Live24
Օգոստոսի 28, 2025
Live24

Live24

Լուրեր

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին: Այս մասին ասվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ու Արհեստակցական կազմակերպության հայտարարության մեջ: 

«Տարիներ շարունակ աշխատելով նրա հետ՝ նրան ճանաչում ենք որպես մարդկային բարձր որակներով օժտված, մշտապես յուրաքանչյուրիս հոգսով ապրող, մեր կոլեկտիվի հուսալի ու վստահելի Ընկերոջ:

Մարդ, որըմեր երկրի համար կարևոր ու ծանր օրերին առաջիններից է եղել, ով արձագանքել է բոլոր խնդիրներին, մեծաջակցություն ցուցաբերել մեր բազմաթիվ հայրենակիցներին, ինչպես նաև մեր աշխատակազմի յուրաքանչյուր անդամին:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մշտապես արել և շարունակում է անել առավելագույնը իրեն տրված լիցենզիայի պայմաններին համապատասխանիրսպառողներին պատշաճ որակի ծառայություններ մատուցելու համար։

Բազմիցս ներկայացրել ենք մատուցվող ծառայությունների որակի, մասնավորապես՝ վթարայնության հետ կապված խնդիրները: Ուզում ենք հիշեցնել, որ 2015թ.-ին «Տաշիր» ընկերությունների խումբն ընդունել է սնանկության եզրին գտնվող, 80%-ից ավելի բարոյապես եւ ֆիզիկապես մաշվածություն ունեցող ընկերություն, որից հետո սկսվել է ֆիզիկական և ֆինանսական առողջացմանն ուղղված աշխատանքը, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով։ Ներդրումներն իրականացվել են ամբողջությամբ՝ ընդհանուր շուրջ 700 մլն դոլարի չափով:

Արդյունքում, Ընկերությունում էլեկտրաէներգիայի կորուստների մակարդակը կտրուկ կրճատվել է ՝ հասնելով միջազգային ընդունելի, բացառապես տեխնիկական կորուստների մակարդակին: Հոսանքազրկումների ցուցանիշները նույնպես բարելավվել են, սակայն դեռևս շատ անելիք կա: Եվ մենք ամենօրյա ռեժիմում աշխատում ենք հոսանքազրկման ցուցանիշների բարելավման ուղղությամբ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ենք ներկայացրել բաշխիչ ցանցի արդիականացման և վերակառուցման առաջարկությունների փաթեթ՝ ուղղված մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, սպասում ենք արձագանքի:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այսօրվա դրությամբ ֆինանսապես կայուն վիճակում է, Ընկերության վարկային վարկանիշը բարձր է ՀՀ սուվերեն վարկային վարկանիշից: Այս տարիների ընթացքում Ընկերությունը ներդրել է կառավարման միջազգային ստանդարտներ՝ մեծ կարևորություն տալով էկոլոգիական ու սոցիալական ծրագրերին, որոնք մեր ընկերության զարգացման գերակա ուղղություններից են:

Վստահ ենք, որ Հայաստանում, որպես իրավական պետությունում, օրենքի գերակայությունը կհաղթի, և մեր ղեկավարը շատ շուտով կվերադառնա իր աշխատանքային մեծ ընտանիք, և ամենակարևորը՝ հայրենիքի համար իրականացվող բազմաթիվ ծրագրերն իրականացնելու գործին»,– ասվում է հայտարարության մեջ։

Իրանը դեռևս չի կիրառել իր նոր սերնդի հրթիռները, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ ռազմական փորձագետները թվարկել են իրանական հրթիռային հարձակումների տասը հիմնական առանձնահատկությունները, որոնք Իսրայելի ՀՕՊ ռազմավարությունները անօգուտ են դարձրել:

Իրանը հարվածներ է հասցրել թե՛ գիշերը, թե՛ ցերեկը, ինչը խուճապի է մատնել թշնամուն։

Շեղող հնարքների և իրական հարձակումների համադրությունը շփոթեցրել է իսրայելական ՀՕՊ համակարգերը։

Իրանն իր հարձակումներում օգտագործել է տարբեր զենքեր, դրանց թվում՝ բալիստիկ հրթիռներ և կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։

Իրանական հրթիռները հաղթահարել են բոլոր ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը՝ THAAD-ից մինչև «Երկաթե գմբեթ»։

Իրանն ունի թիրախավորման տվյալներ, որոնք նրան հնարավորություն են տալիս հարվածել տարբեր թիրախների, ներառյալ՝ ռազմական օբյեկտների, նավթավերամշակման գործարանների և կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների։ 

Հաշվի առնելով, որ Իրանը դեռևս չի ներկայացրել իր հեռահար հրթիռների մի քանի նոր սերունդներ, կանխատեսվում է, որ մշտական ​​անակնկալների ռազմավարությունը կշարունակվի։

Հայկական ԱԷԿ-ի արդիականացման երկրորդ փուլի (մինչև 2026թ.) շրջանակներում «Ռոսատոմ սերվիս» ընկերությունը («Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր ձեռնարկություն) 1500 տ նոր սարքավորում է տրամադրել կայանին: Այս մասին ասված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

ԱԷԿ-ի գործող՝ №2 էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագծերը էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության շրջանակներում առանցքային նախագծերից են:

Ռուսաստանյան մասնագիտացված կազմակերպությունների և ինստիտուտների ներգրավմամբ «Ռոսատոմ սերվիսը» նշված քանակությամբ սարքավորումներ է մատակարարել ԱԷԿ-ի մեքենայական սրահ, օգնել է արդիականացնել անվտանգության համակարգերը և կառավարման ավտոմատացված համակարգերը, իրականացրել է ռեակտորի կորպուսի մշակում, ինչը թույլ է տվել երկարացնել դրա ծառայության ժամկետը:

Շահագործման ժամկետի երկարաձգումից բացի, արդիականացման արդյունքում էներգաբլոկի հզորությունը 380-390-ից բարձրացվել է մինչև 440 մեգավատ:

Բացի այդ, 2023 թվականին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն համաձայնագիր են կնքել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին:

Կայանի շահագործման ժամկետի երկրորդ երկարաձգման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը։ ՀՀ իշխանությունները մինչև 2036 թվականը պատրաստվում են կառուցել նոր էներգաբլոկ՝ փոխարինելու համար գործող էներգաբլոկները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական ​​գործակցության հասնելու հնարավորություն կա, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի, թե արդյոք ԱՄՆ-ը կհարվածի Իրանին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։շ

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, ես որոշում կկայացնեմ երկու շաբաթվա ընթացքում գործել, թե՞ ոչ, »,- մեջբերում է նա Թրամփի խոսքերը։

Նույնիսկ Ամերիկայի բունկերային ռումբերը մեծ հավանականությամբ հնարավոր է չկարողանան ոչնչացնել Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտը։ Ինչո՞ւ է Թրամփը տատանվում հարձակվել Ֆորդոյի վրա։

The Guardian-ը նոր զեկույցում, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել է, որ Դոնալդ Թրամփը Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարվածը պայմանավորել է ամերիկյան GBU-57 ռումբի երաշխավորված արդյունավետությամբ թիրախը ոչնչացնելու հարցում, սակայն նա դեռևս համոզված չէ։

Պենտագոնը կասկածի տակ է դրել այս ռումբի արդյունավետությունը Ֆորդոյի դեմ Թրամփի նախագահության սկզբից ի վեր։ Որոշ գնահատականներ ենթադրում են, որ միայն մարտավարական միջուկային զենքն է ունակ լիովին ոչնչացնել այս խորը ստորգետնյա օբյեկտը։ Այնուամենայնիվ, Թրամփը մերժել է մարտավարական միջուկային զենքի կիրառման տարբերակը, և նման սցենար չի քննարկվել անվտանգության հանդիպումներում։

ԱՄՆ պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալության գնահատման համաձայն՝ ամերիկյան GBU-57 ռումբը կարող է միայն վնասել թունելները և փակել մուտքերը, բայց ունակ չէ ոչնչացնել ամբողջ համալիրը։

«Ճշմարիտ խոստում 3» գործողության 14-րդ ալիքի ընթացքում արձակված նոր տեսակի հրթիռների թիրախներից մեկը եղել է Իսրայելի բանակի հրամանատարության և հետախուզության շտաբը։

Իրանի ԻՀՊԿ-ն հրապարակել է նոր տեսակի հրթիռների լուսանկարները՝ թռիչքի պահին։

ՌԴ ԱԳՆ-ը ստացել է Իլոն Մասկի քաղաքական ապաստանի հարցում, հայտնել է Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը՝ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ընթացքում։ Նրա խոսքով՝ Մասկին կարելի է ներել նախկին սխալները, և Ռուսաստանը պատրաստ է ընդունել նրան։

Դավանկովը հավելել է, որ ԱԳՆ պատասխանը սպասվում է ամսվա ընթացքում։ Ավելի վաղ Մասկի հայրը՝ Էռռոլ Մասկը, այցելել էր Մոսկվա և համեմատել այն Հին Հռոմի հետ, գրում է Лента.ру-ն։

ԱՄՆ նախագահ Թրամփը տեղեկացվել է Ֆորդոյի՝ Իրանի ամենապաշտպանված միջուկային օբյեկտի ռմբակոծման ինչպես ռիսկերի, այնպես էլ առավելությունների մասին, CBS News-ին հայտնել են մի քանի աղբյուրներ։

Թրամփի կարծիքով՝ միջուկային օբյեկտը պետք է շարքից հանվի համեմատաբար կարճ ժամանակահատվածում զենք արտադրելու ռիսկի պատճառով, նշել են աղբյուրները: 

«Նա չի կարծում, որ մեծ ընտրություն կա, -ասել է աղբյուրներից մեկը։ -Աշխատանքի ավարտը նշանակում է Ֆորդոյի կործանում»։

Թրամփը երեքշաբթի երեկոյան հաստատել է Իրանին հարվածելու ծրագրերը, սակայն դեռևս վերջնական որոշում չի ընդունել՝ հարվածե՞լ երկրին և պաշտոնապես միանալ Իսրայելի օդային արշավին, թե՞ ոչ, CBS News-ին հայտնել են հետախուզության բարձրաստիճան աղբյուրը և Պաշտպանության նախարարության պաշտոնյան։

 

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստվում են այս հանգստյան օրերին Իրանին հնարավոր հարվածներ հասցնելուն: Այս մասին հաղորդում է Bloomberg լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց՝ դաշնային ծառայությունների ղեկավարությունը սկսել է կազմակերպել հարձակումը։

Իսկ The Wall Street Journal-ը գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի վրա հարձակվելու ծրագիր է պատրաստել, հավանություն տվել ու ներկայացրել իր ավագ օգնականներին։ Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տանը զինվորականների հետ զրույցից հետո Թրամփը հրապարակավ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա հնարավոր տարբերակներից մեկն է։

Սակայն ավելի ուշ ԱՄՆ նախագահը հերքել է այս տեղեկությունը՝ ասելով, որ պարբերականը «պատկերացում չունի, թե ինչ է նա մտածում»։

Ադրբեջանն ու Թուրքիան կանցկացնեն հերթական զորավարժությունները։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «Անատոլիական արծիվ» զորավարժությունները կանցկացվեն Կոնիայում։

Զորավարժություններին կմասնակցեն նաև Միացյալ Նահանգների, Կատարի, Հունգարիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերի անձնակազմը։

Զորավարժությունները կմեկնարկեն հունիսի 23-ին և կտևեն մինչև հուլիսի 4-ը։

Ֆոտո

Ռուսաստանի հարվածից վնասվել է Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը

Իսրայելի ուժերը ավիահարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային

«Nikol You are great». Փաշինյանը հրապարակել է հայտնի լուսանկարները՝ Թրամփի մակագրությամբ

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Կիևին հասցված հարվածների կապակցությամբ կանչել է Ռուսաստանի դեսպանին

«Լաբուբու» խաղալիքի ստեղծողը մեկ տարում հարստացել է 20 մլրդ դոլարով՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջ անցելով Բեզոսից և Բաֆեթից

Հայաստանը հրաժարվում է Ղարաբաղից, Ադրբեջանը՝ փոխհատուցումից. ի՞նչն է կարևոր խաղաղության պայմանագրի տեքստում. BBC

Անկարան պատրաստ է նպաստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի շփումներին. Էրդողան

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

Ուկրաինայի հետ օդային hրադադարի վերաբերյալ համաձայնություններ ձեռք չեն բերվել. Պեսկով

ԵՄ-ն կքննարկի չեզոք երկրից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը․ Politico

Սեպտեմբերի 1-ից կգործի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման նոր համակարգ

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդունել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարին

Մինսկի խմբի լուծարման մասին Ադրբեջանի և Հայաստանի համատեղ դիմումը կարևոր քայլ է խաղաղության գործընթացում. Ալիև

Լիլիթ Մակունցը կնշանակվի Փաշինյանի գլխավոր խորհրդական