Հաշվի առնելով Հայաստանի որոշ տարածքներում, մասնավորապես, Երևանում և Արարատյան դաշտում ջերմաստիճանի բարձրացման հանգամանքը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը գործատուներին հորդորում է պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները։
Տեսչական մարմինը հիշեցնում է՝
-բարձր ջերմաստիճանի պայմաններում գործատուները պարտավոր են պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածի պահանջները, որոնք սահմանում են աշխատողների առողջությանն ու անվտանգությանը սպառնացող պայմաններում աշխատանքների կատարման սահմանափակումները։
«Եթե աշխատավայրում ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ստեղծվում են աշխատողի առողջության համար վնասակար պայմաններ, գործատուն պարտավոր է
-ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ,
-անհրաժեշտության դեպքում՝ փոխել աշխատաժամանակի ռեժիմը,
-տրամադրել հատուկ ընդմիջումներ կամ ապահովել աշխատավայրի ժամանակավոր տեղափոխում,
-ապահովել խմելու ջրով, հովացման միջոցներով և անհրաժեշտ տեխնիկական պայմաններով։շ
Կոչ ենք անում բոլոր գործատուներին
-ցուցաբերել բարձր պատասխանատվություն,
-ապահովել աշխատողների առողջության պաշտպանությունը,
-խստորեն հետևել օրենսդրական պահանջներին։
Հիշեցնում ենք, որ տեսչական մարմինը վերահսկում է օրենքի պահանջների կատարումը և խախտումների դեպքում կարող են կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելը փորձում է քաղաքացիական պատերազմ հրահրել Սիրիայում և Թուրքիային դուրս մղել տարածաշրջանից։ Այս մասին հաղորդում է Hürriyet թերթը։
Հրապարակման հեղինակները ընդգծում են, որ Իսրայելը դժգոհ է Սիրիայի վրա Թուրքիայի ազդեցությունից։
«Իսրայելի գլխավոր նպատակը Թուրքիան է։ Իսրայելը Թուրքիայի կարիքը չունի, որը փաստացի գործում է Սիրիայում և Լիբանանում։ Այն ցանկանում է քաղաքացիական պատերազմ հրահրել և Թուրքիային դուրս մղել Սիրիայից», - ասվում է հոդվածում։
Նշվում է, որ Իսրայելը կարող է գործել Սիրիայի հյուսիսում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության միջոցով։ Միևնույն ժամանակ, «Թուրքիան տեղում խափանում է Իսրայելի յուրաքանչյուր քայլը»։
Կասպից ծովի մակարդակը նվազել է՝ ամբողջ դիտարկումների ընթացքում հասնելով պատմական նվազագույնին։ Ծովի մակարդակը այժմ կազմում է մինուս 29 մետրից ցածր ըստ Բալթիական բարձրությունների համակարգի։ Ջրի մակարդակի անկումը առավել տեսանելի է ծովի ամենածանր՝ հյուսիսային հատվածում, որը ողողում է Ռուսաստանի և Ղազախստանի ափերը։ Այս մասին TASS-ին հայտնել են Կասպնիրխ-ի Վոլգա-Կասպյան մասնաճյուղից (Կասպիական ձկնաբուծության գիտահետազոտական ինստիտուտ)։
Կասպից ծովի մակարդակի նվազումը դիտվում է դեռ 1990-ականների կեսերից։ 2020 թվականից ի վեր մակարդակն իջել է մոտ 0.8 մետր։ Նվազումը տեղի է ունեցել Վոլգայի տարեկան հոսքի կրճատման ֆոնին։ Այն հանդիսանում է Կասպյան ծովի հիմնական ջրի աղբյուրը։ Քաղցրահամ ջրի հոսքի նվազումը շարունակվում է։ «Ներկայումս Կասպյան ծովի մակարդակը իջել է ողջ ինստրումենտալ դիտարկումների շրջանի պատմական նվազագույնից՝ այն կազմում է մինուս 29 մետրից քիչ՝ ըստ Բալթիական բարձրությունների համակարգի։ … Ծովի մակարդակի նվազումը առավելապես ազդում է ծովի ամենածանր՝ հյուսիսային հատվածի վրա, որը ողողում է Ռուսաստանի և Ղազախստանի ափերը։ Այստեղ է, որ Կասպյան ծովը մակադրակը իջել է և սկսել են երևալ ծովի հատակի մեծ հատվածները։ Եվ հենց այստեղ են գտնվում ծովային կենդանի օրգանիզմներով ամենախիտ բնակեցված շրջանները։ Ծովի մակերեսի կրճատումը բացասաբար է ազդում դրանց վրա», - հայտնել են Կասպնիրխի Վոլգա-Կասպյան մասնաճյուղից։
Ինստիտուտում շեշտել են, որ Կասպյան ծովում ջրի մակարդակի անկման պատճառը հիմնականում գետային ջրերի, հատկապես Վոլգայի հոսքի նվազումն է։ Վոլգան կազմում է Կասպյան գետային հոսքի 80%-ը և շուրջ 64%՝ ջրային հաշվեկշռի մուտքային մասում։ Բացի այդ, մասնագետները նշել են, որ մթնոլորտում ջերմոցային գազերի աճի հետևանքով բարձրանում է օդի ջերմաստիճանը, ինչի պատճառով ջրի գոլորշիացումը ծովի և գետերի մակերևույթից արագանում է։ Միաժամանակ, մարդիկ ավելի ակտիվ են օգտագործում ջրային ռեսուրսները ոռոգման, արդյունաբերության և բնակարանային կոմունալ տնտեսության (ԲԿՏ) կարիքների համար՝ հատկապես այն գետերից, որոնք սնուցում են Կասպյան ծովը։
