«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ոչ մի ավտոբուս ամառային անվադողերով չի երթևեկում։ 2024թ. հոկտեմբեր-նոյեմբերին MAN մակնիշի 87 և ZHONGTONG մակնիշի 391 ավտոբուսի անվադողերը փոխարինվել են համասեզոնային անվադողերով, իսկ դեկտեմբերին HIGER մակնիշի 103 ավտոբուսի անվադողերը նույնպես փոխարինվել են համասեզոնայիններով։ Փոքր դասի 100 ավտոբուսի համար տեղադրվել են ձմեռային անվադողեր։ Հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Անվադողերի շահագործման ժամկետները․
HIGER, ZHONGTONG և փոքր դասի ավտոբուսների անվադողերը թույլատրվում է շահագործել մինչև 75,000 կմ։
MAN ավտոբուսների անվադողերը նախատեսված են մինչև 120,000 կմ շահագործման համար։
Ինչ վերաբերում է շտապօգնության մեքենաներին, տեղեկացնում ենք, որ դրանց անվադողերը փոխարինվել են ձմեռայինով դեռևս 2024թ. նոյեմբերի 1-ից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Չինացի վարակաաբանները չղջիկների մոտ հայտնաբերել են նոր կորոնավիրուս (HKU5-CoV-2), որը կարող է մարդկանց փոխանցվել այն ճանապարհով, ինչպես COVID-19-ը։ Ըստ South China Morning Post-ի (SCMP), վիրուսը HKU5 կորոնավիրուսի նոր տեսակն է, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հոնկոնգում չղջիկի մոտ:
ՏԱՍՍ-ը նշում է, որ հետազոտությունն անցկացվել է Գուանչժոուի լաբորատորիայում Գուանչժոուի Չինաստանի գիտությունների ակադեմիայի, ինչպես նաև Ուհանի համալսարանի և Ուհանի վարակաբանության ինստիտուտի մասնագետների օգնությամբ։ Աշխատանքը ղեկավարել է հայտնի չինացի վարակաբան Շի Չժենգլին։
«Մենք հայտնում ենք HKU5-CoV-ի առանձին գծի (գիծ 2) հայտնաբերման մասին, որը կարող է օգտագործել ոչ միայն չղջիկների ACE2 մեմբրանային սպիտակուցը, այլև մարդու ACE2-ը և կաթնասունների ACE2-ի տարբեր օրթոլոգներ (գեներներ, որոնք հայտնաբերված են ընդհանուր ծագմամբ տարբեր տեսակների մեջ)», - մեջբերում է հրատարակությունը վարակաբանների խոսքերը։
Գիտնականները պարզել են, որ չղջիկների նմուշներից վերցված վիրուսը կարող է վարակել մարդու բջիջները: «Չղջիկների մերբեկովիրուսները մարդկանց մոտ տարածման մեծ վտանգ են ներկայացնում՝ կա՛մ ուղղակի փոխանցման, կա՛մ միջանկյալ կրողների միջոցով»,- զգուշացրել են նրանք:
Բայց միևնույն ժամանակ, վարակաբաններն ասել են, որ խուճապի մատնվելու պատճառ դեռ չկա, քանի որ «մարդկային պոպուլյացիաներում HKU5-CoV-2-ի առաջացման վտանգը չպետք է չափազանցվի»։ Այնուամենայնիվ, չինացի փորձագետները վստահ են, որ «ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջվում»։
Այսօր՝ փետրվարի 21-ին, Շիրակի մարզում բռնություն է կիրառվել բուժաշխատողի նկատմամբ:
Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 04:30-ի 05:00-ի սահմաններում Ազատան գյուղից կանչ է ստացվում Գյումրի քաղաքի շտապօգնություն և նշված կանչի վայր է մեկնում Գյումրու շտապօգնության կայանի բուժբրիգադը՝ բուժակ Մհեր Քոլոյանի գլխավորությամբ:
Հասնելով բուժառուի տուն, երբ բուժակը փորձում է անցնել իր աշախատանքի կատարմանը՝ զննելով պացիենտին, վերջինը հարձակվում է բուժակի վրա, կիրառում է բռնություն, անգամ օգտագործելով մոխրաման՝ հարվածելով բուժակի մարմնի տարբեր մասերին և դեմքին:
Բուժակը տեղափոխվում է հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բուժակը թե՛ Գյումրիում, թե՛ իր գործընկերների ու իրեն ճանաչողների մոտ հարգված անձնավորություն է, 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից, ու անգամ պատերազմի օրերին վիրավորում է ստացել և երբեք ոչ մի բացասական կարծիք նրա աշխատանքային գործունեության վերաբերյալ բուժանձնակազմը չի ստացել:
Ցանկացած կանչով պացիենտի մոտ մեկնելիս միշտ գոհ են եղել նրա թե՛ մարդկային հատկանիշներով, թե՛ մասնագիտական գործունեությամբ:
Մարտի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքախմբերի համար. գազավորված և ոչ գազավորված ըմպելիքներ, ոչ ալկոհոլային խմիչքներ, մակարոնեղեն, թեյը և սուրճ, կենդանական և բուսական յուղեր, շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերք, պահածոյացված մթերք, գարեջուր և գարեջրային խմիչքներ: Հյատնում են ՊԵԿ-ից:
Նույնականացման միջոցներով դրոշմավորումն իրականացնելու համար արտադրող կամ ներմուծող ընկերությունը պետք է էլեկտրոնային եղանակով գրանցվի ազգային օպերատորի՝ E-mark համակարգում՝ ստանալով համակարգի հասանելիություն։
Փետրվարի 20-21-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Մասնավորապես՝ Երևան, Ծաղկաձոր, Ապարան, Ջերմուկ, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Գյումրի, Դիլիջան քաղաքներում, Ձորաղբյուր, Ամասիա, Գեղարոտ, Ծաղկահովիտ, Կարմրաշեն, Վերնաշեն, Ռյա Թազա, Մելիքգյուղ, Գագարին, Զովաբեր, Սառնակունք, Գարգառ, Տաթև, Շինուհայր, Ոսկեպար, Չինչին գյուղերում, Սոլակ-Բջնի, Սոլակ-Ալափարս, Ջրամբար-Հարթավան, Ծաղկահովիտ-Կանիաշիր, Հարթավան-Երնջատափ, Վանաձոր-Ալավերդի, Տաշիր-Գոգավան, Տաշիր-Ստեփանավան, Ալավերդի-Բագրատաշեն, Գորայք-Անգեղակոթ, Աղվանի-Տաթև, Գետափ-Մարտունի ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 359 ավտոմեքենա և 877 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով։ Այս մասին հայտնում են բուհից։
«Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,
եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով»,-ասված է հայտարարության մեջ։
Երեկվանից Երեւանը կոլապսի մեջ է: Երեկ քաղաքացիները ստիպված էին ոտքով տուն գնալ, քանի որ ավտոբուսները չէին աշխատում նորմալ անվադողեր չունենալու եւ փողոցների սառցակալած լինելու պատճառով:
Բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել, քանի որ մեքենաներն ուղղակի սահում էին փողոցում, ոչ մի մաքրող մեքենա չէր նշմարվում:
Այսօր առավոտյան իրավիճակը շատ չի տարբերվում երեկվա վիճակից: Թեեւ արդեն կենտրոնական փողոցները մաքրվել են, սակայն մայթերը, երկրորդային փողոցներն ու շենքերի բակերը սառցակալած են:
Ինչպես սպասվում էր, տաքսի ծառայությունները շեշտակի բարձրացրել են սակագները, մարդիկ շատ դեպքերում մնում են կանգնած կանգառասրահներում:
Հիշեցնենք, որ երեկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ դպրոցներն այսօր չեն աշխատելու, իսկ որոշ բուհեր էլ հայտարարեցին, որ մեկ օրով անցնում են հեռավար ուսուցման:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործատուներին խորհուրդ է տվել հնարավորության դեպքում աշխատանքը կազմակերպել հեռավար:
«Ռուսաստանն առաջ կմղի Եվրասիական երկրները միավորող կազմակերպություն ստեղծելու գաղափարը»,- այս մասին Պետդումայում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Աֆրիկայում կա Աֆրիկյան միություն, որը միավորում է աֆրիկյան բոլոր երկրները։ Լատինական Ամերիկայում կա Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետությունների համագործակցություն, որը նույնպես համամայրցամաքային կազմակերպություն է։ Իսկ Եվրասիայում նման կազմակերպություն չկա»,- ասել է նա։
Լավրովը նաև հավելել է` կա ԵԱՀԿ-ն, որը կառուցված է եվրաատլանտյան հայեցակարգի հիման վրա, կան նաև բազմաթիվ ենթատարածաշրջանային կառույցներ, այդ թվում՝ Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիան (АСЕАН) և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը։
«Սակայն գոյություն չունի միասնական կազմակերպություն, որտեղ ներկայացված կլինեն միմյանց հարևանությամբ գտնվող մայրցամաքի բոլոր երկրները։ Ուստի մենք առաջ կմղենք այն հայեցակարգը, որի մասին խոսել է ՌԴ նախագահը: Արդեն սկսել ենք աշխատանքներ տանել այդ ուղղությամբ։ Նոր պայմանագրեր ենք կնքում մեր հարևանների հետ և կապեր զարգացնում նրանց միավորումների հետ»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանն ինտենսիվ քաղաքական երկխոսություն է վարում ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ գործընկերների հետ։
Ավելի վաղ՝ 2024 թվականի ամռանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Եվրասիայում անհրաժեշտ է ստեղծել անվտանգության նոր համակարգ՝ առանց արտաքին ուժերի ներկայության։
«Եկել է ժամանակը սկսելու Եվրասիայում հավաքական անվտանգության երկկողմ և բազմակողմ երաշխիքների նոր համակարգի լայն քննարկում։ Միևնույն ժամանակ, ապագայում մենք պետք է աշխատենք եվրասիական տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայության աստիճանական կրճատման ուղղությամբ»,- ասել էր ՌԴ նախագահը։
Վերջինս հստակեցրել էր՝ Եվրասիայի երկրներն ու տարածաշրջաններն իրենք պետք է որոշեն համագործակցության ոլորտները համատեղ անվտանգության ոլորտում, կառուցեն աշխատանքային ինստիտուտների, մեխանիզմների և համաձայնագրերի համակարգ։ Ինչպես ընդգծել էր Պուտինը, կարևոր է ելնել այն փաստից, որ անվտանգության ապագա ճարտարապետությունը բաց է բոլոր եվրասիական երկրների համար, որոնք ցանկանում են մասնակցել դրա ստեղծմանը։
«Բոլորի համար ասվածը նշանակում է, որ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները՝ նույնպես: Մենք ապրում ենք նույն մայրցամաքում, ինչ էլ որ լինի, մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը, այս կամ այն կերպ պետք է գոյակցենք և միասին աշխատենք»,- ասել էր ՌԴ նախագահը։
2025 թվականի հունվարի 24-ին էլ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ասել էր, թե այժմ անցում է կատարվում իր դարն ապրող, միաբևեռ աշխարհակարգից՝ դեպի նոր աշխարհակարգ։
Ըստ նրա, Եվրասիայում ձևավորվում է անվտանգության նոր ճարտարապետություն, որը թույլ կտա կայունություն ապահովել ամբողջ աշխարհում։
«Արևմտյան դաշինքն այլևս միակ ուժային կենտրոնը չէ։ Կա Չինաստան, կա Հնդկաստան, կա պետություն-քաղաքակրթություն Ռուսաստան, արաբական պետությունների բավականին հզոր դաշինք և այլ ուժեր: Եվ ընդհանրապես Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետություն է ձևավորվում, որը կկարողանա ապահովել կայունություն՝ ինչպես եվրասիական մեծ մայրցամաքում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում»,- ասել էր Նարիշկինը։
Փետրվարին բրիտանական Financial Times-ն անդրադարձել էր Մոսկվայի այս մայրցամաքային ծրագրերին, նշելով՝ Ռուսաստանը մակրոտարածաշրջանի ստեղծումը դիտարկում է որպես ռազմավարական երկարաժամկետ նախագիծ, որը կարող է գոյատևել Ուկրաինայի հարցով Արևմուտքի հետ ցանկացած բանակցություններ և կամրապնդի իր դիրքերը համաշխարհային հարթակում։
Լրատվամիջոցը մեջբերել էր 2024 թվականի ապրիլին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից ներկայացված կառավարական հաշվետվությունը, որում ասվում է, որ Մոսկվան մտադիր է ստեղծել նոր մակրոշրջան՝ ներառյալ նախկին խորհրդային հանրապետությունները և գլոբալ հարավի երկրները, որպեսզի այնտեղ հաստատի իր տնտեսական կանոններն ու պատժամիջոցների ռեժիմը։
Կրեմլի ծրագրի համաձայն՝ նոր առևտրային բլոկը Ռուսաստանը կապելու է գլոբալ հարավի հետ՝ ապահովելով հումքի հասանելիություն, զարգացնելով ֆինանսական և տրանսպորտային կապերը և ձևավորելով ընդհանուր աշխարհայացք: «Մենք կգրենք նոր աշխարհի կանոնները և կիրականացնենք մեր պատժամիջոցային քաղաքականությունը»,- ասված էր զեկույցում։ «Մոսկվան հույս ունի, որ դաշինքը կօգնի վերականգնել իր մուտքը համաշխարհային տնտեսություն և կմեծացնի մրցակցությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Չինաստանի հետ»,- նշվում էր Financial Times-ի հոդվածում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ուկրաինական գործարքի կնքումից հետո Ռուսաստանի Դաշնությունն ակնհայտորեն նոր թափով կսկսի անդրադառնալ իր ազդեցության գոտուն, կվերանայի ու կամրապնդի այն՝ զուգահեռաբար կյանքի կոչելով ավելի ազդեցիկ ու մեծ եվրասիական միություն ստեղծելու վաղեմի գաղափարը։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով եվրասիական անվտանգության նոր ճարտարապետություն, մակրոտարածաշրջան ստեղծելու գաղափարներին, ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ վերջին տարիներին հաճախ են հնչում Եվրասիական տնտեսական միությունն ինքնաբավ մակրոռեգիոն դարձնելու մասին հայտարարություններ, սակայն նոր կազմակերպություն ստեղծելու մասին հայտարարությունը նշանակում է, որ առանձին բլոկ են ցանկանում ստեղծել։
Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, նպատակն ավելի լայն գործառույթներով և ոլորտներով միավորում ստեղծելն է, որը կունենա անվտանգային և քաղաքական բաղադրիչներ, քանի որ ԵԱՏՄ-ն գործեց՝ որպես բացառապես տնտեսական միություն, իսկ ՀԱՊԿ-ը չգործեց այնպես, ինչպես ակնկալվում էր, այդ թվում՝ ՌԴ-ի կողմից։
«Ուստի ՌԴ իշխանությունները գտնում են, որ Ուկրաինայի հարցի շուրջ Արևմուտքի հետ գլոբալ կոնսենսուսի ձևավորումից հետո կարող է առանցքային վերանայումներ իրականացնել արդեն բազմաբևեռ աշխարհակարգի շրջանակում։ Կարծում եմ՝ երբ ժամանակը հասունանա, ՌԴ-ն համապատասխան առաջարկները և պրոյեկտները կներկայացնի իր ԵԱՏՄ գործընկերներին, ինչպես նաև այն երկրներին, որոնց հետ հարաբերություններ է զարգացնում»,- ասաց վերլուծաբանը։
Սակայն, Սիմոնովի խոսքով՝ դեռևս վաղ է կանխատեսումներ անել, քանի որ նման պրոյեկտներ կայացնելը բարդ գործընթաց է՝ կախված՝ ինչպես աշխարհաքաղաքական զարգացումներից, այնպես էլ՝ երկրներից, որոնք կարող են համարվել դրա պոտենցիալ մասնակիցը։
«Ի սկզբանե Մաքսային միությունը, հետո ԵԱՏՄ-ն պետք է ունենային նաև որոշակի քաղաքական բաղադրիչ, սակայն դա չհաջողվեց ներդնել, և մնաց միայն տնտեսական համագործակցությունը։ ՌԴ իշխանությունները պետք է բոլոր նրբությունները, հնարավոր բարդությունները հասկանան, հաշվի առնելով նաև նախկին դասերը։ Ներկայումս ՌԴ քիչ գործընկերներ կցանկանան դրա մասը դառնալ, բայց գուցե մեկ տարի անց իրադարձությունները, դիրքորոշումները փոխեն, սակայն միգուցե տեղի չունենա, հստակ չենք կարող ասել»,- ասաց Սիմոնովը։
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին չի բացառել ապագայում «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի աշխատանքներին երկրի մասնակցության հնարավորությունը:
«Ապագայում դա հնարավոր է, սակայն հիմա տվյալ հարցը չկա, այդ ձևաչափում Վրաստանի տնտեսական և քաղաքական մասնակցության շահագրգռվածության և պատրաստակամության նախադրյալներ չկան»,- լրագրողներին ասել է Վոլսկին:
Վոլսկին կոչ է արել հետևել գործընթացներին։ Նա նաև հարց է տվել, թե ինչպես Վրաստանը կարող է մասնակցել մի ձևաչափի, որտեղ հաստատված չեն կապեր, այդ թվում՝ տնտեսական (խոսքը Հայաստանի և Ադրբեջանի մասին է)։
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում և Միջին Արևելքում համագործակցության հարցերով խորհրդակցությունների վեցակողմ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) ձևաչափը 2020 թվականի վերջին առաջարկել էին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը։ Արդեն կայացել է երեք հանդիպում, որոնց, սակայն, Վրաստանը չի մասնակցել։
Ադրբեջանում թույլատրվելու է օդանավերի ոչնչացումը, որոնք չեն համապատասխանում հարկադիր վայրէջքի հատուկ պահանջներին, որոնց առնչությամբ չկա հուսալի տեղեկատվություն ուղևորների առկայության մասին։
Ինչպես հաղորդում է APA-ն, դա արտացոլվել է ԱՀ Նախարարների կաբինետի կողմից «Պետական սահմանը խախտած օդանավերի և թռչող մեքենաների դեմ հակաօդային պաշտպանության զորքերի և մարտական տեխնիկայի օգտագործման կանոններում» ներկայացված փոփոխությունում։