Կառավարության կողմից ուժային կոմիտե ստեղծելու գործընթացն այս պահին սառեցված է․ «Ժողովուրդ»
Նոյեմբերի 07, 2025

Կառավարության կողմից ուժային կոմիտե ստեղծելու գործընթացն այս պահին սառեցված է․ «Ժողովուրդ»

By Նոյեմբերի 07, 2025 16

ՀՀ կառավարության կողմից ուժային կոմիտե ստեղծելու գործընթացն այս պահին սառեցված է։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթը գրում է, որ այդ ուժային կոմիտեն ստեղծվելու էր ՀՀ-ում գոյություն ունեցող բոլոր տեսչական մարմինները միավորելու համար։ Այն պետք է ունենար ղեկավար, տեղակալներ, իսկ տեսչականները կունենային իրենց տեսուչները, որոնք լավ կվարձատրվեին ու տարբեր ոլորտներում լուրջ ստուգումներ կիրականացնեին:

«Ինչպես հայտնում են կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները, այս պահի դրությամբ կոմիտե ստեղծելու գործընթացը սառեցված է: Իհարկե, այդ հարցը քննարկվել է տարբեր ժամանակահատվածներում, սակայն ոլորտային մի շարք խնդիրների պատճառով գործընթացը դադարեցվել է։ Այս պահին կա 6 տարբեր տեսչական մարմին, որոնք գտնվում են վարչապետի վերահսկողության ներքո»,- գրում է թերթը։

Պարբերականը նաև նշում է, որ կոմիտեի ստեղծման գաղափարը դժգոհություն էր առաջացրել տեսչական մարմինների աշխատակիցների շրջանում, քանի որ նախատեսվում էր շուրջ 1400 աշխատողի կրճատում։ Հնարավոր էր՝ այդ կրճատումների պատճառով տեսչական մարմիններում բունտ հասունանար։ Չնայած կառավարությունում քննարկել էին, որ պետք է հնարավորինս նվազեցնել կրճատումների ծավալը, բայց այդ հարցում կարծես թե լուծումներ չեն գտնվել։

Rate this item
(0 votes)

Լրահոս