Կասպից ծովը աշխարհի ամենամեծ փակ ջրամբարն է։ Ծովը սնուցվում է ավելի քան 130 գետերով, որոնցից խոշորագույններն են՝ Վոլգան, Ուրալը, Տերեկը, Սուլակը և Սամուրը։ Կասպից ծովի ափամերձ գոտում տեղակայված են հինգ պետություններ՝ Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Ռուսաստանը և Թուրքմենստանը։
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 21-ին, կազմել է 383.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.40 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 446.97 դրամ (նվազել է 0.27 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.90 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-382 դրամով, վաճառվում է 385.5-387 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 437-443 դրամով, վաճառվում է 449–454 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.65-4.87 դրամով, վաճառվում է 4.93-5.10 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 385 դրամով:
Եվրոն գնվում է 443 դրամով, վաճառվում է 448 դրամով:
Ռուբլին գնվում է 4.80-4.84 դրամով, վաճառվում է 4.88–4.90 դրամով:
Թաթոյան Արմանին ասեք վերջ տա «Ինչպես ես անցկացրի ամառային արձակուրդները» ազատ ոճի շարադրություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Եկեղեցում գտել էր մեկին, ում պոչը բռնած էլի սենց շարադրություն էր հնարում, էն էլ պարզվեց՝ ահաբեկչություն նախապատրաստողի պոչ է բռնել, որի համար Թաթոյանը դեռ առնվազն քաղաքական պատասխանատվություն է կրելու:
Հիմա էլ Գալստանյանից պլավնի անցնում է նոր տիրոջ փնտրտուքի, որովհետև Թաթոյանն առանց շեֆ գոյություն ունենալ չի կարող: Դա պատմությունն է ցույց տվել»,-գրել է նա:
Լոնդոնից երկու ժամվա հեռավորության վրա գտնվող Ալինգտոնի հանգիստ գյուղը հայտնվել է աղմկոտ սկանդալի կենտրոնում: Անցյալ շաբաթավերջին այստեղ անցկացվել է ամենամյա սվինգերների փառատոնը՝ Սվինգաթոնը, որը գրավել է մոտ 1000 հյուրի, ինչը գերազանցում է տեղի ողջ բնակչությանը (897 մարդ), գրում է NYP-ն:
2020 թվականին մեկնարկած փառատոնը տարեցտարի ավելի մեծ է դառնում՝ դժգոհություն առաջացնելով պահպանողական բնակիչների շրջանում: Միջոցառման ծրագիրը ներառում է «հաճույքի վրան», ձողապար, փրփուրե երեկույթներ, շարժական «բանտեր» և նույնիսկ «բլուդ-բինգո» խաղ:
«Մենք հայտնի ենք դառնում որպես Անգլիայի սվինգերների մայրաքաղաք, և դա այն կարգավիճակը չէ, որը մենք կցանկանայինք ունենալ», - լրագրողներին ասել է տեղի բնակիչներից մեկը: «Այստեղ հիմնականում ապրում են տարեց մարդիկ և ընտանիքներ: Պատկերացրեք նրանց արձագանքը, երբ իմացան, որ իրենց գյուղը Սվինգաթոնի անցկացման վայրն է: Այստեղի մարդիկ ավանդական են, և նման միջոցառումները նրանց համար պարզապես անպարկեշտ են թվում»:
Սա առաջին դեպքը չէ, որ բնակիչները բողոքում են փառատոնից եկող բարձր տնքոցներից և աղմուկից: Այնուամենայնիվ, կազմակերպիչները պնդում են, որ այստեղ գռեհիկություն կամ առողջությանը սպառնացող վտանգ չկա: «Կարծրատիպերին հակառակ, մենք չունենք կեղտոտ երաժշտություն, անպարկեշտ մարդիկ կամ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բռնկումներ»,-նշել է փառատոնի կազմակերպիչ Մեթյու Քոուլը: «Մեր համայնքը հարգալից է, գիտակից և ավելի հակված է անվտանգ սեռական հարաբերություններ վարելուն և թեստ հանձնելուն, քան գիշերային ակումբների դեպքերում»:
Նրա խոսքով՝ Swingathon-ի նպատակն է ստեղծել անվտանգ և ներառական տարածք, որտեղ սեռականության այլընտրանքային ձևերը կարող են ընդունվել առանց դատողությունների:
Միջոցառման տոմսերը արժեն մոտ 250 դոլար: Ինտերակտիվ միջոցառումներից բացի, հյուրերի համար պատրաստել են DJ-ների ելույթներ, կենդանի համերգներ, վարպետության դասեր և կրթական ծրագրեր:
Քննչական կոմիտեն գործողություններ է իրականացնում «Ռիբոկ» սպորտային ակումբում: Տեղեկությունը հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ»,-հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Չեմ կարող երաշխավորել՝ էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21–ին, ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը՝ մեկնաբանելով ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի այն հայտարարությունը, որ երաշխիք են տալիս՝ 10 տարի էլեկտրաէներգիայի սակագինը չի թանկանալու:
«Ինչպես կարող է հարգարժան սեփականատերը 10 տարվա կանխատեսում անել, երբ չգիտենք՝ վաղը ինչ է տեղի ունենալու աշխարհում, տարածաշրջանում էներգետիկ համակարգում կամ էներգետիկ տեխնոլոգիաների զարգացման գործում»,- նշեց Պետրոսյանը։
Ըստ նրա, գուցե երկու տարի հետո գուցե էներգետիկ ոլորտի այնպիսի գյուտ հայտնաբերվի աշխարհում, որ սակագները կիսով չափ նվազեն։
«Այդ հայտարարությանն առնվազն քաղաքականության հայտարարություն կարող եմ անել՝ չեմ կարող երաշխավորել, թե սակագինը որ ուղղությամբ կգնա, բայց կարող եմ երաշխավորել, որ սակագինը բխելու է բացառապես օբյեկտիվ, իրական, իրավական այն ցուցանիշներից, որոնք տեսնելու ենք ՀԷՑ-ի գործունեության մեջ, տնտեսվարման մեջ՝ այդ թվում հարգելով տնտեսվարողի շահերը, իր եկամտաբերության ընդունելի չափերը՝ համաձայնեցված ոլորտը կարգավորող հանձնաժողովի հետ։ Բայց որ սակագնի հետ կապված բոլոր գործընթացներն անցնելու են օրենքի տառին համապատասխան, որևէ մեքենայնություն, զարտուղի հաշվարկներ, իրականության խեղում, կոռուպցիոն որոշումներ, իմ լիազորությունների շրջանակում բացառում եմ»,- ասաց Ռ. Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 18–ին Հանրային ծառահյությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։Որոշման մեջ երկար թվարկված են ՀԷՑ–ի կողմից օրենսդրության խախտումները, որն էլ հիմք է ծառայել վարույթ հարուցել եւ ժամանակավոր կառավարիչ նշանակելու համար։Բացի այդ, նշվում է, որ Ռոմանոս Պետրոսյանը կստանա ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի աշխատավարձի չափով վարձատրություն։Հիշեցնենք, որ հուլիսի 17–ին, Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:
Նույնը նաւ հայտնի դարձավ, որ կառավարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ:
ՀԷՑ-ի սեփանակատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո իշխող թիմը մի քանի օրում մշակեց ու հրատապ ընդունեց համապատասխան օրենսդրական փոփոխությունները:
ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու իր թիմը ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ծայրից ծայր ապօրինի են համարում։ Նրանք հայտնել են, որ պայքարելու են, հնարավոր է՝ միջազգային արբիտրաժային հայց ներկայացնեն Հայաստանի կառավարության դեմ:
Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը երեքշաբթի օրը Թեհրանում միջուկային հարցերով եռակողմ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայիի մամուլի ասուլիսին։
«Կարծում եմ՝ վաղը Թեհրանում միջուկային հարցի շուրջ եռակողմ հանդիպում կլինի Ռուսաստանի և Չինաստանի հետ», - ասել է նա՝ նշելով, որ բանակցությունները չեն կայանա երեք երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով։
Հուլիսի 20-ին Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանին Կրեմլում բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բանակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացումը և Իրանի միջուկային ծրագիրը։ Լարիջանին նաև Պուտինին է փոխանցել Իրանի իշխանությունների ուղերձը։
Հարավային Կովկասի տրանսպորտային երթուղիների և միջանցքների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայել Բաղային, հայտնում է Mehr գործակալությունը։
«Մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների միջև փոխանակումների և կապերի ընդլայնմանը։ Սակայն դա չպետք է խախտի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային ճանաչված սահմանները և չպետք է փոփոխություններ մտցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակում։ Իրանի դիրքորոշումը հստակ է, մենք այս մասին բազմիցս հայտարարել ենք», - նշել է Բաղային։