցաշինության ծրագիրը ձախողվել է։ Սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շենքի շինարարություն իրականացնող «Կանժիլստրոյ» ընկիերությունը ձախողել է դպրոցի շենքի կառուցման գործը, դպրոցի նոր շենքը պետք է շահագործման հանձնվեր 2024-ի հունիսին, կառավարությունը ստիպված խզել է այդ ընկերության հետ պայմանագիրը, Կիրանցի դպրոցի նոր շենքը հայտնվել է նոր ձևավորված սահմանից մոտ 40 մետր հեռավորությամբ, իսկ Գանձաքարի դպրոցի շինարարության ժամկետը երկու անգամ խախտվել է։
Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը մարզպետարանում պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում, որոնցում քննարկում է մարզում իրականացվող պետական ծրագրերի ընթացքը։ Մարզպետն ինչպե՞ս է քննարկում, վերահսկում այդ ծրագրերի ընթացքը, եթե Տավուշում դպրոցաշինության ծրագիրը ձախողվել է»։
Իսրայելն ընդլայնում է հարվածները Լիբանանի ողջ տարածքում: Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը` X-ի իր միկրոբլոգում: Նա նշել է, որ հարվածները, այդ թվում, հասցվելու են հրթիռներով պահեստներին և հրամանատարական կազմին։
Փորձագետները նշում են, որ Իսրայելը պատրաստվում է Լիբանանում ցամաքային գործողության:
Լիբանանի հարավում գտնվող սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն էլ Իսրայելի ավիացիայի զանգվածային ռմբակոծությունների պատճառով իրենց հերթին չեն կարողանում տարհանվել անվտանգ շրջաններ։ Այդ մասին հայտնում է Риа Новости-ն՝ վկայակոչելով Իսրայելի հետ սահմանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Մաժդալ Սելոմ բնակավայրի բնակիչներին։
Տեղի բնակիչներից մեկի խոսքով՝ իսրայելական բանակը հարվածներ է հասցնում ճանապարհներին և տներին, դրանք առավոտից չեն դադարում: Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ գյուղից հնարավոր չէ դուրս գալ։ Նա ընդգծել է, որ նման իրավիճակ է նկատվում նաև շրջակա այլ բնակավայրերում։
Ռուսաստանում այլևս դադարել են զարմանալ Հայաստանի պետական մարմիններից հնչող հայտարարությունների վրա և սպասում են, թե այս ամենն ինչով կավարտվի։
Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը՝ մեկնաբանելով ՔԿ-ի տարածած հաղորդագրությունն առ այն, որ Հայաստանում ձերբակալվել են ՌԴ-ում հատուկ պատրաստվածություն անցած զինյալներ, որոնք պետք է մեր երկրում ռազմական հեղաշրջում իրականացնեին։
«Արդեն վերջերս ռուսները ոչ մի բանի վրա չեն զարմանում, շատերը մտածում են, որ հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են, պետք է սպասել, թե ինչով է այս ամենն ավարտվելու», - նկատել է նա։
Փաշինյանը անկախության հետ կապ չունի, որքան կարողանում՝ վնասում է մեր ազգային արժանապատվությանը, դիվանագիտությանը, ուզում է մեզ արմատից կտրել։ Այնպիսի թալան, որ Փաշինյանն է այսօր անում, ոչ մի թշնամի չէր անի, ժողովրդին թալանում է, որ իր պնակալեզներին պարգևավճար տա։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկանը։
«Փաշինյանը, տեսնելով, որ կառավարումը ձախողել է, շոուներ է անում, մի քանի իդիոտներ էլ հավատում են՝ իբր թե կոռուպցիան հետ է բերում։ Հին հռոմեական կայսրերն էլ, երբ ուզում էին մարդկանց գրավել, գլադիատորական կռիվներ էին պատրաստում։ Բայց նա ողորմելի միջակություն է, վաղը բանտում է հայտնվելու՝ «սահմանադրական բարեփոխումների», հայ ժողովրդից 400 մլն դրամ գողանալու և քամուն տալու համար»,- ընդգծեց Հայրիկյանը։
«Ուզում եմ կիսվել ինձ համար կարևոր իրադարձությամբ: ՖԻԴԵ-ն իր 100-ամյակը նշելիս Հայաստանը հռչակեց դարի թիմ։ Ես այնքան հպարտ եմ, պատիվ է, որ եղել եմ մեր ազգի համար պատմություն կերտած այս թիմի մի մասը»:
Այս մասին հայտարարել է Գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Ինչպես հայտնի է, ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:
Հայաստանի հավաքականը Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն է, աշխարհի թիմային չեմպիոն։
Այս մասին X իր էջում տեղադրված տեսաուղերձում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել, ուզում եմ բացատրել մեր քաղաքականությունը. մենք սպառնալիքի չենք սպասում, մենք կանխում ենք այն։ Այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է և ցանկացած ժամանակ:
Մենք վերացնում ենք բարձրաստիճան զինյալներին, ոչնչացնում ենք ահաբեկիչներին, ոչնչացնում ենք հրթիռները և շատ ավելին: Մենք ոչնչացնում ենք նրանց, ովքեր փորձում են ոչնչացնել մեզ։
Ես խոստացել էի, որ մենք կփոխենք ուժերի հավասարակշռությունը հյուսիսում, և դա հենց այն է, ինչ մենք անում ենք։
Մենք ոչնչացնում ենք հազարավոր հրթիռներ՝ ուղղված Իսրայելի քաղաքների և Իսրայելի քաղաքացիների վրա։
Ես խնդրում եմ ձեզ ցուցաբերել համերաշխություն, վճռականություն, պատասխանատվություն և, իհարկե, համբերություն»,- ասել է Իսրայելի վարչապետը։
«Ես խնդրում եմ ձեզ, Իսրայելի քաղաքացիներ, երկու բան. նախ հետևեք թիկունքի հրամանատարության հրահանգներին, սա կյանքեր է փրկում:
Երկրորդ՝ եղեք համառ, պատասխանատու և վճռական»,-ասել է Նեթանյահուն։
Սերոբ Գասպարյանի գործով փաստաբանները դիմել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
«Խնդրի էությունը կայանում է նրանում, որ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի Սերոբ Գասպարյանը և այլ անձինք ՌԴ զորամասերից մեկում անցել են հատուկ պատրաստություն, որից հետո պետք է Հայաստանում իրականացնեին զինված հեղաշրջում։
Պաշտպանական կողմը խնդրել է ՌԴ իրավասու պաշտոնատար անձանց տալ համապատասխան պարզաբանումներ, հասցեագրվել են նաև որոշ այլ հարցեր և փաստաթղթեր, որոնք պարունակում են պետական գաղտնիք, ուստի հրապարակվել չեն կարող։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումը ապօրինի է և դրանում շուտով կհամոզվեք բոլորդ»,-ասված է դիմումի մեջ:
Հիշեցնենք, որ Սերոբ Գասպարյանն իշխանության յուրացման նախապատրաստության մեղադրանքով ենթարկվում է քրեական հետապնդման, ընտրված է խափանման միջոց կալանավորումը։