Մինչ օրս ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ. դա զարմացնում է. Կոբախիձեն նամակ է գրել Թրամփին
Հոկտեմբերի 15, 2025

Մինչ օրս ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ. դա զարմացնում է. Կոբախիձեն նամակ է գրել Թրամփին

By Մայիսի 13, 2025 271

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակ է գրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Ինչպես նշում է 1tv.ge-ն, նամակում նա նշում է, որ մի քանի շաբաթ առաջ Թրամփին և Վենսին գրել էր վրաց-ամերիկյան հարաբերությունների մասին, սակայն մինչ այժմ նամակին ոչ մի արձագանք և հրապարակային հայտարարություններ չեն հետևել։

«Այս լռությունը զարմացնում է վրաց ժողովրդին և Վրաստանի կառավարությանը մի քանի պատճառով.

Նախ՝ Վրաստանը երկար տարիներ եղել է ԱՄՆ-ի ամենավստահելի գործընկերը մեր բարդ տարածաշրջանում, որը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար։ Վրաստանն աջակցում էր ԱՄՆ-ին ամենաթեժ կետերում, այդ թվում՝ Իրաքում և Աֆղանստանում, որտեղ մեկ շնչին ընկնող վրացական զորքերի թիվն ամենամեծն էր...

Հատկապես կարևոր է այն, որ եթե նայենք մեր կառավարության և ձեր վարչակազմի հրապարակային հռետորաբանությանը, ապա ապշեցուցիչ է մեր տեսակետների արժեքների և գաղափարախոսության լիակատար համընկնումը։ Մենք մի քանի տարի բացահայտ խոսում էինք «խորքային պետության»-ի, USAID-ի, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի և այլ համապատասխան կառույցների հանցավոր գործունեության մասին, նախքան ձեր կողմից նույնատիպ հայտարարություններ անելը։

Մենք բոլորովին միանման կարծիքներ ունենք ուկրաինական պատերազմի, գենդերային և ԼԳԲՏ քարոզչության և շատ այլ հարցերի վերաբերյալ։

Նման արժեքավոր և գաղափարական մերձեցման ֆոնին վրաց ժողովուրդն ի սկզբանե ակնկալում էր, որ Վրաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որի նկատմամբ ձեր վարչակազմը հատուկ հետաքրքրություն կցուցաբերի։ Դուք նման հետաքրքրություն ցուցաբերեցիք Ռումինիայի և Գերմանիայի նկատմամբ, որտեղ եվրոպական բյուրոկրատիայի աջակցությամբ ոչ ժողովրդավարական գործողություններ էին իրականացվում։ Սակայն, ի զարմանս վրաց ժողովրդի և մեզ, դուք մինչ օրս նման ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ»,- ասված է նամակում։ 

Այնուամենայնիվ Կոբախիձեն հույս է հայտնել, որ վրացական կողմը դեռ լավատես է և հուսով է, որ Թրամփի վարչակազմի ընդդիմանալը «խորքային պետությանը» անկեղծ է և կավարտվի դրա  պարտությամբ։

«Վրաստանի կառավարությունը համբերատար սպասում է այս պահին, որը պետք է հիմք հանդիսանա վրաց-ամերիկյան հարաբերությունների վերագործարկման և մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության վերականգնման համար», - ասված է բաց նամակում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ապօրինի ավտոտնակները կհաշվառվեն. ՀՀ կառավարությունը նոր նախագիծ է մշակել

Իրավապահները խուզարկում են Արագածոտնի թեմի առաջնորդարանը. թեմի առաջնորդը քննչականում է (ուղիղ)

Թրամփը խաղաղության նախագահ է. Փիթ Հեգսեթ

Արգենտինան 6:0 հաշվով հաղթեց Պուերտո Ռիկոյին, Մեսսին՝ համաշխարհային ռեկորդի հեղինակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

«Ռուսաստանում հայաստանցի վարձկան Արմեն Բալյանը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել»․ Զախարովա

10 անձ ձերբակալվել է. մանրամասներ՝ Դերժավայի Արկադիի տան մոտ հնչած կրակոցներից

Ի՞նչ գործով են բերման ենթարկվել հոգևորականները. ՔԿ–ի պարզաբանումը

Կրակոցներ են հնչել ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի «Դերժավայի Արկադիի» տան մոտ. 7 ձերբակալվածներից մեկը նրա որդին է

12-օրյա պատերազմի ժամանակ Իրանը հարվածներ է հասցրել իսրայելական գաղտնի բունկերին․ The Grey Zone

Կրեմլը հաստատել Է Պուտինի և Սիրիայի նախագահի առաջիկա բանակցությունների մասին տեղեկատվությունը

Հոգևորական է ձերբակալվել, Արագածոտնի թեմի առաջնորդի տունն են խուզարկել

Վրաստանի վարչապետը չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումը՝ ընդդիմության հանրահավաքին նրա մասնակցության պատճառով

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարին մեղադրում են պետական դավաճանության մեջ

Պակիստանի և Աֆղանստանի սահմանին վերսկսվել են բախումները