Live24
Օգոստոսի 28, 2025
Live24

Live24

Լուրեր

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) զինվորականները մի քանի օր առաջ կանխել են Իսրայելի կողմից Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի դեմ մահափորձը, X-ում հայտարարել է նախարարի խորհրդական Մոհամմադ Հոսեյն Ռանջբարանը Ժնևում Իրանի և «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև բանակցություններից առաջ: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ արտգործնախարարը մեկնում է Ժնև՝ «եվրոպական եռյակի» հետ բանակցություններ վարելու, ես բազմաթիվ զանգեր եմ ստացել՝ գուցե սիոնիստական ռեժիմը փորձի թիրախ դարձնել նրան։ Այո՛, նման սպառնալիք, անշուշտ, գոյություն ուներ և կա։ Սակայն Աբբաս Արաղչին իրեն ավելի շատ հայրենիքի զինվոր է համարում, քան դիվանագիտական ​​ծառայության ղեկավար… Եթե ԻՀՊԿ-ի կողմից ձեռնարկված անվտանգության միջոցառումները չլինեին, գուցե մի քանի օր առաջ Թեհրանում նրա դեմ մահափորձ իրականացվեր, որը, փառք Աստծո, կանխվեց։ Եկեք աղոթենք նրա և մեր հայրենիքի դիվանագետների համար… որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել Իրանի ինքնիշխան իրավունքների իրացման գործում», – գրել է Ռանջբարանը։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը ուրբաթ Ժնևում բանակցություններ կանցկացնի ԵՄ-3-ի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) հետ։ Բանակցությունները կկենտրոնանան Իրանի միջուկային ծրագրի վրա՝ Թեհրանի և Թել Ավիվի միջև հակամարտության սրման ֆոնին։

Այժմ արդեն կարելի է ամփոփել, որ մեկ շաբաթ առաջ Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել։ Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով, իսրայելական կողմը հավանաբար հաշվարկել էր, որ առաջին հուժկու հարվածից և ռազմական ղեկավարության նշանակալի դեմքերի սպանությունից հետո Իրանում ի հայտ կգա պետական ու ռազմաքաղաքական ղեկավարման ճգնաժամ։

«Ակնհայտ է, որ նման ճգնաժամ այս պահի դրույթամբ ոչ միան չի արձանագրվել, այլ նաև իրանցիները կարողացել են շատ արագ կազմակերպվել և պատասխան հարված հասցնել մոտավորապես 8 ժամվա ընթացքում։ 

Երկրորդ նպատակը սոցիալական, հասարակական, էթնիկական և կրոնական հողի վրա ներքին խժդժությունների հրահրումն էր Իրանում, որը նույնպես ոչ միայն չի իրագործվել, այլ ընդհակառակը՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածները և խաղաղ բնակչության շրջանում զոհերի առկայությունը համախմբել են իրանցիներին՝ մոռանալ տալով ներքին խնդիրները։

Հինավուրց պետականության ավանդույթը և խորը քաղաքակրթական արմատներով սնվող համազգային իրանական  ինքնությունն, ըստ էության, օգնել են Իրանին դիմակայելու լրջագույն մարտահրավերների»,-գրում է նա։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է թիմին չիջնել Բաղրամյան պողոտա` անհետ կարածների ծնողների մոտ: Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանն ասել է, որ ինքն արդեն հայտարարել է, թե այդ գործով աշխատանքներ տարվում են, ու անիմաստ է իջնել ու ինչ-որ բան խոսել Բաղրամյան պողոտան շուրջ 3 օր փակած անհետ կորածների ծնողների հետ:

Մինչդեռ ոչ մի տեսանելի բան չի արվում: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ հարցը շատ խիստ է դրված ՔՊ-ում, ըստ նրանց՝ Փաշինյանի կարծիքով գործը նորմալ հունով ընթանում է, ու իմաստ չկա խառնվելու պրոցեսին: Ի դեպ, մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավորները շատ զգուշավոր են ԱԺ մուտք ու ելք անում, քանի որ շատ վախվորած են, մտածում են, որ ծնողները կարող են ցանկացած քայլի դիմել նրանց հետ հանդիպելիս: Իսկ ծնողները չեն էլ թաքցնում, որ վճռական են տրամադրված, հստակ գործողություններ են ակնկալում, քանի որ շուրջ 5 տարի է՝ իշխանությունները նրանց խաբում են:

Հիշեցնենք, որ նախօրեից անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, պահանջում են կա’մ պաշտոնում վերականգնել ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանին, որն իրենց հարցերով էր զբաղված, հույս էր արթնացրել մարդկանց մեջ, որ կվերադարձվեն անհետ կորածները, կամ նրանց մասունքները, կա՛մ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանից են պահանջում, որ շարունակի Աբազյանի աշխատանքը նույն տեմպով, նույն կետից՝ առանց հետ գնալու»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝  հունիսի 20-ին, Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով կմեկնի Ստամբուլ: Այցն աշխատանքային է, այլ մանրամասներ կողմերը չեն հայտնել մինչ օրս։ Խորհրդարանում էլ մեր հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը չբացահայտեց հանդիպման օրակարգը՝ նշելով, որ օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն։ «Հանրության համար նախատեսվում է այցի օրակարգի մասին համատեղ հայտարարություն` ըստ փոխադարձ պայմանավորվածությունների, դրա կետերը նախապես հրապարակել չի նախատեսվում»,-ասաց նա։

Նախօրեին Թուրքիա է մեկնել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ալթունը հայտարարել է, որ այցի շրջանակներում Իլհամ Ալիևը և Ռեջեպ Թայիփ Էրդողանը կմասնակցեն 2023 թվականի երկրաշարժից հետո Կահրամանմարաշ քաղաքում կառուցված «Ադրբեջանական թաղամասի» բացմանը։ Փաշինյանի աշխատակազմից էլ երեկ շտապեցին հայտարարել, որ Թուրքիայում Փաշինյան-Ալիեւ հանդիպում նախատեսված չէ։ 

Այդուհանդերձ, Հայաստանի քաղաքական-փորձագիտական շրջանակներում մի քանի օր է քննարկում են դիվանագիտական շրջանակներից սպրդած տեղեկություններն առ այն, որ   Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ քննարկելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը, ավելին՝ ըստ այդ տեղեկատվության՝ Փաշինյանի եւ Էրդողանի միջեւ դրա վերաբերյալ նաեւ ինչ որ փաստաթուղթ կամ հայտարարություն է նախաստորագրվելու, որում մատնանշվելու են տարածքաշրջանում խաղաղությանը միտված քայլերի ու գործողությունների վերաբերյալ կողմերի դիրքորոշումները։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ընդունելու է Թուրքիայի միջնորդությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում եւ այդ պետությանը մեխանիկորեն հռչակելու է տարածաշրջանում անվտանգության երաշխավոր, կամ` «ասող»։ 

Իսկ բուն պայմանագիրը հնարավոր է ստորագրվի աշնանը՝ բոլորովին այլ վայրում։ Նախաստորագրվող փաստաթղթում մի քանի կետեր են լինելու, որոնց թվում, այսպես կոչված, ռեւանշիստական օջախների բացառումը, ինչով պայմանավորված էլ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն, հոգեւոր դասին, որը քաղաքական իշխանությունից տրամագծորեն հակառակ դիրքորոշումն ունի Արցախի հարցում եւ Վեհափառը շաբաթներ առաջ, Շվեյցարիայում մասնակցելով «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը ԼՂ-ում» խորագրով միջազգային համաժողովին, ջախջախիչ ելույթ ունեցավ՝ սկիզբ դնելով իր եւ եկեղեցու դեմ հետապնդումներին։

Իհարկե, ընդդիմադիր շրջանակներն էլ են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից համարվում ռեւանշիստներ, սակայն Եկեղեցու դերն ու նշանակությունը սփյուռքում, վարկանիշը էականորեն տարբերվում է մյուսներից։ Գաղտնիք չէ,որ Թուրքիայի արտաքին դոկտրինում հայ Առաքելական եկեղեցին թշնամական թիրախ է՝ ազգը միավորելու, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր դերի շնորհիվ։

