Live24
Մայիսի 18, 2025
Live24

Live24

Լուրեր

Միացյալ Նահանգները սպառնացել է Ուկրաինային անջատել Starlink կապի համակարգերը, որոնք օգտագործվում են Ուկրաինայի Զինված ուժերի կողմից առաջնագծում, եթե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին համաձայնագիր չստորագրի Վաշինգտոնի հետ՝ Միացյալ Նահանգներին երկրի հանքային ռեսուրսները հասանելի դարձնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Ամերիկյան բանակցողները, ովքեր պահանջում են Կիևից հասանելիություն տրամադրել իր կարևոր հանքային ռեսուրսներին, չեն բացառել են Իլոն Մասկի արբանյակային ինտերնետ համակարգին երկրի հասանելիությունը դադարեցնելու հնարավորությունը», - ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ Starlink-ին՝ ուկրաինական զինված ուժերի շարունակական հասանելիության հարցը բարձրացվել է ԱՄՆ-ի կողմից իր և ուկրաինացի պաշտոնյաների միջև քննարկումների ժամանակ այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մերժել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի՝ ​​երկրի ռեսուրսներին հասանելիության վերաբերյալ նախնական առաջարկը։

Երկուշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմից երեք տարի անց, ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային բանաձեւ կներկայացնի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Մարկո Ռուբիոն նաև նշել է, որ ՄԱԿ-ի բոլոր անդամները պետք է աջակցեն բանաձևին։

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

 Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փետրվարի 16-ից փակ է Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով:

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 2,542 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 700-ը հայկական են։

Երեքշաբթի՝ փետրվարի 25-ին, Սաուդյան Արաբիայում սկսվելու են նոր բանակցություններ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է C-SPAN-ը։

Թրամփն արդեն նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «հաղթաթղթեր» ունի, որոնք նրան առավելություն են տալիս ուկրաինական հակամարտությունը լուծելու բանակցություններում։

Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․46 դրամ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում մայիսի 9-ին այցելել Մոսկվա՝ նշելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Այս մասին գրառումը առկա է Սպիտակ տան մամուլի ծառայության էջում։

«Ոչ, ես չեմ պատրաստվում», - ասել է Թրամփը լրագրողներին:

Ռուսական կողմը նույնպես հաստատել է, որ այցի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը RBC-ի հարցին հակիրճ պատասխանել է՝ «ոչ»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ալբինա Ահարոնյանի վալենտինյան արկածներից հետո Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից խիստ հրահանգ է իջեցվել թաղապետերին՝ հնարավորինս մաքուր պահել ֆեյսբուքյան էջերը եւ նույնը հորդորել թաղապետարանի բոլոր աշխատակիցներին։

Օրերս մենք գրել էինք, որ ՔՊ-ական միջին կալիբրի այս չինովնիկն իր աշխատասենյակում Վալենտինի օր էր նշել՝ մոմերով, ծաղիկներով, փուչիկներով ու ֆուրշեթով, իսկ աշխատողներին էլ հրահանգել էր կարմիր գույնի զգեստներով ներկայանալ աշխատանքի` օրվան համահունչ։ Նա նույնպիսի հանդիսավորությամբ է նշում բոլոր տոները եւ դրանց կապակցությամբ ֆոտոսեսիաներ է անում ու տեղադրում սոցցանցերում:

 Հիմա, փաստորեն, Ավինյանն ասում է` շարունակեք աշխատավայրերում գինարբուքներ կազմակերպել, միայն թե այդ մասին հրապարակումներ մի արեք, որ լրագրողները չիմանան։ Ի դեպ, Ալբինա Ահարոնյանը «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի ընկերուհին է, որի շնորհիվ էլ, թերեւս, ընկերուհին այդքան ինքնավստահ է իրեն զգում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 «Հրապարակ» թերթը գրում է. «2 օր շարունակ տեղացող ձյունը խուճապի է մատնել իշխանությանը: Տպավորություն է, որ ոչ թե ձյուն, այլ երկնքից կրակ է թափվում։ Իսկ երեկ պետական գերատեսչություններում 16.30-ին դադարեցրել են աշխատանքները, որ աշխատակիցները նորմալ տուն հասնեն։

Իշխանությունը վախեցել է, որ նախորդ օրվա աղմուկը կկրկնվի, եւ կրկին համացանցում լուսանկարներ կհայտնվեն, թե ինչպես են մարդիկ ոտքով տուն գնում, եւ ինչպես են վարորդները հրաժարվում ավտոբուսները վարելուց։

Մարդկանց հատկապես զայրացրել էր այն, որ Սայաթ-Նովայի` ՔՊ գրասենյակ տանող մասն ամբողջությամբ մաքրվել էր ձյունից, եւ ՔՊ-ական լիդերները տաք ու հարմարավետ գրասենյակում նախաձեռնող խմբի նիստ էին անում, որին մասնակցում էր նաեւ Տիգրան Ավինյանը: Իսկ նիստում քննարկում էին Փարաքարի ընտրություններում հաղթելու հարցը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Վլադիմիր Զելենսկին ստել է, երբ ասել է, թե հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ի առաջարկած գործարքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ լրագրող Քեթրին Հերիջին տված հարցազրույցում, որը հրապարակվել է X սոցցանցում։

Ռուբիոն նշել է, որ Զելենսկին համաձայնել է հանքանյութերի գործարքին, սակայն հայտարարել է, որ այն պետք է օրենսդրական գործընթաց անցնի:

«Երկու օր անց ես կարդացի, որ Զելենսկին ասել է, որ մերժել է գործարքը՝ ասելով. «Մենք ոչ մի դեպքում դա չենք անի»։ Բայց այդպես չի եղել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Միևնույն ժամանակ «New York Post»-ը, հղում անելով աղբյուրին, գրում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորները կարծում են, որ Վլադիմիր Զելենսկին անհապաղ պետք է լքի Ուկրաինան։ Այս մասին գրում է ՍպուտնիկԱրմենիան։

Թրամփն ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային 200 մլրդ դոլարով շատ օգնություն է տվել, քան Եվրոպան, բայց այդ գումարը վերադարձնելու մեխանիզմ չի մշակվել։ ԱՄՆ առաջնորդն ուզում է Կիևից հազվագյուտ մետաղներ ստանալ ներդրված գումարի դիմաց։

Մինչդեռ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ չգիտի, թե ուր է անհետացել ԱՄՆ կառավարության հատկացրած 200 մլրդ դոլարը։ Նրա խոսքով՝ Կիևը մոտ 76 մլրդ դոլար է ստացել։

Առաջիկա օրերին կարող է թեժ լինել նաև Աբխազիայում, որը դարձյալ մեզ հետ է փոխկապակցված. գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, եթե հաղթի ավելի մեծ շանսեր ունեցող թեկնածու Բադրա Գունբան, ապա նախ հայկական համայնքի դիրքերը կուժեղանան (հայերը Աբխազիայում կազմում եմ ողջ բնակչության մի զգալի մասը), նաև հեռանկարներ կբացվեն Ռուսաստան-Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթուղու վերագործարկման համար, ինչը էականորեն կօգնի մեր ապրանքաշրջանառությանը։

Աբխազ-վրացական երկաթուղու բացմանը դեմ երկրներից է Թուրքիան, որը աջակցում է պրոթուրքական թեկնածու Ադգուր Արձինբային։

Ըստ ռուսական աղբյուրներումվերջերս տարածված տեղեկատվության՝ Արձինբան 2024 թ. դեկտեմբերին հանդիպել է Թուրքիայի հյուպատոսի հետ և խնդրել վերջինիս աջակցությունը ընտրություններում։

Մի խոսքով, ձյունը մեր միակ պրոբլեմը չի»,-գրել է նա։

Ֆոտո

Ուկրաինայի հետախուզությունը հայտնել է, որ Ռուսաստանը նախատեսում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակել

ԱՄՆ-ին հաջողվել է մերձեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումները. Ուիթկոֆ

Պшյթյուն՝ Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրի գերեզմաններում. վնասվել են մի քանի գերեզմանաքարեր

Բրազիլիան կարող է զրկվել ԱԱ-2026-ին մասնակցելու հնարավորությունից. Goal

Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ կանցկացնեն Արցախում

Մենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ 2022-ին սկսածը տրամաբանական ավարտին հասցնելու համար. Պուտին

10,700 մ բարձրության վրա 199 ուղևորով ինքնաթիռը 10 րոպե թռչել է առանց կառավարման

IFFHS-ը ներկայացրել է պատմության լավագույն ֆուտբոլիստների ցանկը

Իրանը թույլ չի տա, որ թշնшմիները որևէ վնաս պատճառեն Հայաստանի հետ հարաբերություններին. Ահմադիան

Ռուսաստանը նախատեսում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակել. Ուկրաինայի հետախուզություն

Հաճելի էր Տիրանայում հանդիպել Հայաստանի վարչապետի հետ. Սվետլանա Տիխանովսկայա

Զելենսկին Վատիկանում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի և պետքարտուղարի հետ

Վատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանը

Ռուսաստանն ունի ուժեր և միջոցներ՝ Ուկրաինայում հատուկ գործողությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար. Պուտին

Մեքսիկական առագաստանավը, որում եղել է 277 մարդ, բախվել է Նյու Յորքի Բրուքլինի կամրջին. կան զnhեր