Վրաստանն ու Հայաստանը ստորագրել են ապօրինի բնակվող անձանց փոխանակման վերաբերյալ համաձայնագիր: Այժմ երկու երկրները համաձայնության են եկել արտաքսման ենթակա իրենց այն քաղաքացիներին ընդունելու հարցում, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պաշտոնական այցով այսօր ժամանել է Վրաստան։ Նա արդեն հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանքին»՝ նա նշել է, որ այդ միջանցքը օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին ու Թուրքիային, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրներին։
«Մենք այդ գիծը համարում ենք չափազանց կարևոր՝ իր աշխահատնտեսական մասշտաբի առումով։ Իրականում այդ գիծը կկապի մեր տարածաշրջանից այն կողմ գտնվող աշխարհագրական տարածքները ու կվերականգնի առևտուրը»։
Ըստ Էրդողանի՝ հիմնարար սպասումն այն է, որ այդ ուղին կդառնա համաձայանության խորհրդանիշ, ոչ թե անհամաձայանության աղբյուր։ Այսպիսով տարածաշրջանը կդառնա բարօրության տարածք, որտեղ կհաղթի համագործակցությունը։
«Ես հավատում եմ, որ որպես տարածաշրջանային երկրներ, մենք կարողանալու ենք լուծել այս հարցը համաձայնության միջոցով»։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ կարևորություն է տալիս Զանգեզուրին։ Ցանկանում է պահ առաջ այդ գիծը պատրաստել ու օգտագործել թե Ադրբեջանի և թե տարածաշրջանի համար։
«Հավատում եմ, որ դրա լուծմանը միասին ենք հասնելու»-, եզրափակել է Թուրքիայի նախագահը։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հերքել է տարածվող լուրերը, թե ծաղիկ արտահանող տնտեսվարողներն այլ երկրներից ծաղիկներ են ներմուծում Հայաստան ու դրանք վերաարտահանում Ռուսաստան։
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նշել են, որ դրսից ներմուծվող ծաղկի քանակները չնչին են Հայաստանից Ռուսաստան արտահանվող քանակի նկատմամբ, իսկ դրսից ներմուծվում են հիմնականում սածիլներ։
Հարց. Վերջին շրջանում լուրեր են տարածվում, որ Ռուսաստան ծաղկի արտահանումը սահմանափակվել է նաև այն պատճառով, որ Հայաստանում ոչ թե արտադրվում է ծաղիկ, այլ ծաղիկ արտահանողները այլ երկրներից ներկրում են և վերաարտահանում։ Վերջերս էլ կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի ընթացքում ծաղկավաճառներից մեկը ասել էր, թե իրենք Հոլանդիայից են ներմուծում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
Պատասխան. Ի պատասխան Ձեր հարցի՝ տեղեկացնում ենք, որ Հոլանդիայից Հայաստան ներմուծվող ծաղիկի քանակները չնչին են ՀՀ-ից ՌԴ արտահանվող քանակների նկատմամբ և հիմնականում ներկրվում են սածիլներ։ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ցուցացար/ծաղկավաճառը ևս միայն ծաղիկների ներկրված սածիլների մասին է խոսել, ինչը թյուրըմբռնման տեղիք է տվել։ Ներկրված սածիլներից Հայաստանում արտադրվում են ծաղիկներ և արդեն ծաղկի տեսքով արտադրանքը արտահանվում է։ Որպես վառ ապացույց նշենք մեկ թվային տվյալ՝ միայն 2025 թվականի հունվարի 1–ից մինչև հուլիսի 20-ը ՀՀ-ից ՌԴ է արտահանվել ավելի քան 38 միլիոն հատ ծաղիկ, իսկ տարբեր երկրներից ներմուծված կտրված ծաղիկների թիվը կազմում է մոտ 300 հազար հատ։ Այսինքն` չնչին տոկոսը, որը որևէ առնչություն չունի ՌԴ արտահանվող ծաղիկների հետ։
Վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ ՌԴ-ի կիրառած սահմանափակումները դժգոհություն են առաջացրել ծաղիկների արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների մոտ, որոնք բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով խնդրին լուծում տալ։
ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանն օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել էր ՌԴ-ի կողմից կիրառվող սահմանափակումների պատճառը։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող են սեպտեմբերին հանդիպել Պեկինում՝ Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ։ Սակայն դեռևս որևէ ապացույց չկա, որ ԱՄՆ առաջնորդը պլանավորում է Չինաստան այցելել, ճեպազրույցի ժամանակ նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք պատրաստվում ենք Պեկին կատարելիք այցին: Դա իսկապես պետության ղեկավարի օրակարգում է։ Սակայն մենք չենք լսել, որ նախագահ Թրամփը նույնպես պլանավորում է մեկնել Պեկին: Եթե պատահի, որ նա հայտնվի այնտեղ, ապա չի կարելի բացառել նաև, որ կբարձրացվի հանդիպումն անցկացնելու նպատակահարմարության հարցը», - եզրափակել է նա։
Բրիտանական The Times թերթը հանդես է եկել այն պնդմամբ, որ Չինաստանում կայանալիք տոնակատարության ժամանակ հնարավոր է երեք հաղթանակած երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը։
ՉԺՀ-ն մեծ շուքով նշելու է հաղթանակի 80-ամյակը, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ստացել է հրավեր՝ այդ օրերին այցելելու Ժողովրդական Հանրապետություն: Հայտնի չէ՝ Դոնալդ Թրամփը կժամանի՞ Պեկին, թե՞ ոչ:
Հուլիսի 21-ին Թբիլիսի կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:
Հանդիպմանը մասնակցել է Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն։
Կողմերը կարևորել են Հայաստանի և Վրաստանի բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև երկու հարևան պետությունների իրավապահ մարմինների սերտ ու արդյունավետ համագործակցությունը։
Ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության բացառիկ կարևորությունը։
Այս համատեքստում Վրաստանի վարչապետը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնել, որ փաստաթուղթը մոտ ապագայում կստորագրվի։
Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ ապագայում ևս նպաստելու երկխոսությանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։
Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ ընդգծելով Իրանի հետևողական դիրքորոշումը։
«Տարածաշրջանում նոր միջանցքների ստեղծումը չպետք է սպառնալիք լինի երկրների ինքնիշխանությանը կամ խաթարի ճանաչված պետական սահմանները»,– նշել է խոսնակը։ Նա նաև ընդգծել է, որ ցանկացածաշխարհաքաղաքական փոփոխություն անընդունելի է։
«Կովկասի տարածաշրջանին վերաբերող որոշ հայտարարություններ և դիրքորոշումներ տարբեր երկրների կողմից կարող են սխալ մեկնաբանվել կամ ոչ ճշգրիտ ներկայացվել մամուլում, ինչը հանգեցնում է ավելորդ թյուրըմբռնումների»,- հավելել է նա։
Կարո՞ղ է արդյոք Հայաստանի տարածքի 43 կիլոմետրանոց հատվածը դառնալ Միացյալ Նահանգների այն խորամանկ հնարքը, որ կհարվածի թե՛ Մոսկվային և թե՛ Թեհրանին: Այս հարցն է հնչեցնում ամերիկյան Forbes հանդեսը օրերս հրապարակված իր հոդվածում՝ ընդգծելով՝ «Զանգեզուրի միջանցքը» հարյուր տարով վարձակալությամբ վերցնելու ամերիկյան խիզախ հայտը, մի կողմից, կարող է նպաստել միջազգային առևտրի ծավալի՝ 50-ից 100 միլիարդ դոլարով ընդլայնմանը, մյուս կողմից՝ Կովկասում սառը պատերազմի նոր փուլ հրահրել։ Այս մասին փոխանցում է Ազատությունը:
Forbes-ի այս հրապարակման հեղինակը թուրքական ծագում ունեցող բրիտանացի վերլուծաբան Գյունեյ Յըլդըզն է, որի համոզմամբ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման ամերիկյան նախագիծը կարող է փոխել ուժերի ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ դասավորվածությունը։
«Զանգեզուրի միջանցքին»՝ Հայաստանի Սյունիքի մարզով անցնող ռազմավարական կարևորություն ունեցող 43 կիլոմետրանոց ճանապարհին վերաբերող իր հավակնոտ առաջարկով Վաշինգտոնը փորձում է դուրս գալ տասնամյակների փակուղուց, նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրներից, ինչպես նաև հակակշռել Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի ազդեցությունն այս կարևորագույն տարանցիկ տարածաշրջանում», - գրում է Forbes-ի հեղինակը։
Հոդվածագիրը նաև հիշեցնում է Միացյալ Նահանգների նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենի հետևյալ խոսքերը․ - «Տարածաշրջանային անվտանգության հիմնական խաղացողներ հանդիսացող Ռուսաստանի և Իրանի շուրջ կառուցվող ապագան անկայուն է և ոչ ցանկալի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար»։
Forbes-ի հեղինակը նաև նշում է՝ տարածաշրջանում ԱՄՆ հատուկ բանագնաց Լուիս Բոնոն էր, որ առաջ էր քաշել հաղորդակցության ուղիների միջազգային վերահսկողության գաղափարը, «հիմնվելով Պանամայի ջրանցքի և սառը պատերազմի տարիներին գոյություն ունեցած Բեռլինի միջանցքի նախադեպերի վրա»։
Forbes-ի փոխանցմամբ, սակայն, ամերիկյան առաջարկը կյանքի կոչելու հարցում առկա գլխավոր խոչընդոտը կողմերի հակասություններն են։ «Ադրբեջանն անխոչընդոտ միջանցք է պահանջում՝ որպես 2023 թվականի իր ռազմական հաղթանակից բխող արտոնություն։ Հայաստանը կտրականապես հրաժարվում է իր ինքնիշխանությունը զիջել այդ տարածքի հանդեպ։ «Վարձակալության» ամերիկյան առաջարկը կորպորատիվ իրավունքի նորմերի կիրառման հնարամիտ փորձ է, որի դեպքում Բաքվին անվտանգության երաշխիքներ են տրամադրվում, միաժամանակ թույլ տալով, որ Երևանը պահպանի իր նոմինալ ինքնիշխանությունը [այդ տարածքի հանդեպ]», - գրում է ամերիկյան հանդեսը։
«Միջանցքի ստեղծման հարցում հաջողությունն արմատապես կփոխի տարածաշրջանում ուժերի դինամիկան», - պնդում է Գյունեյ Յըլդըզը՝ բացատրելով․
«Իրանը կարող է կորցնել իր տարանցիկ դերակատարության 20-ից 30 տոկոսը, երբ կխաթարվեն կարևորագույն առևտրային ուղիները, որոնցով տարեկան 43 հազար թուրքական բեռնատարներ անցնում են դեպի Կենտրոնական Ասիա։ Ռուսաստանն, իր հերթին, կարող է տարեկան 10-ից 20 միլիարդ դոլարի կորուստ ունենալ, իսկ էներգակիրների եվրոպական շուկայի հանդեպ Մոսկվայի ունեցած լծակները կարող են նվազել ևս 10-15 տոկոսվ», - գրում է Forbes-ի հեղինակը։
Յըլդըզը, սակայն, հարկ է համարում հատուկ ընդգծել՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հեռանկարները դեռևս բավական մշուշոտ են։ Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի գնահատմամբ՝ հաջողության հավանականությունը 40-ից 50 տոկոս է անգամ ՄԱԿ-ի տրամադրած երաշխիքների առկայության դեպքում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հույս ունի՝ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան կոնսենսուսի միջոցով հասնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ հերթական անգամ, սակայն, օգտագործելով Երևանի համար անընդունելի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։
Ինչպես հայտնում է TRT Haber-ը, Էրդողանն այս մասին խոսել է Հյուսիսային Կիպրոս կատարած այցից հետո՝ լրագրողների հետ զրույցում։
Նա հայտարարել է, որ այդ ճանապարհի բացումն օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին Ադրբեջանին ու Թուրքիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին։
«Մենք մեծապես կարևորում ենք այս ուղղությունը գեոտնտեսական տեսանկյունից։ Այս ուղղությունը կապելու է աշխարհագրական շրջաններ, որոնք մեր տարածաշրջանի սահմաններից դուրս են ու աշխուժացնելու է առևտուրը։ Ակնկալում ենք, որ այն կդառնա ոչ թե տարաձայնությունների աղբյուր, այլ հաշտեցման խորհրդանիշ»,- ասել է Էրդողանը՝ համոզմունք հայտնելով, որ դրա շնորհիվ տարածաշրջանը կդառնա բարեկեցիկ վայր, որտեղ կգերակշռի համագործակցությունը։
Նա հավելել է՝ հավատում է, որ տարածաշրջանային երկրներն այս հարցը կկարողանան լուծել փոխըմբռնման միջոցով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարրոյի հետ։
«Քննարկեցինք պաշտպանական աջակցությունը, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության միջոցների անհրաժեշտությունը, մեր զինվորների վերապատրաստումը, ինչպես նաև «Ռամշթայն» ձևաչափով հանդիպումների արդյունքները։ Մենք պատրաստ ենք ընդլայնել համատեղ պաշտպանական արտադրությունը։ Կան որոշումներ ֆրանսիական ընկերությունների կողմից՝ Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի (դրոնների) արտադրություն սկսելու վերաբերյալ, ինչը չափազանց արժեքավոր է», - նշել է նա։
Զելենսկու խոսքով՝ կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները և Ուկրաինայի՝ Եվրամիությանը անդամակցելու շուրջ բանակցությունները։
«Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիային, նախագահ Մակրոնին և անձամբ պարոն Բարրոյին՝ այն աջակցության համար, որ մենք զգում ենք լայնածավալ պատերազմի առաջին օրերից։ Շնորհակալություն մեր ժողովրդի հետ համերաշխության համար», - եզրաթակել է նա։
Արևմտյան շոու բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ կինոաստղ Լեոնարդո դի Կապրիոն և ընկերուհին՝ մոդել Վիտտորիա Չերետտին, միասին վայելում են ամառային հանգիստը զբոսանավի վրա:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Տիտանիկի 50-ամյա աստղն ու 37-ամյա սիրելին հանգստանում են ֆրանսիական Սեն Տրոպե քաղաքի ափերի մոտ:
Լեոնարդո դի Կապրիոն և Վիտտորիա Չերետտին առաջին անգամ հանդիպել են 2023 թվականի Կաննի կինոփառատոնում, երբ ցուցադրվում էր Սկորսեզեի Killers Of The Flower Moon ֆիլմը։ Զույգը սկսել է հանդիպել 2023 թվականի օգոստոսին: Մոդելը մի քանի անգամ նկատվել է մատանով, սակայն աղբյուրները պնդում են, որ նա և դերասանը նշանված չեն։
Չերետտին 2020-2023 թվականներին ամուսնացած է եղել իտալացի DJ Մատեո Միլլերիի հետ: