Live24
Օգոստոսի 28, 2025
Live24

Live24

Լուրեր

ՌԴ ԱԳՆ-ը ստացել է Իլոն Մասկի քաղաքական ապաստանի հարցում, հայտնել է Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը՝ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ընթացքում։ Նրա խոսքով՝ Մասկին կարելի է ներել նախկին սխալները, և Ռուսաստանը պատրաստ է ընդունել նրան։

Դավանկովը հավելել է, որ ԱԳՆ պատասխանը սպասվում է ամսվա ընթացքում։ Ավելի վաղ Մասկի հայրը՝ Էռռոլ Մասկը, այցելել էր Մոսկվա և համեմատել այն Հին Հռոմի հետ, գրում է Лента.ру-ն։

ԱՄՆ նախագահ Թրամփը տեղեկացվել է Ֆորդոյի՝ Իրանի ամենապաշտպանված միջուկային օբյեկտի ռմբակոծման ինչպես ռիսկերի, այնպես էլ առավելությունների մասին, CBS News-ին հայտնել են մի քանի աղբյուրներ։

Թրամփի կարծիքով՝ միջուկային օբյեկտը պետք է շարքից հանվի համեմատաբար կարճ ժամանակահատվածում զենք արտադրելու ռիսկի պատճառով, նշել են աղբյուրները: 

«Նա չի կարծում, որ մեծ ընտրություն կա, -ասել է աղբյուրներից մեկը։ -Աշխատանքի ավարտը նշանակում է Ֆորդոյի կործանում»։

Թրամփը երեքշաբթի երեկոյան հաստատել է Իրանին հարվածելու ծրագրերը, սակայն դեռևս վերջնական որոշում չի ընդունել՝ հարվածե՞լ երկրին և պաշտոնապես միանալ Իսրայելի օդային արշավին, թե՞ ոչ, CBS News-ին հայտնել են հետախուզության բարձրաստիճան աղբյուրը և Պաշտպանության նախարարության պաշտոնյան։

 

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստվում են այս հանգստյան օրերին Իրանին հնարավոր հարվածներ հասցնելուն: Այս մասին հաղորդում է Bloomberg լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց՝ դաշնային ծառայությունների ղեկավարությունը սկսել է կազմակերպել հարձակումը։

Իսկ The Wall Street Journal-ը գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի վրա հարձակվելու ծրագիր է պատրաստել, հավանություն տվել ու ներկայացրել իր ավագ օգնականներին։ Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տանը զինվորականների հետ զրույցից հետո Թրամփը հրապարակավ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա հնարավոր տարբերակներից մեկն է։

Սակայն ավելի ուշ ԱՄՆ նախագահը հերքել է այս տեղեկությունը՝ ասելով, որ պարբերականը «պատկերացում չունի, թե ինչ է նա մտածում»։

Ադրբեջանն ու Թուրքիան կանցկացնեն հերթական զորավարժությունները։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «Անատոլիական արծիվ» զորավարժությունները կանցկացվեն Կոնիայում։

Զորավարժություններին կմասնակցեն նաև Միացյալ Նահանգների, Կատարի, Հունգարիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերի անձնակազմը։

Զորավարժությունները կմեկնարկեն հունիսի 23-ին և կտևեն մինչև հուլիսի 4-ը։

Մեղրիի անցակետում ավտոմեքենաների կուտակումը պայմանավորված չէ ներկայիս պատերազմական իրավիճակով: Պատճառը Հայաստանի և Իրանի միջև սահմանային անցակետերում տարածքի և կանգառների չափն է, որի ընդլայնման ուղղությամբ հիմա աշխատանքներ են իրականացվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդինը:

«Երկու երկրների սահմանային անցակետում տարածքի և կանգառների սահմանափակման խնդիր կա: Հենց այդ նպատակով անցակետերի բարեկարգման և ընդլայնման աշխատանքներ են ընթանում: Այս պահին իրանական անցակետում ավելի քան 500 հայկական բեռնատարներ սպասում են բեռ բարձելուն, որպեսզի մուտք գործեն Հայաստան: Այս քանակի մեքենաները մեծ խցանումների պատճառ են դարձել և, նույնիսկ, փակել են գլխավոր մայրուղին»,- նշել է իրանցի դիվանագետը:

Մորթեզա Աբեդինը ընդգծել է, որ խնդիրը որևէ առնչություն չունի ներկայիս պատերազմական իրավիճակի հետ:

«Հայ վարորդները անցնում են իրանական կողմ, կայանում իրենց մեքենաները և վերադառնում  Մեղրի կամ Ագարակ՝ իրենց տները: Այս խնդիրը երկար ժամանակ քննարկվում է հայկական կողմի հետ: Շատ հնարավոր է՝ իրանական կանգառում որևէ դեպք պատահի. բազմիցս են դեպքեր եղել: Շատ հաճախ մեծ դժվարությամբ է հաջողվում գտնել բեռնատարների վարորդներին և խնդրին արագ լուծում տալ: 

Իրանական կողմի առաջարկն է՝ մեքենաների կուտակումների ժամանակ հայկական բեռնատարները Իրանի անցակետ չհասնեն և մնան հայկական կանգառում, թեպետ հայկական անցակետն էլ կայանատեղիի և ընդունելության սահմանափակումներ ունի. օրական առավելագույնը 100-120 հայկական բեռնատար է կարողանում  ընդունել:

Հայաստանի անցակետի աշխատակիցները մի քանի օր առաջ այցելեցին իրանական անցակետ, մոտիկից ծանոթացան խնդիրներին, կանգառի տարողությանը: Իրանական կողմը այս դեպքում առաջարկում է, որ հայկական բեռնատարներն առաջիկա օրերին ժամանակավոր մուտք չգործեն Իրան, սպասեն մինչև մեքենաների հոսքը թեթևանա: Երբ հայկական բեռնատարների կայանատեղին համեմատաբար դատարկվի, այդ ժամանակ էլ հայկական անցակետի թողունակությանը համապատասխան որոշակի քանակով մեքենաներ բաց կթողնեն դեպի Իրան:

 Սա երկու առավելություն ունի. նախ՝ հայկական բեռնատարները անտեղի չեն սպասի իրանական կանգառում և խնդիրներ չեն ունենա: Երկրորդ՝ մուտք գործելիս նույն օրը կբարձեն իրենց բեռը և հաջորդ օրը դուրս կգան կայանատեղիից: Սա կարճ- համառոտ բացատրություն է մեր երկկողմանի հանդիպումների արդյունքից: Մեր նպատակն է երկկողմանի անցակետերում բեռների առավելագույն արտահանում և ներմուծում իրականացնել, ինչպես նաև վարորդների համար հարմարավետ միջավայր ստեղծել: Այս պահին Հայաստանի և Իրանի անցակետերում լայնածավալ  շինարարություն է ընթանում և դա նաև բացասաբար անդրադառնում բեռների տեղափոխման գործընթացի վրա»,- նշել է ԻԻՀ հյուպատոսը:

Իրանի իշխանությունները ուղիղ բանակցություններ են սկսել ԱՄՆ-ի հետ Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը: շ

Արաղչին Ուիթքոֆին ասել է, որ Իրանը չի վերսկսի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, քանի դեռ Իսրայելի հարձակումները չեն դադարեցվել: 

Գործակալության աղբյուրները հայտնել են, որ Արաղչիի և Ուիթքոֆի միջև բանակցությունները ներառում էին մայիսի վերջին Իրանին ներկայացված ԱՄՆ առաջարկի հակիրճ քննարկում, որն ուղղված էր Իրանից դուրս ուրանի հարստացման տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծմանը:

Մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ վերադարձվել են Կիևի կողմից վերահսկվող տարածքից՝ Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական համաձայնություններին համապատասխան: Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։

Փոխարենը հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիների մի խումբ:

«Հունիսի 19-ին ռուս-ուկրաինական համաձայնություններին համապատասխան, որոնք հունիսի 2-ին ձեռք են բերվել Ստամբուլում, ռուսաստանցի զինծառայողների մի խումբ է վերադարձվել Կիևի վարչակարգի կողմից վերահսկվող տարածքից: Փոխարենը հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիների մի խումբ», – ասել են պաշտպանության նախարարությունում:

Ներկայումս ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում:

Սամվել Կարապետյանը ոչ միայն բացահայտ քաղաքական բանտարկյալ է, այլև խղճի բանտարկյալ, քանզի իր ազատությունից զրկված է կրոնական հայացքների համար և բռնի գործողությունների որևէ կոչ չի արել։

Իսկ Նիկոլը վերջին ժամանակները փութաջանորեն իրականացնում էր քաղաքակիրթ երկրներում ընդդիմության հիմնական գործը՝ բացահայտել իշխանությունների բացթողումները և սխալները։

Այսօր ԱԺ-ում նա կեղծավորության և բառախաղային շղարշի դիմակի վերջին շերտը հանեց իր վրայից՝ բացահայտ խոստովանելով, որ ինչ արել է՝ արել է գիտակցված, որ բոլոր ողբերգությունները ծրագրված էին նախապես, որ ինքը տիեզերական մասշտաբի հանցագործ է, մարդասպան է և հայրենասպան։

Այսքանից հետո ընդդիմությանը շատ բան չի մնում՝ գահընկեց անել նրան և կանգնեցնել երկրի վերջնական վախճանը։

Նիկոլը հեշտացրեց ընդդիմության գործի առաջին մասը՝ իր ինքնախոստովանությամբ։ Բայց երկրորդ, վերջին և հիմնական էտապն  ընդդիմությունը պիտի ինքնուրույն անի։

Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը, մի տարվեք անհատական խաղով, ակումբային տրամաբանությունից դուրս եկեք և մտեք հավաքականի տրամաբանության մեջ։

Այսքանից հետո խոսելն այլևս գործ չէ։ Կպնենք իրական գործին։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

06.19.2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը գրել է․

«3 օրով պիտի մեկնեի երկրից: Զվարթնոց օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը առանց որևէ բացատրության 30 րոպե չէր թողնում սահմանը հատեմ, թողեցին միայն այն ժամանակ, երբ ինքնաթիռն արդեն փակվեց և բնականաբար բաց թողեցի թռիչքը:

Սրանց ճղճիմությունը սահմաններ չի ճանաչում»,- գրել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իրանի վրա հարձակվելու ծրագրի հաստատման մասին հրապարակումը։

The Wall Street Journal-ը պատկերացում չունի, թե ես ինչ եմ մտածում Իրանի մասին»,- գրել է նա սոցիալական ցանցերում։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թրամփն իր օգնականներին հայտնել է, որ ինքը հաստատել է Իրանի վրա հարձակվելու ծրագիրը, բայց դեռ հրաման չի տվել՝ պարզելու, թե արդյոք Թեհրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրից։

Ֆոտո

Մոտակայքում ոչ մի փրկարար չկար. Քոբուլեթիում խեղդված տղայի նշանածը պատմել է դեպքի մասին

Ծաղկաձորում տղամարդկանց դիակներ են հայտնաբերվել

Արմեն Գրիգորյանն օգոստոսի 29-ին կմեկնի Իրան

Որքա՞ն օգուտ կստանա ՀՀ–ն Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողության դեպքում

Ռուսաստանի հարվածից վնասվել է Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը

Իսրայելի ուժերը ավիահարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային

«Nikol You are great». Փաշինյանը հրապարակել է հայտնի լուսանկարները՝ Թրամփի մակագրությամբ

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Կիևին հասցված հարվածների կապակցությամբ կանչել է Ռուսաստանի դեսպանին

«Լաբուբու» խաղալիքի ստեղծողը մեկ տարում հարստացել է 20 մլրդ դոլարով՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջ անցելով Բեզոսից և Բաֆեթից

Հայաստանը հրաժարվում է Ղարաբաղից, Ադրբեջանը՝ փոխհատուցումից. ի՞նչն է կարևոր խաղաղության պայմանագրի տեքստում. BBC

Անկարան պատրաստ է նպաստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի շփումներին. Էրդողան

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

Ուկրաինայի հետ օդային hրադադարի վերաբերյալ համաձայնություններ ձեռք չեն բերվել. Պեսկով

ԵՄ-ն կքննարկի չեզոք երկրից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը․ Politico

Սեպտեմբերի 1-ից կգործի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման նոր համակարգ