Ի դեպ, ամիսներ առաջ գրել ենք, որ խաղաղության պայմանագրի դրույթներից մեկն էլ այն է, որ կողմերը պետք է իրենց պետության ներսում մյուս կողմի նկատմամբ սեպարատիստական հայտարարություններ անող խմբերի դեմ պայքարեն. ենթադրվում է, որ սրա նպատակն էլ այն է, որ Հայաստանում ընդդիմադիր կուսակցություններ, անհատներ չլինեն՝ Ալիեւին եւ Ադրբեջանին քննադատող, Արցախի վերադարձի մասին բարձրաձայնող, ինչը հիմա իրենք ընդունում են իբրեւ տարածքային նկրտումներ իրեն պետության նկատմամբ։ 

Նախաստորագրվող պայմանագրի կետերից կամ խաղաղության պայմանագրի ստորագրման, այսպես կոչված, նախապայմաններից մեկն էլ այն է, որ ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի Հայաստանից, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, այսինքն, կողմերը պարտավորվում են երրորդ պետության ռազմական ներկայությունը բացառել իրենց երկրի ներսում, քանի որ գնում են խաղաղության։ Նաեւ դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը կրկին սկսել է խոսել «Ֆորպոստի» եւ «ֆորպոստի» կարգավիճակից դուրս գալու մասին:

Հաջորդ նախապայմանը Ալիեւի այդքան երազած միջանցքն է, որը անվանելու են ճանապարհ եւ թղթի վրա գրելու են, որ դրա վերահսկողությունն իրականացնելու են կողմերը՝ Հայաստանն իր տարածքում, Ադրբեջանն՝ իր։ Այս բոլոր նախապայմանները Փաշինյանի կողմից ընդունվելու դեպքում Ալիեւը խոստանում է հետաձգել ՀՀ Սահմանադրությունը փոխելու իր պահանջի կատարումը: Ըստ էության, դա արդեն կարեւոր էլ չի լինի, որովհետեւ հիմնական նպատակին հասած կլինի:

Այդուհանդերձ, քաղաքական շրջանակներում ամենավտանգավորը համարում են այն, որ Փաշինյանն այսօր կընդունի Թուրքիայի միջնորդության կամ տարածաշրջանում առաջնորդության հանգամանքը, եւ անգամ կարեւոր էլ չէ, թե այդ փաստաթղթում ինչ է գրված լինելու, իսկ դա նշանակում է, որ Թուրքիան է դառնալու մեր, այսպես կոչված, անվտանգության երաշխավորը՝ դրանից բխող հետեւանքներով, զբաղեցնելով Ռուսաստանին դուրս մղելու արդյունքում առաջացած «թափուր» տեղը։ Այսինքն, երբ արեւմտամետներին ասում էին, որ մեր երկրի կողմնորոշման հարցում ընտրությունը ոչ թե Ռուսաստանի եւ Արեւմուտքի, այլ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ է, ամբողջությամբ իրականություն դարձավ:

Ի դեպ, երեկ նաեւ լուրեր տարածվեցին, որ Էրդողանը Փաշինյանին ընդունելու է ոչ թե իր կեցավայրում, ինչպես անում է սովորաբար մնացյալ հյուրերի դեպքում, այլ Դոլմաբահչե պալատում, որը նույնպես Ստամբուլում է։ Պալատը կառուցվել է 1842-1853 թթ. Աբդուլ-Մեջիթ 1-ին սուլթանի համար՝ հայ ճարտարապետի նախագծմամբ: Պալատի շինարարությունը սկսել է Կարապետ Ամիր Բալյանը և շարունակել է որդին՝ Գաբրիելը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերին Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Թուրքիայի նախագահին, նրանից գիրք էր նվեր ստացել և այդ գիրքը կրծքին սեղմած՝ լայն ժպիտով լուսանկարվել էր Էրդողանի հետ։ Դրանից հետո այս տարվա մայիսին Փաշինյանն Էրդողանի հետ կարճ հանդիպում էր ունեցել Ալբանիայում՝ Տիրանայում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բարեգործ Սամվել Կարապետյանը, որն այս պահի դրությամբ պահվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում, գտնվում է խիստ մեկուսացման պայմաններում։ Մեր վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչի որոշմամբ արգելվել են բոլոր տեսակցությունները, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ։ Միակ բացառությունը նրա փաստաբանն է։

Սա նշանակում է, որ իրավապահ համակարգը գործնականում մեկուսացրել է Սամվել Կարապետյանին արտաքին աշխարհից, ինչը որոշ շրջանակներում գնահատվում է որպես հոգեբանական ճնշման մեթոդ։ Ըստ աղբյուրների՝ հարազատները մինչեւ երկու ամիս չեն կարողանալու հանդիպել նրա հետ։

Նկատելի է նաեւ անսպասելի շրջադարձ քրեակատարողական հիմնարկի ընտրության հարցում։ «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ մինչ այս որոշված էր Կարապետյանին տեղափոխել Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան կամ «Վարդաշեն» ՔԿՀ, սակայն վերջին պահին որոշվել է տեղափոխել Արմավիր։

Մեր տեղեկություններով՝ որոշումը կայացվել է գրեթե անմիջապես տեղափոխությունից առաջ։

Քաղաքական շրջանակներում սա գնահատվում է որպես փորձ՝ բարեգործին ճնշման տակ պահելով ստիպել հրաժարվել իր դիրքորոշումներից, մասնավորապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությունից։ Այս գործընթացը, ըստ վերլուծաբանների, միտված է նսեմացնելու Կարապետյանի հասարակական կերպարը եւ նրան մենակ թողնելու պետության դեմ պայքարում։ Արմավիրում պահվում են ե՛ւ կալանավորները ե՛ւ դատապարտյալները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավորի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության եզրակացությունում ուշագրավ արձանագրումներ կան։

Հանձնաժողովն ընդգծել է Զեյնալյանի կուսակցական լինելը, եւ որ մինչեւ վերջերս զբաղվել է քաղաքականությամբ, ինչը խնդիրներ է առաջացնում ՍԴ դատավորի պաշտոնի համար։ Օրենքը պահանջում է, որ ՍԴ դատավորը քաղաքական չեզոքություն պահպանի՝ անկուսակցական լինելուց զատ:

Ինչպե՞ս կարող է դատավոր դառնալ եւ չեզոք լինել հենց նոր քաղաքականությունից դուրս եկած մարդը։ Նա 25 տարի ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղվել, Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ եղել է արդարադատության նախարար։

Իշխող մեծամասնությունը, սակայն, անտեսելով Հանձնաժողովի կարծիքը, երեկ նրան ընտրեց ՍԴ դատավոր՝ թերեւս ամրապնդելով Նիկոլ Փաշինյան-Արամ Սարգսյան համագործակցությունը: Չնայած ժամանակին Փաշինյանը պայքարում էր «Հանրապետական ՍԴ»-ի դեմ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Իրանը հարձակվել է Իսրայելի Բեեր Շևա քաղաքում գտնվող Microsoft-ի գրասենյակի վրա, հրթիռն ընկել է IT ընկերության գլխավոր գրասենյակի հետևում՝ մեքենաների կայանատեղիում: Այս մասին հայտնել է SHOT Telegram ալիքը:

Պարբերականը նշում է, որ առավոտյան իրանական կողմը Իսրայելի ուղղությամբ արձակել է առնվազն երեք հրթիռ:

Դրանցից մի քանիսը ընկել են IT ընկերության գրասենյակի մոտ: Միջադեպի հետևանքով վնասվել է շենքի ապակեպատումը, և առնվազն վեց մեքենա է այրվել:

Այս մարդը ժամանակին գլխավոր ինֆեկցիոնիստն էր և հորդորում էր քովիդի դեմ պայքարել թթի օղիով, և մահաբեր համավարակին հեգնում էր․ «ում դռան շունն է որ»։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Տեր Գաբրիել Վարդանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հետո ներկայացավ որպես երկրի ամենադուխով տղա և աջ ու ձախ փրթելով անցավ հասավ Գիլգամեշին ու ոստիկանական կուռ պատնեշների հետևից գոռաց, թե «կտամ պատերով կծեփեմ ու կփռեմ ասֆալտին» ու ինքն իրեն փռեց գետնին:

Մեկ էլ թե բա «Ադրբեջանն ու Թուրքիան ո՞վ են որ» ու իր իսկ ասածից ոգևորված՝ գոռաց՝ «Արցախը Հայաստան է ու վերջ»․ անմիջապես հագավ գերագույն գլխավոր զորահրամանատարի սաղավարտը ու․․․հազարավոր զոհերի ու հսկայական տարածքային կորուստների պատճառ դարձավ։ Հիմա էլ, հանդես է գալիս որպես գլխավոր կանոնալոգ ու գլխավոր ուխտոլոգ..

Թե ինչ ավերածություններ կբերի նրա հերթական այս կեցվածքը, արդեն կարելի է կռահել»։

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ թիմը շատ անհանգիստ է իր առաջնորդի պահվածքով ու առողջությամբ: Նա ակնհայտորեն գունատ է, նյարդային, նիհարած եւ ընկճված տեսք ունի: Իսկ երեկ օրենսդիրի ամբիոնի մոտ այնքան անադեկվատ էր, որ ՔՊ-ականները չէին հասկանում` Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի՞ց է այդքան նյարդային, թե՞ Թուրքիա այցով է անհանգիստ:

2024-ի բյուջեի կատարողականի եզրափակիչ ելույթում նա անհավանական, մարդկային ուղեղի մեջ չտեղավորվող մի շարք հայտարարություններ արեց, որ անգամ ՔՊ-ականներն էին շիվարել: Ասաց. «Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը», «Մենք այսօր որպես պետություն ավելի անկախ ենք, քան երբեւէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբեւէ, ավելի պետություն ենք, քան երբեւէ»։

Իսկ կուլմինացիան, անշուշտ, այն միտքն էր, որ ինքը ՀՀ լիարժեք վարչապետ է դարձել 2022թ. հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Փորձեց մանիպուլացնել` ոչ թե ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, այլ ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Իսկ մինչ այդ ինքը «ֆորպոստային» երկրի ղեկավար էր։

Ի դեպ, այնքան են օրենքը խախտել, որ ԱԺ կանոնակարգի խախտումը սրանց դեպքում ամենաանմեղ բանն է, եւ չեն էլ նկատում: Երեկ ԱԺ նախագահը ոտնահարեց «ԱԺ կանոնակարգ» օրենքը, Փաշինյանի 30 րոպեանոց ելույթը չընդհատեց: Իսկ երբ օրենքով ընդմիջման ժամ սկսվեց, անգամ հարկ չհամարեց ձեւական խնդրել պատգամավորներին, որպեսզի օգտագործեն նաեւ ընդմիջման ժամից 15 րոպե»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Իրանում Իսրայելի գործողության նպատակը Թեհրանի իշխանության տապալումը չէ, բայց դա կարող է լինել դրա արդյունքը։

Այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Kan պետական ​​հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։

«Գլխավոր նպատակը իրանական միջուկային սպառնալիքի վերացումն է, երկրորդ՝ անհրաժեշտ է վերացնել բալիստիկ հրթիռների վտանգը։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ իրանական ռեժիմը անկայուն է լինելու։ Սա չէ նպատակը, բայց դա կարող է լինել արդյունքը», - ասել է Իսրայելի կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ դա «իրանական ժողովրդի գործն է»։

Ֆոտո

Ռուսաստանի հարվածից վնասվել է Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը

Իսրայելի ուժերը ավիահարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային

«Nikol You are great». Փաշինյանը հրապարակել է հայտնի լուսանկարները՝ Թրամփի մակագրությամբ

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Կիևին հասցված հարվածների կապակցությամբ կանչել է Ռուսաստանի դեսպանին

«Լաբուբու» խաղալիքի ստեղծողը մեկ տարում հարստացել է 20 մլրդ դոլարով՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջ անցելով Բեզոսից և Բաֆեթից

Հայաստանը հրաժարվում է Ղարաբաղից, Ադրբեջանը՝ փոխհատուցումից. ի՞նչն է կարևոր խաղաղության պայմանագրի տեքստում. BBC

Անկարան պատրաստ է նպաստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի շփումներին. Էրդողան

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

Ուկրաինայի հետ օդային hրադադարի վերաբերյալ համաձայնություններ ձեռք չեն բերվել. Պեսկով

ԵՄ-ն կքննարկի չեզոք երկրից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը․ Politico

Սեպտեմբերի 1-ից կգործի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման նոր համակարգ

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդունել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարին

Մինսկի խմբի լուծարման մասին Ադրբեջանի և Հայաստանի համատեղ դիմումը կարևոր քայլ է խաղաղության գործընթացում. Ալիև

Լիլիթ Մակունցը կնշանակվի Փաշինյանի գլխավոր խորհրդական