#ՀԻՄԱ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
Մանրամասները՝ տեսանյութում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարած այցի շրջանակում բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով «Sabah» թերթին, փոխանցում է 24news-ը:
«Էրդողանը երկկողմ հանդիպումներ կունենա աշխարհի բազմաթիվ առաջնորդների հետ և մեծ մասին կընդունի Նյու Յորքում թուրքական դիվանագիտության խորհրդանիշ համարվող «Թուրքական տանը» (շենքը գտնվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց. խմբ.):
Նրանց թվում են Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ Սուդանին, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխուֆը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Քուվեյթի թագաժառանգ շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սաբահը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը»,-գրում է պարբերականը։
Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես է իսրայելական բանակը մեծ քանակությամբ տանկեր ուղարկում Լիբանանի հետ սահման։
Մանրամասները՝ տեսանյութում
Ведомости հրատարակությունը հաշվարկել է, թե թոշակի անցնելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որքան թոշակ է ստանալու:
Ըստ ՌԴ-ում գործող օրենքի՝ նախկին նախագահը թոշակ է ստանում գործող նախագահի աշխատավարձի 75%-ի չափով։ Միաժամանակ, վճարումները կասեցվում են, եթե երկրի նախկին ղեկավարը ստանձնի նոր պետական պաշտոն։
2023 թվականի հոկտեմբերին ՌԴ գործող նախագահի աշխատավարձը 5,5%-ով ինդեքսավորելուց հետո եղել է ամսական մոտավորապես 874,000 ռուբլի։ Այսպիսով, եթե Պուտինը հիմա թոշակի գնա, կստանա մոտ 655, 500 ռուբլի թոշակ։
Համաձայն օրենքի՝ ՌԴ նախկին նախագահին նաև շնորհվում է անձեռնմխելիություն, ապահովվում է նրա անվտանգությունը՝ ներառյալ հատուկ կապ և տրանսպորտ, ինչպես նաև տրվում է պետական ամառանոցներից մեկը։
Бросьте меня к волкам,и я вернусь вожаком стаи!
Շնորհակալ եմ, բոլորին ովքեր իմ բանտարկության մեկ տարին համարեցին իրենցը:
Առաջին հերթին հարազատներիս՝ նաև նրանցից ներողություն եմ խնդրում, որ զրկանքների ակամա մասնակից դարձրեցի:
Չնայած լուսանկարում տեսնում եք թե ինչպես է հայրս բանտի դռների մոտ ինձ օրհնում: Իմ գործունեության հայրական օրհնությունը ինձ դարձնում է անհաղթության աստիճանի ուժեղ: Շնորհակալ եմ փաստաբաններին, ովքեր մեկ տարի ամեն օր անհավասար կռիվ տվեցին դատարաններում: Դուք իմ եղբայրներն եք: Շնորհակալ եմ ՎԵՏՕ-ի իմ սիրելի թիմին: Նրանք հերոսներ են:
Շնորհակալ եմ իմ դեմ ապօրինի հետապնդմանը ու բանտարկությանը թեկուզ մեկ անգամ անդրադարձած ԶԼՄ-ներին, խմբագիրներին ու լրագրողներին, անհատներին: Շնորհակալ եմ իմ «դատավարության»ը ներկա յուրաքանչյուրին:
Շնորհակալ եմ ինձ բանտում այցելած պատգամավորներին՝ հատկապես Հայկ Մամիջանյանին և Աղվան Վարդանյանին:
Անշուշտ այս ընթացքում կորուստները շատ էին: Երբ մեկ տարի առաջ իշխանությանը քննադատելու համար ինձ բանտարկեցին մենք ունեինք Արցախ: Մեկ տարի անց Արցախը չկա, փոխարենը կան Արցախի մասին «зайка моя, я твой зайчик» երգեր, որոնք մոսկովյան ու լոսանջելեսյան «հայրենասիրական» կորպորատիվներին լավ փող կբերեն:
Հայկական պետականության մասին դեռ կխոսեմ: Առայժմ այսքանը, իսկ այսօր բավարարվեմ հայտարարելով , որ վերադառնում եմ կռվի առաջին շարքեր, իսկ ես ինչպես արդեն տեսել եք՝ կռվում եմ անխնա:
Նարեկ Մալյան
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ իսրայելցի պաշտոնյաների ճակատագիրը կլինի նույնը, ինչ «հանցագործ Սադամի՝ Իրաքի նախկին բռնապետի ճակատագիրը»։
«Վերջին երկար տարիների ընթացքում տարածաշրջանում դիմադրությունը բազմաթիվ փոթորիկներ է դիմակայել»,- կիրակի օրը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է Քանանին, հայտարարելով, որ «Դիմադրության շարժումների կայունությունն ու աճող ուժը միշտ զարմացրել են թշնամիներին»:
«Չնայած այս մեծ մարդկանց նահատակությանը, սիոնիստական ռեժիմը, Միացյալ Նահանգները և նրա կողմնակիցները երբեք չեն հասնի իրենց նենգ նպատակներին», - ասել է Քանանին:
«Այսօր Իսրայելի հանցավոր ռեժիմից սուրբ պաշտպանությունն իրականացվում է տարածաշրջանային մակարդակով նոր մասշտաբով և աշխարհագրությամբ։ Իհարկե, այս հանցագործների ճակատագիրը ոչնչով չի տարբերվի հանցագործ Սադամի ճակատագրից»,- հավելել է նա։
1980 թվականի սեպտեմբերի 22-ին իրաքյան զորքերը Սադամ Հուսեյնի գլխավորությամբ ներխուժեցին Իրան։ Պատերազմը տևեց մինչև 1988 թ.-ը։
Սադամ Հուսեյնը մահապատժի է ենթարկվել 2006 թվականի դեկտեմբերի 30-ին՝ Իրաքում ժամանակավոր կառավարության իշխանության գալուց հետո:
Ֆրանսիան ու Մակրոնը ոչ թե Փաշինյանին, այլ Հայաստանի պետականությանն են աջակցում.
Մուրադ Փափազյան
Տեսանյութ
Լավ չի, որ իմ տղան այս իշխանության հետ է աշխատում.
Կիմ Բալայան
Տեսանյութ
Իրավապահները կանգնեցնում են քաղաքացիներին ու խոչընդոտում նրանց երթը դեպի Համալիր.
Աննա Մկրտչյան
Տեսանյութ
Հարյուր հազարավոր մարդիկ ապաստան են փնտրում կիրակի օրը Լիբանանից Իսրայելի հյուսիս արձակված «Հեզբոլլահի» հրթիռներից, հայտնել են իսրայելական զինվորականները, մինչդեռ ՄԱԿ-ը զգուշացրել է բռնության սրման պատճառով տարածաշրջանային անխուսափելի աղետի մասին, գրում է AFP-ն։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Իսրայելը հասկացրել է, որ մտադիր է իր ուշադրության տակ առնել «Հեզբոլլահ» շարժումը՝ Գազայի հատվածում պատերազմի պատճառով գրեթե մեկ տարվա սահմանային գնդակոծություններից հետո։
Փոխգնդակոծությունները վերսկսվել են այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հայտնել է, որ տասնյակ իսրայելական ռազմական ինքնաթիռներ «զանգվածային» հարվածներ են հասցնում Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին:
Իսրայելի ուրբաթ օրվա ավիահարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» էլիտար ստորաբաժանման ղեկավար Իբրահիմ Աքիլը։
«Նկատի ունենլով, որ տարածաշրջանը անխուսափելի աղետի եզրին է, դժվար է գերագնահատել այն փաստը, որ չկա ռազմական լուծում, որը կողմերից որևէ մեկին ավելի անվտանգ կդարձնի», - X սոցիալական ցանցում հայտարարել է ՄԱԿ-ի Լիբանանի հարցերով հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասշարտը:
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, Բեյրութի հարավում ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 45-ի:
Իսրայելական բանակն, իր հերթին, հայտարարել է, որ ավելի քան 100 հրթիռ է արձակվել Լիբանանից կիրակի վաղ առավոտյան: