Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ջրի տակ պայթեցրել է Ղրիմի կամրջի մի հատվածը
Հուլիսի 13, 2025

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ջրի տակ պայթեցրել է Ղրիմի կամրջի մի հատվածը

By Հունիսի 03, 2025 207

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, օգտագործելով  ավելի քան 1 տոննա պայթուցիկ նյութ, ջրի տակ պայթեցրել է Ղրիմի կամրջի մի հատվածը։ Այժմ կառույցը գտնվում է վթարային վիճակում։ Այս մասին, Թերթի փոխանցմամբ, հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։

Նշվում է, որ գործողությունը ծրագրվել է մի քանի ամիս։ Մասնավորապես, Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալներն ականապատել են կամրջրի հենարանները։ Արդյունքում, այսօր՝ հունիսի 3-ին, առանց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, ժամը 4:44-ին գործարկվել է առաջին պայթուցիկ սարքը։

«Աստված սիրում է Երրորդությունը, իսկ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը միշտ իր ծրագրածը հասցնում է ավարտին և երբեք չի կրկնվում։ Նախկինում մենք երկու անգամ՝ 2022 և 2023 թվականներին, խոցել ենք Ղրիմի կամուրջը։ Հետևաբար, այսօր մենք շարունակեցինք այս ավանդույթը ջրի տակ։ Մեր պետության տարածքում Ռուսաստանի Դաշնության որևէ անօրինական օբյեկտ տեղ չունի։ Հետևաբար, Ղրիմի կամուրջը միանգամայն օրինական թիրախ է, հատկապես հաշվի առնելով, որ թշնամին այն օգտագործել է որպես լոգիստիկ զարկերակ իր զորքերի մատակարարման համար։ Ղրիմն Ուկրաինա է, և օկուպացիայի ցանկացած դրսևորում կստանա մեր կոշտ պատասխանը», - ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց անհետ կորած 4-ամյա աղջնակին հայտնաբերել են. նա 2 կմ հեռու է եղել

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին. Էրդողան

Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց այն չլսվեց. Պուտին

Իտալական դատարանը UniCredit բանկին պարտավորեցրել է լքել Ռուսաստանը

Երեք ժամից ավելի է` որոնում են «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում կորած 4-ամյա երեխային

Հրդեհ Անկարայի բազմահարկ շենքում. կան զոհեր և տասնյակ տուժածներ

Լավրովը ժամանել է Չինաստան

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP

Թավրիզը, Սպահանը և Թեհրանը «թյուրքական քաղաքակրթության կենտրոններ» են. Էրդողան. Fars

Իրանի նախագահը վիրավորում է ստացել. Fars

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Իրանում թշնամական ցանցեր են հայտնաբերվել. Ասղար Ջահանգիր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն