Մերկասառույցի պատճառով մի քանի տասնյակ բեռնատարներ կանգնած են մնացել ճանապարհներին և չեն կարողանում Սյունիք գնալ։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։
Ավելի վաղ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սյունիքի մարզի ավտոճանապարհները՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շարունակում է մնալ հիվանդանոցում և միացված է թթվածնի մատակարարման սարքին: Արյան հետ կապված վիճակը բարելավվում է փոխներարկման շնորհիվ։ Նախնական աննշան երիկամային անբավարարություն կա, հայտնում է vaticannews.va կայքը։
Ըստ հաղորդագրության՝ պոնտիֆիկոսի վիճակը շարունակում է կրտիկական մնալ, սակայն նա այլևս շնչառական ճգնաժամ չի ապրել: Նա ստացել է երկու միավոր խտացված կարմիր արյան բջիջներ՝ օգտակար ազդեցությամբ, և նրա հեմոգլոբինի մակարդակը բարձրացել է։
Միևնույն ժամանակ նշվում է, որ կաթոլիկների հովվապետը սթափ է։
Նշվում է, որ կիրակի առավոտկան Հռոմի պապը հիվանդանոցում մասնակցել է Սուրբ Պատարագին՝ հոսպիտալացման այս օրերին իրեն խնամողների հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կընդունի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ով այցով ժամանել է Անկարա, գրում է RIA Novosti-ն։
Լավրովը Թուրքիայի մայրաքաղաք է ժամանել կիրակի երեկոյան։ Ինչպես ավելի վաղ RIA Novosti-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը ակնկալում է ռուս գործընկերոջ հետ քննարկել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը և իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում։
«Թայիփ Էրդողանի՝ երկուշաբթի նախատեսված ժամանակացույցը ներառում է հանդիպում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ», - հաղորդում է վարչակազմի աղբյուրը։
Փետրվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից բժիշկների խումբը ինքնազգացողության վատացման կանչով մեկնել է Պռոշյան 42 հասցեում գտնվող «Իսրայել Օրի» հյուրանոց, որտեղ հիվանդը ագրեսիվ վարքագիծ է դրսևորել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ժամը 04։55-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը «սրտի կանգ կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Օպերատիվորեն դեպքի վայր մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ ավագ տեսուչ Դանիելյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը ժամը 03։45-ի սահմաններում ինքնազգացողությունը վատանալու հետևանքով Պռոշյան 42 հասցեում գործող «Իսրայել Օրի» հյուրանոցում հանկարծամահ է եղել Երևանի բնակիչ, 49-ամյա Հովսեփ Զ․-ն:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:
Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են, սակայն տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«ԱՄՆ նոր վարչակազմի պաշտոնավարման ստանձնումից ի վեր, տարբեր երկրներ փորձում են իրենց կամ իրենց կոնֆլիկտի հետ կսպված դիրքորոշումներ ճշգրտեն:
Դա վերաբերվում է ոչ այնքան լուծումների վերաբերյալ ԱՄՆ մոտեցումներին, որքան ճշտելուն, թե արդյո՞ք այս կամ այն պարագայում ուժի կիրառումն ԱՄՆ-ի համար կարմիր գիծ է, թե՞ առհասարակ այդ թեման այս փուլում նրանց համար հետաքրքիր կամ ակտուալ չէ:
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հնարավոր հանգուցալուծումը և ՌԴ-ԱՄՆ գլոբալ պայմանավորվածություններն իրենց ազդեցությունն ու արդյունքն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա և դրանով է նաև պայմանավորված, թե իրադարձությունները մեր ռեգիոնում ինչ սցենարով կշարժվեն»,-գրել է նա։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն անտարբեր է Եվրոպայի ճակատագրի նկատմամբ, ուստի ԵՄ-ն պետք է կենտրոնանա իր դիրքերն ամրապնդելու վրա։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Ինձ համար բացարձակ առաջնահերթություն կլինի Եվրոպան հնարավորինս արագ հզորացնելը, որպեսզի այն աստիճանաբար հասնի իրական անկախության ԱՄՆ-ից»,- ասել է նա։
«Անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո պարզ է դարձել, որ ամերիկացիները, այս կառավարությունը մեծամասամբ անտարբեր են Եվրոպայի ճակատագրի նկատմամբ»,- պնդել է Մերցը։
Հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 754,839, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41 124-ով կամ 5.8 %-ով:
Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:
Վլադիմիր Զելենսկին, Արևմուտքից ռազմական օգնության բացակայության և Ուկրաինայում հեղաշրջման սպառնալիքի պայմաններում, կարող է շուտով ապաստան խնդրել Թուրքիայից, ենթադրում է թուրքական Akşam թերթի սյունակագիր Էրայ Գյուլչուլերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում մի քանի քննադատական հայտարարություններ էր արել Զելենսկու հասցեին՝ նրան, մասնավորապես, անվանելով «բռնապետ առանց ընտրությունների» և մեղադրելով նրան ֆինանսական շահի համար Ռուսաստանի հետ հակամարտությունը շարունակելու ցանկության մեջ։
«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան, Զելենսկու նկատմամբ նման բաց դիրքորոշում որդեգրելով, այլևս զենք և այլ ռազմական օգնություն չեն տրամադրի Ուկրաինային։ Այնուամենայնիվ, ամեն ինչ այսքանով չի ավարտվի։ Եթե Զելենսկին պնդի Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ, ապա ցանկացած պահի կարող է բախվել ներքին հեղաշրջման... Չեմ զարմանա, եթե Զելենսկին մոտ ապագայում ապաստան խնդրի Թուրքիայից։ Քանի որ ԱՄՆ-ում միշտ այդպես է՝ օգտագործում են ու դեն են նետում»,- գրում է հոդվածագիրը։
Միայն այսօր ռուսաստանցի զինվորականները 267 «Շահեդ» են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, նման պայմաններում ընտրությունների հարցը հարցականի տակ է դրվում։ Այս մասին 2025 թվականի անելիքների վերաբերյալ ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ընտրությունների հարցը բարձրացրել էր Ռուսաստանի Դաշնությունը։ Այսօր դա սկսել է հնչել նաև ԱՄՆ-ում։ Սա այդպիսի ալիք է, ես կարծում եմ, որ այն լուրջ է և վտանգավոր քայլերի է գնում։ Ուկրաինայի համար չափազանց կարևոր է, որ ընտրությունները լինեն ժողովրդավարական և ճանաչված, բայց դա անհնար է պատերազմի պայմաններում։ Ինչպե՞ս են մարդիկ քվեարկելու պատերազմի ժամանակ, ինչպե՞ս են քվեարկելու զինվորականները։ Ոչ մի կերպ: Ինչպե՞ս կարելի է քվեարկել, երբ այսօր 267 անօդաչու է գրոհել»,-նշել է Զելենսկին։
Նա քննադատել է ԱՄՆ-ի այն հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի՝ հիշեցնելով, որ օկուպանտները շարունակում են զանգվածային հարձակումները։
«Ամերիկացիներն ասում են, որ տեսնում են, որ ռուսաստանցիներն ուզում են, որ պատերազմը ավարտվի։ 267 անօդաչու է արձակում պատերազմ ուզող մարդը։ Ինչպե՞ս է լինելու քվեարկությունը Սումիի և Խարկովի մարզերում։ Ի՞նչ կլինի Կուպյանսկի հետ։ Որտե՞ղ են դիտորդները։ Գնալու են ռազմաճակա՞տ», - ամփոփել է Զելենսկին։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը երկկողմանի թոքաբորբի ֆոնին շնչառական նոպայից հետո գիշերը հանգիստ է անցկացրել հիվանդանոցում։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, պոնտիֆիկոսը հանգիստ է քնել։
Սակայն չի նշվում, որ նա վեր է կացել և նախաճաշել, ինչպես դա եղել է հոսպիտալացման առաջին օրերին։
88-ամյա պոնտիֆիկոսի վիճակի վատթարացման մասին հայտնի է դարձել շաբաթ երեկոյան։ Ի թիվս այլ միջոցառումների, նրան արյան փոխներարկում են արել։ Բժշկական կանխատեսումը «զուսպ» է, «Հռոմի պապի կյանքը մնում է վտանգի տակ», ասվում է մամուլի ծառայության հաղորդման մեջ։