Հայաստանը դարձել է միջազգային բեռնափոխադրումների ամենապահանջված երթուղիներից մեկը։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս տարվա երրորդ եռամսյակում միջազգային լոգիստիկ ուղղությունների աճի շարժիչ ուժ են դարձել ասիական ուղղությունները։ Բացի Հայաստանից, պահանջված են դեպի Չինաստան, Հնդկաստան, Վիետնամ ուղղությունները, ինչպես նաև ԱՊՀ երկրները, այդ թվում՝ Ղազախստան և Ուզբեկստան երթուղիները։
«Մենք Թուրքիա առաքումների դինամիկ աճ ենք տեսնում, իսկ եվրոպական միջանցքների շարքում պահպանվել է ակտիվությունը Մերձավոր Արևելքի չեզոք նավահանգիստների և հանգույցների միջոցով»,- ասել է «Սկիֆ Կարգո» դաշնային տրանսպորտային ընկերության վաճառքի գծով տնօրեն Յուրի Կորոբեյնիկովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2025 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից միջազգային բեռնափոխադրումների պահանջարկն աճել է 30%-ով։