Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են Քահրամանմարաշում «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը ելույթն ավարտել է քահարամանմարաշցի բանաստեղծ Աբդուլռահիմ Քարաքոչի բանաստեղծությամբ, որն ըստ Էրդողանի, «Քարաքոչը գրել է անմիջապես Խոջալուի կոտորածից հետո և նվիրված է Ղարաբաղին»։
Բանաստեղծությունից հետո Էրդողանը շարունակել է․ «Սրանից դեռ 30 տարի առաջ մեր բանաստեղծն ասել էր․ «այսպես եղել է, այսպես չի մնալու»։ Աստված, 30 տարի տևած բռնազավթումից և բռնությունից հետո մեզ արժանի դարձրեց իմ Իլհամ եղբոր գլխավոր հրամանատարությամբ Ղարաբաղի ազատագրությանը»։Էրդողանը հիշեցրել է, որ 3 շաբաթ առաջ՝ մայիսի 28-ին եղել են Լաչինում (Բերձոր), որտեղ մասնակցել են օդանավակայանի բացմանը։
«Բռնազավթումից ազատագրելուց հետո Ղարաբաղի բոլոր անկյուններում մեծ թափով շարունակվում է զարգացումը և շինարարությունը/վերականգնումը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև, Ալլահի կամքով, խաղաղության հաստատումով այս քայլերը կարագանան/թափ կստանան»,-պնդել է Էրդողանը։
«Ռոսատոմ»-ն իր աշխատակիցների մի մասին դուրս է տարել Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից, որոնք այնտեղ գործուղման մեջ էին, լրագրողներին ասել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։ Այդ մասին տեղեկանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մարդկանց մի մասին, որոնք «Բուշեր» ԱԷԿ-ում էին գտնվում գործուղման ռեժիմով, արդեն դուրս են տարել: Շնորհակալություն Ադրբեջանին և Հայաստանին (տարհանման հարցում օգնելու համար)՝ տարբեր ճանապարհներով, բայց այդքան դրական արդյունքով», – ասել է նա։
«Ռոսատոմ»-ը պատրաստ է ցանկացած սցենարի և չի բացառում անձնակազմի տարհանումն Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից», – նշել է Լիխաչովը։
Ըստ Լիխաչովի՝ տարհանման ժամանակ առաջին հերթին դուրս կտարվեն կանայք և երեխաները։
«Այո, մենք որոշակի ջանքեր ենք գործադրում կանանց և երեխաներին տարհանելու համար։ Մարդիկ տարիներ շարունակ աշխատում են այնտեղ, ապրում են ընտանիքներով», – ասել է նա:
ԱՄՆ-ի B-2 Spirit տիպի stealth ռմբակոծիչները, որոնք համարվում են աշխարհում ամենաթանկարժեք ռազմական օդանավերը (մեկի արժեքը՝ 2.1 միլիարդ դոլար), ունակ են գաղտնաբար մտնել հակառակորդի օդային պաշտպանության համակարգեր և ճշգրիտ հարվածներ հասցնել ամրացված թիրախներին, այդ թվում՝ Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներին։ Ըստ Պենտագոնի, օդանավերը կարող են կրել մինչև երկու GBU-57A/B MOP (30,000 ֆունտանոց «bunker buster») ռումբ՝ ունակ ավելի քան 200 ոտնաչափ խորությամբ կտրել բետոնե կառույցները։
Ամերիկյան B-2 ռմբակոծիչները ունեն ավելի քան 6,000 ծովային մղոն թռիչքային տիրույթ՝ առանց վառելիքի լիցքավորման, ինչը թույլ է տալիս ամբողջ աշխարհում հարվածներ հասցնել ԱՄՆ-ի մայրցամաքային բազաներից։ Ռմբակոծիչները նաև զինված են GPS-կառավարվող JDAM և JSOW ռումբերով, ինչպես նաև JASSM հեռահար հրթիռներով՝ հնարավոր դարձնելով թիրախների խոցումը պաշտպանված տարածքներից դուրս։
Այս պահին Պենտագոնը հայտարարել է, որ պատրաստ է իրականացնել նախագահ Դոնալդ Թրամփի ցանկացած հրաման Իրանի հարցում։ B-2 ռմբակոծիչները հանդիսանում են նաև ԱՄՆ-ի միջուկային եռաբեկի առանցքային բաղադրիչներից՝ ունակ կրելու մինչև 16 B83 միջուկային ռումբ, փոխանցում է Reuters-ը։
Չինաստանը երկու հետախուզական ռազմանավ է մտցրել Պարսից ծոց, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները։
Չինական ռազմանավերի հնարավորությունների մեջ են մտնում օդային թիրախներին (կործանիչների) հետևելը, հրթիռների ուղղորդումը կամ էլեկտրամագնիսական խանգարումների ստեղծումը։
Հունիսին ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում կրկին տեսակցել են բոլոր պահվող հայերին: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
«Հունիսին ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում կրկին տեսակցել են բոլոր պահվող հայերին, որոնց մասին հաստատել են մեր կազմակերպությանն Ադրբեջանի իշխանությունները:
Տեսակցության շրջանակներում տեղի են ունեցել առանձնազրույցներ, հնարավորություն՝ կապվել հարազատների հետ և փոխանցվել են փաթեթներ ընտանիքների կողմից»,- ասաց նա:
Իսրայել-Իրան հակամարտության մեկնարկից հետո Իրանից Հայաստան է տեղափոխվել Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի։
Այս մասին հայտնել են Հայաստանում Չինաստանի դեսպանատնից։
«Հունիսի 18-ի երեկոյի դրությամբ Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի Իրանից Հայաստան է անցել «Ագարակ» սահմանային անցակետով»,- հայտնեցին դեսպանատնից՝ պատասխանելով այն հարցին, թե Չինաստանի քանի՞ քաղաքացի է Իրանից տարհանվել Հայաստանի տարածքով։
Իրանում Չինաստանի դեսպանատունը հունիսի 17-ին կոչ էր արել Չինաստանի քաղաքացիներին հեռանալ երկրից։ Դիվանագիտական առաքելությունը նշում էր, որ կա վտանգ, որ կփակվեն նաև Իրանի ցամաքային սահմանները։ Ծանուցման մեջ թվարկվել էին Հայաստանը, Թուրքիան և Թուրքմենստանը՝ որպես Իրանից հեռանալու ուղիներ։
Հայաստանի տարածքով Իրանից իր քաղաքացիների մի խմբի տարհանել էր նաև Հնդկաստանը։ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ Հայաստանի տարածքով Իրանից տարհանվել է Հնդկաստանի 110 քաղաքացի։
Նիկոլ Փաշինյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նիստին կմասնակցի հեռավար՝ տեսակապի միջոցով։
Այս մասին հայտնում է BELTA-ն՝ հղում անելով Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովի խոսքերին։
«Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հեռակա կարգով՝ տեսակապով»,-ասել է Մաքսիմ Ռիժենկովը։
Նա հավելել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան) բոլոր ղեկավարները հաստատել են իրենց անձնական ներկայությունը միջոցառմանը։
Դեռևս 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը Մինսկում անցկացնելու առաջարկին, հայտարարել էր, որ Հայաստանի պատվիրակությունը Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին հաջորդ նիստին կմասնակցի հեռավար։
«Մենք դեմ չենք, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն անցկացվի Մինսկում, բայց ես նախապես ցանկանում եմ ասել, որ մեր պատվիրակությունն այդ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով»,-նշել էր վարչապետը։Վարչապետը հավելել էր, որ այն հայտարարությունները, որոնցով ինքը հանդես է եկել Բելառուս այցելությունների վերաբերյալ, մնում են ուժի մեջ։
«Ես չեմ կարծում, որ սա այն ձևաչափն է, որտեղ պետք է քննարկվեն այդ հարցերը»,-նշել էր Փաշինյանն՝ արձագանքելով Լուկաշենկոյի առաջարկին։ Փաշինյանը ընդգծել է, որ հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ։
Դեռևս 2024 թվականի հունիսի 13-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չեն այցելի, քանի դեռ Բելառուսի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է:
«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44–օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը: Դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ ու հարց քննարկե՞մ»,–ասել էր Փաշինյանը:
Նա, սակայն, նշել էր, որ ԵԱՏՄ–ում և ԱՊՀ–ում ինչ–որ առումով ստիպված է լինելու դա անել:«Ես արձանագրում եմ, որ ես երբեք Բելառուս չեմ այցելի, քանի այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ես ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահին Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի ընդհանրապես»,–ընդգծել էր Փաշինյանը:
Որպես ՌԴ քաղաքացի և գործարար, Սամվել Կարապետյանին անհրաժեշտ օգնություն է տրամադրվելու. Զախարովա
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ օրվա ընթացքում ստիպված ես հայացքդ կտրել պատերազմական իրադարձությունները լուսաբանող միջազգային լրահոսից ու վերլուծություններից և աչքդ ընկնում է հայկական «քաղաքական դաշտում» շարունակվող թամաշային խրախճանքներին, առաջին տպավորությունն այն է, թե սա իրականություն չէ, այլ ինչ-որ գիտաֆանտաստիկ ուտոպիա՝ մի փչացած, ճռռացող կարուսել, որը ոչ մի կերպ կանգ չի առնում։ Իսկ այդ կարուսելի շուրջն ընկնում են հրթիռներ, պայթում են շենքեր, դատարկվում են քաղաքներ...
Կարուսելի ուղևորները ոչինչ չեն նկատում. հայհոյում են միմյանց, հետո գրկախառնվում, նորից հայհոյում, կենացներ խմում՝ և այդպես՝ շարունակ...
Հայկական «քաղաքական դաշտը» իր ներկա այլասերված տեսքով վերականգնման ենթակա չէ։ Այն պետք է պարզապես ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ԵՎ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ։ Այդ դաշտում գործող կերպարների մի մասին հարկ է ուղարկել ուղղիչ աշխատանքների՝ ոմանց՝ բանտ, մյուսներին՝ օգտակար մասնագիտություն սովորելու։
Իսկ այդ վայրում պետք է ստեղծվի բոլորովին նոր, ՀԱՅԿԱԿԱՆ կառույց՝ պատասխանատու, գիտակից և հայրենաշունչ մասնակիցներով ու ղեկավարներով, ովքեր տեսնում են իրականությունը բաց աչքերով։ Ովքեր հասկանում են, որ պատերազմը ոչ թե լեզվակռիվ է կամ սերիալ, այլ հարց՝ երկրիդ լինելո՞ւ, թե չլինելու մասին»
Financial Times-ը հաղորդում է, որ Հորմուզի նեղուցով գերմեծ տանկերներով նավթի փոխադրման սակագներն Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցնելու սկզբից ի վեր կրկնապատկվել են։
Հրապարակման մեջ մեջբերած Clarksons Research-ի տվյալների համաձայն՝ մինչև 2 միլիոն բարել նավթ տեղափոխելու ունակ տանկերի բեռնափոխադրման արժեքը հունիսի 11-ի՝ իսրայելական գործողության մեկնարկից երկու օր առաջ օրական 19,998 դոլարից աճել է մինչև 47,609 դոլար՝ հունիսի 18-ի դրությամբ։ Համեմատության համար, Baltic Dirty Tanker Index-ը, որը արտացոլում է միջազգային բեռնափոխադրման միջին սակագները, նույն ժամանակահատվածում աճել է 12%-ով։
Ինչպես նշվում է հոդվածում, Պարսից ծոցի երկրներից Չինաստան նավթամթերք տեղափոխելու համար LR2 դասի մեծ հեռահար տանկերի վարձակալման արժեքը մեկ շաբաթվա ընթացքում 21 հազար դոլարից աճել է մինչև 51,9 հազար դոլար։
Աշխարհի հեղուկացված բնական գազի մատակարարումների մինչև 30%-ը և նավթի ու նավթամթերքի համաշխարհային արտահանման մինչև 20%-ը անցնում են Հորմուզի նեղուցով։ Իրանի իշխանությունները բազմիցս զգուշացրել են, որ կարող են սահմանափակել նավագնացությունը Հորմուզի նեղուցում՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում։